Հաճախ տրվող հարցեր
Armagora-ն առցանց քննարկումների հարթակ է՝ ստեղծված ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի կողմից, որի նպատակն է քննարկումների և հարցումների միջոցով գտնել Հայաստանի և Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիներ, աջակցել դրանց վերաբերյալ հանրային առողջ խոսույթի ձևավորմանը և նպաստել հանրային քննարկումների մշակույթի զարգացմանը Հայաստանում ու Սփյուռքում:
Անվանումը ծագում է Հին Հունաստանում հայտնի ἀγορά-ից՝ ժողովրդական ժողովից, որը ծառայում էր որպես քաղաքացիների քննարկումների հավաքատեղի:
Armagora-ում քննարկվում են պատմական այս դժվարին փուլում աշխարհասփյուռ հայությանը հուզող ամենաարդիական հարցերը, ինչպիսիք են անվտանգային ճգնաժամը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, կառավարման խնդիրները, տեսլականի անհրաժեշտությունը, պետականության պահպանումն ու ամրապնդումը:
Armagora-ին կարող են միանալ բոլորը։ Դրա համար անհրաժեշտ է գրանցվել:
Մենք հավատում ենք, որ այսօրվա բևեռացված իրականությունում անհնար է հանգել լուծումների, քանի դեռ չկա հասարակական լայն երկխոսություն, առողջ բանավեճ, հարգանք և հանդուրժողականություն այլ կարծիքի գոյության իրավունքի նկատմամբ: Արդյունավետ համագործակցության և քայլերի ձեռնարկման կարևոր նախապայման է փոխըմբռնման ձևավորումը: Սա է այն գրավականը, որը կարող է երաշխավորել ցանկացած գործակցության արդյունավետությունը և հաջողությունը։
Armagora-ում քննարկումները հիմնված են հանրային կարծիքի ուսումնասիրության և փորձագիտական անաչառ վերլուծությունների վրա: Հարթակում տրվում են ամենաակտուալ թեմաներով բլից հարցեր՝ խթանելով բովանդակային քննարկումներ, օգտատերերը կարող են մասնակցել ու նախաձեռնել զրույցներ տարբեր հարցերի շուրջ: Այստեղ արգելվում են հայհոյանքը, վիրավորանքը, ծաղրը, անբովանդակ բանավեճը, չհիմնավորված պնդումները և խրախուսվում է քննադատական միտքը, կարծիքի արտահայտումը, մտքերի ազատ փոխանակումը և սեփական վերլուծությունների ու տեսակետների հրապարակումը։
- Հայաստան
- Արցախ
- Սփյուռքի համայնքներ
- Հասարակություն
- Քաղաքականություն
- Մշակույթ և ինքնություն
- Կրթություն
- Առողջապահություն և ժողովրդագրություն
- Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն
- Տնտեսություն, ֆինանսներ և բիզնես
- Գիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն
Բլից հարցը կարճ հարցում է, որի նպատակն է պարզել հասարակական կարծիքն ընթացիկ ամենակարևոր թեմաների վերաբերյալ: Յուրաքանչյուր շաբաթ Armagora հարթակում կհրապարակվեն բլից հարցեր, որոնց կարող են մասնակցել հարթակի բոլոր այցելուները։
Զրույցն Armagora հարթակի այն բաժինն է, որտեղ ծավալվում են առցանց քննարկումներ։ Գրանցված յուրաքանչյուր մասնակից կարող է միանալ ընթացիկ քննարկումներին կամ սկսել զրույց՝ առաջադրելով հարց կամ պնդում և հրապարակելով նյութեր քննարկումների համար: