Պատմագրությունը դեռևս չի արձանագրել հայրենիք վերադառնալու պատճառով այս կամ այն սփյուռքի ավարտը
Ներածություն
Լայպցիգի Արևելակենտրոնական Եվրոպայի պատմության և մշակույթի ուսումնասիրման կենտրոնում (GWZO) կազմակերպվել էր «Էթնիկության տիրույթում և անդին. ինքնության բանակցությունները ժամանակակից Հայկական սփյուռքում» միջազգային հայագիտական գիտաժողովը: Էթնիկության, սփյուռքի և ինքնության հարցերին նվիրված գիտաժողովի կազմակերպիչներն էին Միչիգանի համալսարանի դոկտոր Վահե Սահակյանը և Լայպցիգի համալսարանի ասպիրանտ Հակոբ Մաթեւոսյանը:
Գիտաժողովի խորագիրն արտացոլում է սփյուռքագիտական ժամանակակից անգլալեզու գրականության մեջ առկա միտումները էթնիկության, սփյուռքի և ինքնության հարցերի շուրջ, որի հայերեն թարգմանության դժվարությունն ինքնին վկայում է հայկական սփյուռքագիտական քննարկումներում նման բառապաշարի ներմուծման անհրաժեշտության մասին։ Մի քանի հայերեն հոդվածներում հանդիպել եմ Identity negotiations կապակցության հետևյալ թարգմանություններին՝ «ինքնության բանակցություններ», «ինքնության վերաձևակերպումներ», սակայն պետք է նշել, որ հայերեն բանակցություններ կամ վերաձևակերպում բառերը լիովին չեն փոխանցում negotiations բառի այն իմաստը, որ այս ենթատեքստում նշանակում է հարմարվել, ինտեգրվել նոր հասարակությանը, ինքնաիրացվել նոր միջավայրում՝ միևնույն ժամանակ պահպանելով, ձևավորելով, ձևափոխելով և հարմարեցնելով գերակա մշակույթից տարբեր ինքնության որոշ դրսևորումներ։
Հոդվածն ամբողջությամբ հասանելի է այստեղ։