Armagora
Մարտ 11, 2025
Արի՛ խոսենք

Ողջույն, ես միջազգայնագետ Վիգէն Չըթըրեանն եմ Ժնևի համալսարանից:

Ուրբաթ, մարտի 14-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին Armagora.am-ի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմում պարտության պատճառներին, գլխավոր դասերին և Armagora.am հարթակում այս խնդիրների վերաբերյալ ընթացող հարցման արդյունքներին:

Հարց տալու համար գրանցում չի պահանջվում:

Տո՛ւր քո հարցը
Արի՛ խոսենք:

Մեկնաբանություններ

guest
12 Comments
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Edgar Ghazaryan

Պարոն Չըթըրյանը չափազանց վտանգավոր անձ է, ով ստանձնել է խիստ վնասակար առաքելություն։ Նա խեղաթյուրում է պատմությունը, պատերազմի հանգամանքները և հետեւանքները համապատասխանեցնում դավաճանական թշնամալբի թեզերին։

Ցեղակրոն

Հարց 1: 2021 թվականին բաքվի ADA համալսարանում ի՞նչ զեկույցով եք հանդես եկել, ո՞րն էր զեկույցի թեման և ո՞րը` ձեր նպատակը:
Հարց 2: Դուք ձեզ հայրենասեր համարու՞մ եք:

Gagik Yeghyan

վիգեն չըթըրյանընիկոլի ջերմ պաշտպանը, մեր երկրի նկատմամբ թուրքական քաղաքականության վառվռուն աջակիցը:
Պատերազմի մասին նիկոլենց պատվերով գիրք ունի գրած, որտեղ շատախոդ թութակային ջանասիրությամբ կրկնել է նիկոլի ,,ճառերը,,
համարելով, որ կապիտուլյացիայի հետ նիկոլը առնչություն չունի, այլ նախկին երկու նախագահների կողմից ,,թալանված,, բանակը չէր կարող կռվել, պատրաստված, չթալանված ազիկաթ՞րքական բաշիբոզուկների դեմ:
Ի դեպ` սա նաև նկարներ ունի ազիկ ասկյարների հետ Շուշիի բերդի դարպասների մոտ:
Սույնը հայի ազգանունով նիկոլի նման ոչնչ՞թյուն է, մեր երկրին թշնամի:

Gagik Yeghyan
Valeri Mirzoyan

Որո՞նք են այն մեծ մոլորությունները, որոնք վերջին 30 տարում ուղղորդել են հասարակությանը և ի վերջո հանգեցրել ռազմական և հասարակական պարտության։ Ինչպե՞ս ենք շարունակում խաբել ինքներս մեզ այսօր։

Valeri Mirzoyan

Ո՞րը պետք է լինի հայ հասարակության դեղատոմսը նման աղետալի պատերազմից ու Արցախի կորստից հետո։ Խոսքը միայն հոգեբանական վերականգնմա՞ն մասին է, թե՞ հասարակական, տնտեսական և անվտանգային նոր մոդելների ձևավորման:

Hasmik Hayrapetyan

Շնորհակալությու՛ն այս հիասքանչ հնարավորության համար: Ես կարդացել եմ Ձեր գիրքը ու ունեմ հետևյալ հարցերը.

  1. Դուք հարցազրույց եք վերցրել ռազմաքաղաքական և դիվանագիտական մի շարք դերակատարներից։ Ինչպիսի՞ հիմնական միտումներ և ընդհանուր մոտեցումներ են առանձնանում նրանց պատասխաններում, և ո՞ր հարցերի շուրջ էին նրանց տեսակետները կտրուկ տարբեր ու հակասական։ Ինչի՞ մասին էին նրանք լռում կամ խուսափում խոսել։ Ո՞ր հանգամանքը կամ ո՞ր գործիչը Ձեզ հատկապես տպավորեց (դրական, թե բացասական առումով):
  2. Ո՞րն է 44-օրյա պատերազմի գլխավոր դասը, որը մենք այսօր չենք գիտակցում, և ի՞նչ պետք է անել նոր աղետներից խուսափելու համար։
  3. Նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում, որտեղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների միջև հարաբերությունները կարող են նոր շրջադարձ ունենալ, ինչպիսի՞ն է մեր տարածաշրջանի ապագան։ Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է նման աշխարհաքաղաքական վերադասավորումներին, և ի՞նչ պետք է անել նոր ցնցումներից խուսափելու համար։
  4. Այսօր աշխարհը կարծես դառնում է մաքուր գործարքային՝ արժեքները փոխարինվում են կարճաժամկետ շահերով։ Այս իրավիճակում փոքր պետությունները, որոնք չեն կարող մեծ բան առաջարկել աշխարհին, ապագա ունե՞ն։ Եթե այո, ապա ինչպիսի՞ ռազմավարությամբ։
Քրիստինա

Որո՞նք էին Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական գլխավոր սխալներն ու բացթողումները 44-օրյա պատերազմից առաջ, և որո՞նք էին դրանց խորքային պատճառները։

Քրիստինա

Հնարավո՞ր էր դիվանագիտական ջանքերի միջոցով իսկապես կանգնեցնել պատերազմը մինչև նոյեմբերի 9-ը։

Էդգար Պետրոսյան

Ինչպե՞ս կարող էր Հայաստանը կանխատեսել 2020թ. պատերազմը՝ հաշվի առնելով 2016-ի քառօրյան և դրանից հետո Ադրբեջանի հետ աճող լարվածությունը։ Եթե դուք լինեիք կառավարության կազմում, այսօր ի՞նչ կանխատեսումներ կանեիք՝ 2026, 27 կամ 2030 թ. համար:

Էդգար Պետրոսյան

Որո՞նք էին հայկական բանակում ռազմավարական, մարտավարական և տեխնոլոգիական բնույթի ամենաակնհայտ բացթողումները, և արդյո՞ք այսօր այդ խնդիրների լուծման ուղղությամբ իրական քայլեր են արվել կամ արվում:

Սոֆյա

Ինչ կարող է անել միայնակ հայ անհատը( Արցախից տեղահանված չեմ) ով գիտակցում է, որ ապրում է մի հասարակություն մեջ որտեղ իր նման բազմաթիվ միայնակ անձիք լուռ գոյատևում եններքուստ երազելով հրաշքով երկիրը և/կամ հասարակական կյանքը վերաստեղծել ինչպես օրինակ Շվեյցարիայում է։Գիտեմ, որ այնտեղ նույնպես դրախտ չէ։
Այդպիսին են իմ հիշողությունները Հայաստանի մասին 1998թ մայիսի 28-ի մինչև 1999 վերջ, ավելի հստակ
երբ երկիրը ղեկավարվում էր այնպիսի անձանց կողմից ովքեր թեկուզ կարճ ժամանակով, սակայն կարողացան հասարակությանը ռեալ հույս տալ, որ լավ է լինելու։

Վերջին զրույցները

Armagora

Ողջույն, ես միջազգայնագետ Վիգէն Չըթըրեանն եմ Ժնևի համալսարանից:

12 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Armagora

Պարտության պատճառները

0 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Armagora

Ողջույն, ես Օքսֆորդի համալսարանի գիտաշխատող Սիմոն Մաղաքյանն եմ:

5 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Armagora

Հայկական ժառանգության պահպանություն

0 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Hrachya Bakunts

Ինչ անել?

1 մեկնաբանություն

Հասարակություն

Armagora

Հայ-ադրբեջանական հարաբերություններ

1 մեկնաբանություն

Հայաստան

Armagora

Ողջույն, ես ռազմական վերլուծաբան, APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանն եմ։

11 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն