Գաղտնիության Քաղաքականություն
ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ Հիմնադրամը (գրանցման համար՝ 222.160.1219204, ՀՎՀՀ՝ 08213595, հասցե՝ Հայաստան, 0019, ք․ Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 6 շենք) («մենք», «մեզ» կամ «մեր») պարտավորություն է ստանձնում կատարելու օրենքով նախատեսված իր պարտավորությունները և պաշտպանելու այն անձանց իրավունքներն ու ազատությունները, որոնց անձնական տվյալները հավաքագրվում են մեր կողմից մեր գործունեության ընթացքում:
Մենք օգտագործում ենք Ձեր մասին հավաքագրված տեղեկատվությունը հետևյալ կերպ.
- Որպեսզի Ձեզ տրամադրենք Ձեր կողմից պահանջված կամ ակնկալվող տեղեկատվությունն ու աջակցությունը մեր և Ձեր միջև համագործակցության շրջանակում։
- Որպեսզի ներառենք Ձեզ մեր տեղեկագրի թողարկումներին, և տեղեկացնենք մեր առաջիկա միջոցառումների ու նախագծերի մասին, որոնք մեր կարծիքով կարող են հետաքրքրել Ձեզ։
- Ըստ Ձեր ցանկության՝ մեր միջոցառումներին, քննարկումներին և այլ գործունեությանը Ձեր մասնակցությունը թույլատրելու համար։
- Որպեսզի օգտագործենք Ձեր անձնական տվյալները, ներառյալ՝ Ձեր մասնակցությամբ լուսանկարները կամ տեսանյութերը, տարբեր մեդիա հարթակներում, այդ թվում՝ սոցիալական հարթակներում:
- Վիճակագրություն և այլ բնույթի հաշվետվություններ պատրաստելու և կազմելու համար։
- Ձեր հարցումներն ուսումնասիրելու և դրանց անմիջապես ընթացք տալու համար։
- Ձեր անձնական տվյալները բացահայտելու կամ դրանք փոխանցելու համար, եթե մենք օրենքով պարտավորված ենք այդպես վարվել։
Մենք չենք մշակի Ձեր անձնական տվյալները որևէ նպատակով, որը կհակասի վերոշարադրյալին կամ արգելված է օրենքով։
Ձեր նախընտրությունների բացահայտման, անհատականացման և Կայքի օգտագործման բարելավման նպատակով օգտագործվում են «cookie» ֆայլեր: Եթե չեք ցանկանում օգտագործել «cookie» ֆայլեր, ապա պետք է փոխեք Ձեր ցանցային դիտարկիչի կարգավորումները: Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ «cookie» ֆայլերի անջատումը կարող է հանգեցնել Կայք մուտք գործելու անհնարինության:
Մենք իրականացնում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները կամ ապահովում ենք դրանց իրականացումը` մեր կողմից հավաքագրվող և պահվող տեղեկատվությունը դրա անօրինական կամ պատահական հասանելիությունից, անձնական տվյալների ոչնչացումից, փոփոխումից, արգելափակումից, պատճենելուց, տարածելուց, ինչպես նաև այլ անօրինական գործողություններից պաշտպանելու համար։
Թեև մենք ջանք չենք խնայում Ձեր անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու համար, խնդրում ենք նկատի ունենալ, որ ինտերնետով փոխանցվող տեղեկությունների անվտանգությունը երաշխավորել հնարավոր չէ։ Ուստի, ինտերնետով անձնական տվյալների որևէ փոխանցում, ներառյալ Կայքում այդպիսի տվյալների մուտքագրման ընթացքը, կատարվում է Ձեր անձնական պատասխանատվությամբ:
Տվյալների սուբյեկտի իրավունքները
Հանդիսանալով տվյալների սուբյեկտ, Դուք ունեք որոշակի իրավունքներ, որոնցից կարող եք օգտվել, եթե մենք տիրապետում կամ մշակում ենք Ձեր անձնական տվյալները: Մասնավորապես՝
