Հոդվածի հեղինակ
Գևորգ Դանիելյան, Նանե Ղազարյան
2017
Թեմա. Սփյուռքի համայնքներ

Սփյուռքի հայ համայնքների իրավական կարգավիճակը (ԵՄ, ԱՄՆ, ԱՊՀ երկրներ)

Ներածություն

Հայ համայնքների իրավական կարգավիճակին վերաբերող հարցադրումները անմիջականորեն առնչվում են ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ազգային օրենսդրության հետ, ընդ որում, սա հասարակական հարաբերությունների այն շրջանակն է, որոնք առավելապես կարգավորվում են ներպետական օրենսդրությամբ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ յուրաքանչյուր պետություն իր քաղաքացիների համար սահմանում է միասնական կարգավիճակ, իսկ նրանց ազգային պատկանելությունը միայն հոգևոր-մշակութային ոլորտում է առաջացնում որոշակի իրավական հետևանքներ։ Ընդհանրապես ազգային համայնքների կարգավիճակին առնչվող հարցադրումները ձեռք են բերել աննախադեպ արդիականություն, քանի որ տարաբնույթ պատճառներով ներկայումս նկատվում են միգրացիոն աննախադեպ ակտիվ տեղաշարժեր գրեթե բոլոր տարածաշրջաններում: Եթե պատմականորեն այդ երևույթը փոխկապակցված է եղել, հիմնականում պատերազմի և ռազմական բնույթի այլ զարգացումների հետ, ապա մեր օրերում դրանց ավելացել են նաև սոցիալական և տնտեսական գործոնները: Գաղտնիք չէ նաև, որ առանձին երկրների պարագայում միգրացիոն քաղաքականությունը կրում է խիստ ուղղորդված բնույթ, քանի որ օտար երկրներում կայուն ազգային համայնքներ ունենալը որոշ դեպքերում դարձել է քաղաքական տեսանկյունից խիստ շահավետ: Ներկայումս համայնքների և դրանց կազմակերպական կառուցվածքների առնչությամբ հարցադրումները ձեռք են բերել աննախադեպ մեծ արդիանակություն, քանզի համայնքային կազմավորումներն ընկալվում են, որպես քաղաքացիական հասարակության կարևորագույն բաղադրիչ, հետևաբար և՝ ժողովրդավարության լծակ ու միջոց: Եթե ազգային ինքնորոշման իրավունքը դեռևս միանշանակ չի ընկալվում ու կիրառվում ազգային պետությունների քաղաքականությունում, ավելին՝ դրսևորվում է ակնհայտ զգուշավորություն, ապա ազգային համայնքների պարագայում իրավիճակն այլ է. այս դեպքում նկատվում է իրավական կարգավորման շրջանակներն հնարավորինս ընդլայնելու և նոր իրավունքներ ու ազատություններ վերապահելու միտում: Այս տեսանկյունից, որպեսզի սփյուռքի հետ հարաբերություններում, ինչպես նաև համայնքների կարգավիճակի հարցերում նախաձեռնությունները կառուցվեն առավել արդյունավետ ու հիմնավորված հենքով, իրավական ասպեկտներով վերլուծությունը դարձել է խիստ առանցքային: Խնդիրն այն է, որ ժամանակակից ազգային համայնքները վաղուց դադարել են սահմանափակվել սոսկ մշակութային ու հոգևոր ոլորտներում իրավունքների ու ազատությունների ամրագրման ու հստակեցման խնդիրներով զբաղվող գործոն լինելուց, վերջիններս միանաշանակ ձեռք են բերում ներքին ու արտաքին քաղաքականության վրա անմիջականորեն ազդելու ունակ ուժի հանձնառություն: Իսկ այդպիսի էական փոփոխությունների պարագայում հանրային իշխանության մարմինները անխուսափելիորեն փորձում են հաշվի նստել նշված ուժերի հետ և ամրագրել որոշ քաղաքական բնույթի նորմեր:

Գիրքն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Հոդվածի հեղինակ 2017
Գևորգ Դանիելյան, Նանե Ղազարյան
Թեմա.Սփյուռքի համայնքներ

Վերջին զրույցները

Armagora

Հայաստան-Սփյուռք. առանցքային հիմնախնդիրներ

0 մեկնաբանություն

Սփյուռքի համայնքներ

Armagora

5 հարց առողջապահության վերաբերյալ

0 մեկնաբանություն

Առողջապահություն և ժողովրդագրություն

Էրիկ Շահնազարյան

Հայկական ինքնության առանձնահատկությունները

0 մեկնաբանություն
1 հավանում

Մշակույթ և ինքնություն

Էրիկ Շահնազարյան

Հայկական ինքնության առանձնահատկությունները

0 մեկնաբանություն
1 հավանում

Մշակույթ և ինքնություն

Ashot Voskanyan

Ողջույն, ես փիլիսոփա, դիվանագետ Աշոտ Ոսկանյանն եմ:

22 մեկնաբանություն
1 հավանում

Հայաստան

Hrachya Bakunts

Ինքնություն

1 մեկնաբանություն

Հասարակություն

Hrachya Bakunts

Հայ-ռուսական հարաբերություններ

1 մեկնաբանություն

Հայաստան