Gevorg Gevorgyan
Օգոստոս 29, 2024
Հայաստան

Կարող է արդյո՞ք (TAX FREE) ճկուն հարկային քաղաքականությունը նպաստել մարզերում դեմոգրաֆիկ պատկերի լավացմանը

  • մարզերում չկիրառել ԱԱՀ
  •  ստատիկ էներգետիկ ռեսուրսների մատչելիություն
  • Հարկային ճկուն քաղաքականություն հեռավար աշխատելիս մարզերից

Մեկնաբանություններ

7 Comments
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Davit Sargsyan

Հետաքրքիր գաղափար է, շատ կուզեի տեսնել ոլորտի մասնագետների կողմ/դեմ գնահատականները:

Valeri Mirzoyan

Շատ հետաքրքիր է, թե այս գաղափարի վերաբերյալ պարզապես «պասիվ դիտորդ»-ի դիրքերից հանդես գալուց զատ դուք անձամբ ինչպես եք տեսնում առկա հարցի կողմ և դեմ փաստարկները: Ցանկացած գաղափար, հատկապես այն, որը կարող է նպաստել մարզերի դեմոգրաֆիկ իրավիճակի բարելավմանը, արժանի է լուրջ և հիմնավորված քննարկման, ոչ թե պասիվ դիտորդական մոտեցման: Քննադատելը կամ աջակցելը պահանջում է ոչ միայն մասնագիտական խորաթափանցություն, այլև ցանկություն՝ նպաստելու երկրի զարգացմա՛նը և ոչ թե պարզապես հետևելու՝ ինչ կլինի հետո։ Տնային դիվանագիտությունն է, որ հասցրեց մեզ նման ծանր վիճակի։

Artur Aristakesyan

Վալերի ջան այդքան էլ միանշանակ չեմ համաձայնի Ձեզ հետ, թերևս աշխատանքը թողնել մասնագետներին բավականին ճիշտ որոշում է, քանի որ ցավոք մեր փորձը ցույց է տալիս թե ինչ է լինում երբ ոչ մասնագետները սկսում են զբաղվել այն հարցերով, որոնցից բավականին հեռու են։ Նաև կնշեմ , որ չեմ կարող չհամաձայնել ձեր չեզոքության դեմ կոչին։

Valeri Mirzoyan

Իմ շատ պատվելի Արթուր, այդպես մտածելով՝ մենք երբեք ոչ մի բան չենք փոխի, եթե ամեն ինչ թողնենք «մասնագետներին»: Հաճախ այդպես կոչված մասնագետները (ավելի հաճախ՝ ինքնակոչները) հանդես են գալիս ոչ թե իրապես օգտակար և արդյունավետ գաղափարների, այլ նեղ ու որոշ շրջանակների մտքերն ու գաղափարների սպասարկման դիրքերից: Պասիվ մոտեցումը ոչ միայն խոչընդոտում է քննարկումների լայնածավալությանը, այլև սահմանափակում է մեր հասարակության զարգացման հնարավորությունները: Այո՛, մասնագետները կարևոր են, բայց պատասխանատվությունը կիսելը և խնդիրների շուրջ բոլորի կարծիքը լսելը նույնպես անհրաժեշտ է, որպեսզի կոլեկտիվ ջանքերով կարողանանք հաղթահարել մարտահրավերները: Եվ ինչպես ացտեկներն էին ասում՝ չեզոքությունը չարիքի դուստրն է:

Artur Aristakesyan

Գաղափարը բավականին լավն է, սակայն այս դեպքում նաև առաջանում է հարց թե ինչպես ծածկել այն ամբողջ գումարի չափսը, որը ապահովվում է մարզերում առկա հարկերի հաշվին։ Չեք կարծում, որ դա կհանգեցնի այդ թվում գործարարների կողմից չարաշահումների։

Armine

Մարզերում դեմոգրաֆիկ պատկերը չի լավանա միայն ու միայն տնտեսական միջոցառումներով։ Կա անվտանգության խնդիր, որը հենց առաջնային է։ Հիմի Պարսկաստանի սահմանում, `Մթղրիում ունենք թաքս ֆրիի, և ինչ՞, մարդիկ փախնում են, չնայած այնտեղ անվտանգությունը բավականին բարձր է։ Պիտի լուծվի նաև մարդկանց մշակութային կյանքի, զվարճանքի և այլ կենցաղային զբաղվածության խնդիևները։ Դեմոգրաֆիկ լուծում պիտի տալ միայն կոմպլեքս։

Valeri Mirzoyan

Համաձայն եմ, տնտեսական միջոցառումներն ու անվտանգության ապահովումը բավարար չեն դեմոգրաֆիկ իրավիճակը բարելավելու համար: Բայց եկեք չմոռանանք, որ Մեղրիում կամ ցանկացած այլ վայրում ոչ միայն անվտանգության և կենցաղային պայմաններն են առաջնային։ Մարդկանց համար կարևոր է նաև համայնքային ակտիվ կյանքը, մշակույթը, կրթությունը, որը մարդկանց կապում է իրենց տարածքին։ Տնտեսական զարգացումը երբեմն միայն սկիզբն է, իսկ համալիր մոտեցումը, որը ներառում է նաև մշակութային, կրթական և սոցիալական հնարավորություններ, ապահովում է նրանց մնալն ու բարգավաճումը հենց այդ տարածքներում։

Եվ ի վերջո, ի՞նչն է խանգարում մարդկանց շատանալ։ Շատացե՛ք, մարդիկ։

Վերջին զրույցները

Արմեն Մխիթարյան

Տեղեկատվական անվտանգության մասին

0 մեկնաբանություն
1 հավանում

Գիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն

Samvel Martirosyan

Ողջույն, ես տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն եմ: Արի՛ խոսենք

15 մեկնաբանություն
7 հավանում

Գիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն

Hrachya Bakunts

Հայաստան

1 մեկնաբանություն

Հայաստան

Hrachya Bakunts

Խաղաղ երկինք

5 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Hrachya Bakunts

Ապագա Հայկականի տեսլականը

2 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Anahit Saribekyan

ՀԱՅՔ

3 մեկնաբանություն
2 հավանում

Հայաստան

Ruben Malayan

Ողջույն, ես գեղագիր Ռուբեն Մալայանն եմ: Արի՛ խոսենք

15 մեկնաբանություն
16 հավանում

Մշակույթ և ինքնություն

Mushegh Gevorgian

inchpes ognel Hayastanin ev unenal hamapatasxan agagcutyun HH marminneri koxmic

2 մեկնաբանություն
2 հավանում

Տնտեսություն, ֆինանսներ և բիզնես