Հոդվածի հեղինակ
Վահե Սահակյան
2022
Թեմա. Սփյուռքի համայնքներ

Սփյուռքագիտություն. քննական անթոլոգիա

Ներածություն

Սփյուռքի ուսումնասիրություններում կարևոր ու որոշ դեպքերում նաև ազդեցիկ ներդրում ունեցած և ունեցող արևմտյան գիտական մի շարք արդի աշխատություններ ընթերցողին հայերեն ներկայացնելու միտքն ինձ մոտ ծնվել էր տարիներ առաջ։ Հայկական սփյուռքի՝ արդեն մեկ տասնամյակից ավելի շարունակվող ուսումնասիրություններիս ընթացքում սփյուռքի կենսաշխարհն ու ներաշխարհը ուրվագծվել ու առարկայացել էին իրենց ողջ բազմազանությամբ ու բազմակիությամբ, հայ լինելու, զգալու, հայկական սփյուռքում նույնականանալու, ապրելու, մտածելու բազմապիսի եղանակներով, որոնց մասին դժվար էր պատկերացում կազմել՝ ընթերցելով հայալեզու գիտական հրատարակություններ։ Մյուս կողմից, սակայն, սփյուռքային բազմազանությունը, սփյուռքային մշակույթների և ինքնությունների բազմակերպությունն ու մշտապես շարժման ու փոփոխության մեջ լինելու ըմբռնումն այլևս նորություն չէին արևմտյան գիտական ուսումնասիրություններում։ Եթե արևմտյան համալսարանների ուսանողները կարող էին հաղորդակից դառնալ սփյուռքի ուսումնասիրությունների միջգիտակարգային ոլորտում ձևավորված տարբեր մոտեցումներին, հայերեն կարդացող ուսանողին դժվար պիտի լիներ ներկայացնել նմանօրինակ ուսումնասիրություններ՝ առանց մայրենի լեզվով հասանելի գրականության։ Հայաստանյան ուսանողներին ու սփյուռքով հետաքրքրվող գիտական ու մասնագիտական հանրությանն այս մոտեցումներին հաղորդակից դարձնելու և դասավանդողների համար սփյուռքի տարբեր ըմբռնումների մասին հայերենով հանձնարարելի գրականություն ստեղծելու նպատակներն էլ առաջ մղեցին անթոլոգիա կազմելու այս գաղափարը, որի իրագործումն էլ հնարավոր դարձավ «Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության» հայկական համայնքների բաժանմունքի կողմից տրամադրված դրամաշնորհի շնորհիվ։ Եթե ցանկալի և խրախուսելի է, որ հայկական սփյուռքի ուսումնասիրությունները որևէ կերպ մասնակցեն միջազգային գիտաժողովներում, գիտական ամսագրերում ու հարթակներում սփյուռքի շուրջ ծավալվող տեսական ու համեմատական քննարկումներին, ապա հայ գիտական ու մասնագիտական շրջանակներին ներկայացվող այս ժողովածուն կարող է լավ սկիզբ հանդիսանալ՝ ընդհանուր պատկերացում կազմելու այն տարբեր մոտեցումների մասին, որոնք ձևավորվել են սփյուռքների ուսումնասիրությունների արևմտյան գիտական շրջանակներում վերջին մի քանի տասնամյակներին։

Գիրքը ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Հոդվածի հեղինակ 2022
Վահե Սահակյան
Թեմա.Սփյուռքի համայնքներ

Վերջին զրույցները

Hrachya Bakunts

Ինքնություն

1 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Hrachya Bakunts

Ինքնություն

0 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Դավիթ Ավետիսյան

Մի անիմաստ թեզ որը շրջանառվում է ՀՀ հասարակության մեջ

2 մեկնաբանություն

Հասարակություն

Eduard Abrahamyan

Ողջույն, ես Էդուարդ Աբրահամյանն եմ, ԱՀԻ ավագ գիտաշխատող (Հայաստան), UCL համալսարանի դասախոս (Մեծ Բրիտանիա):

13 մեկնաբանություն
3 հավանում

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Armagora

Անվտանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն

2 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Զորի Մարգարյան

Ներկայիս կառավարության վարած քաղաքականությունը

1 մեկնաբանություն

Քաղաքականություն

Դավիթ Ավետիսյան

ՀԱՅԱՍՏԱՆ Ե ՍՓՅՈՒՌՔ

1 մեկնաբանություն

Հասարակություն