- Հասանելիության իրավունք – Դուք իրավունք ունեք խնդրելու տրամադրել մեր կողմից Ձեր վերաբերյալ պահվող տեղեկատվության օրինակը:
- Ուղղումներ կատարելու իրավունք – Դուք իրավունք ունեք ուղղելու մեր կողմից Ձեր վերաբերյալ պահվող ոչ ստույգ և թերի տվյալները:
- Մոռացված լինելու իրավունք – որոշակի հանգամանքների առկայության դեպքում, Դուք իրավունք ունեք խնդրելու վերացնել մեր կողմից Ձեր վերաբերյալ պահվող բոլոր տեղեկությունները:
- Մշակումը սահմանափակելու իրավունք – որոշակի հանգամանքների առկայության դեպքում, Դուք իրավունք ունեք սահմանափակելու Ձեր անձնական տվյալների մշակումը:
- Տեղափոխելու իրավունք – Դուք իրավունք ունեք պահանջելու մեր կողմից պահվող Ձեր անձնական տվյալները փոխանցել այլ կազմակերպությունների:
- Առարկելու իրավունք – Դուք իրավունք ունեք առարկելու Ձեր անձնական տվյալների մշակման որոշակի եղանակների դեմ, ինչպես նաև խնդրելու դադարեցնել կամ սահմանափակել Ձեր անձնական տվյալների մշակումը:
Նշված իրավունքներն իրականացնելու համար, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ «Կոնտակտային տվյալներ» բաժնում նշված կոնտակտային տվյալների միջոցով: Ձեր դիմումը մերժելու դեպքում մենք կտրամադրենք համապատասխան հիմնավորումները: Դուք իրավունք ունեք բողոքներ ներկայացնելու, ինչպես սահմանված է «Բողոքներ» բաժնում։
Եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկատվություն ստանալ Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ, կամ դիմել մեզ շտկելու, թարմացնելու կամ ջնջելու Ձեզ վերաբերող ցանկացած անձնական տվյալ, ապա կարող եք դիմել մեզ info@armagora.am էլ. հասցեով:
Անձնական տվյալների մշակման հիմքը
Մենք կմշակենք անձնական տվյալները միայն, երբ կունենանք օրինական հիմք անձնական տվյալների մշակման համար: Տվյալների մշակման օրինական հիմքը կախված կլինի հավաքագրված տեղեկատվության բնույթից և մեր կողմից օգտագործման նպատակներից, բայց կլինի ներքոնշյալներից մեկը կամ մի քանիսը.
- Համաձայնություն. Դուք տվել եք Ձեր համաձայնությունը մեզ՝ Ձեր անձնական տվյալները որոշակի նպատակով մշակելու համար:
- Պայմանագիր. Մշակումն անհրաժեշտ է մեր հետ կնքած պայմանագրի նպատակներով կամ այն պատճառով, որ Դուք մեզ խնդրել եք որոշակի քայլեր ձեռնարկել նախքան պայմանագիր կնքելը:
- Իրավական պարտավորություն. Մշակումն անհրաժեշտ է, որպեսզի մենք կատարենք մեր իրավական պարտավորությունները:
- Կենսական շահեր. Մշակումն անհրաժեշտ է ինչ-որ մեկի կյանքը պաշտպանելու համար:
- Օրինական շահեր. Մշակումն անհրաժեշտ է մեր օրինական շահերի կամ երրորդ անձանց օրինական շահերի պաշտպանության համար:
Այս նպատակների համար մենք կարող ենք հավաքագրել Ձեր անձնական տվյալները, այդ թվում` անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ազգությունը, բնակության երկիրը, էլ. փոստի հասցեները, կոնտակտները, կրեդիտ քարտի համարը, տվյալները, որոնք ավտոմատ կերպով ներկայացվում են Կայքի էջերի միջոցով (ներառյալ՝ IP հասցեն, Կայքի այցելությունների աղբյուրը և որոնումների կամ գովազդային հարցումների մասին տեղեկատվությունը, օգտագործողի սարքի վերաբերյալ տվյալները, մկնիկի հպումները, Կայքի էջերի տարրերի վրա սեղմումները, լրացման դաշտերը, էջերի դիտումները, ազդաժապավենների մասին տեղեկությունները և տեսանյութերի դիտումները, լսարանի սեգմենտը բնութագրող տվյալներ, սեսիայի պարամետրերը, այցելության ժամանակի և տևողության վերաբերյալ տեղեկություններ, «cookie» ֆայլերում զետեղված նույնացուցիչները)։
Անձնական տվյալների պահման ժամկետը
Մենք պահելու ենք Ձեր անձնական տվյալներն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք այլևս անհրաժեշտ չեն այն նպատակների համար, որոնց համար հավաքագրվել են կամ այլ կերպ պահանջվում կամ թույլատրվում է օրենքով։ Այդ ժամանակից հետո մենք կամ կջնջենք կամ անանուն կդարձնենք Ձեր անձնական տվյալները կամ, եթե դա անհնար է, ապահով կպահենք Ձեր անձնական տվյալները և կբացառենք դրանց հետագա օգտագործումը, մինչ հնարավոր կլինի դրանք ջնջել։
Դուք կարող եք հետ կանչել Ձեր անձնական տվյալները մշակելու համաձայնությունը էլ. փոստով՝ օգտագործելով ստորև նշված Կոնտակտային տվյալները: Երբ մենք ստանանք անձնական տվյալները մշակելու համաձայնությունը հետ կանչելու վերաբերյալ Ձեր ծանուցումը, մենք կջնջենք Ձեր անձնական տվյալները շտեմարաններից՝ տեղակայված ներքին և (կամ) արտաքին ցանցերում:
Անվտանգությունը և պատասխանատվությունը
Մենք պատասխանատվություն չենք կրում անձնական տվյալների կորստի կամ բացահայտման համար, եթե այդպիսի տվյալները.
- հայտնվում են հանրային տիրույթում՝ նախքան կորելը կամ բացահայտվելը,
- ինքնուրույն մշակվել են երրորդ անձանց կողմից,
- ձեռք են բերվել երրորդ անձանց կողմից Կայքի ֆայլերին չթույլատրված մուտքի միջոցով,
- բացահայտվել են Ձեր համաձայնությամբ:
Դուք պատասխանատու եք ներկայացված անձնական տվյալների օրինականության, ճշգրտության և ճշմարտացիության համար` համաձայն գործող օրենսդրության:
Կոնտակտային տվյալները
Հարցերի կամ դիմումների դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ հասցեով․ info@armagora.am։
Բողոքները
Եթե ցանկանում եք բողոք ներկայացնել Ձեր անձնական տվյալների մշակման կամ Ձեր դիմումի ընթացքի վերաբերյալ, Դուք իրավունք ունեք բողոք ներկայացնել՝ կապվելով հետևյալ էլ. հասցեով. info@armagora.am:
Սույն Քաղաքականության փոփոխությունները
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ առանց Ձեզ տեղեկացնելու թարմացնել կամ լրացումներ կատարել սույն Քաղաքականության մեջ՝ օրենքին կամ փոփոխվող ներքին քաղաքականությանն այն համապատասխանեցնելու համար։ Յուրաքանչյուր թարմացում, տվյալ փոփոխության ամսաթվով, կհրապարակվի Կայքում։ Ուստի՝ խնդրում ենք երբեմն այցելել այս էջ՝ վստահ լինելու, որ շարունակում եք գոհ մնալ Քաղաքականության գործող տարբերակից։
Եզրափակիչ դրույթները
Սույն Քաղաքականությունը տարածվում է միայն սույն Կայքի վրա: Մենք չենք վերահսկում և պատասխանատվություն չենք կրում երրորդ անձանց կայքերի համար, որոնց կարող եք անցնել սույն Կայքում հասանելի հղումների միջոցով:
Վերջին անգամ թարմացվել է 2024 թվականի հուլիսի 1-ին: