ՆԱԽԱԳԻԾ
Բռնի տեղահանված արցախցիների համար փակ քաղաք համայնքի
ռազմավարական զարգացման
2020-2023թթ․ ռասիստական Ադրբեջան զավթողական պատերազմից հետո ՀՀ տարածքում ապաստանած Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված բնակիչները հայտնվել են անբարենպաստ իրավա-քաղաքական, սոցիալ-տնտեսական իրականության մեջ: ՀՀ տնտեսության անմրցունակության, տնտեսական քաղաքական իրավական անարդյունավետության, մարտունակության և վերարտադրողականու-
թյան փլուզման պայմաններում նկատվում է բնակավայրերի բնակչության համատարած նվազում և հանրապետության կյանքում համայնքների նշանակության թուլացում:
«Արցախի փրկության շարժում» հայաստանյան գրասենյակի կողմից առաջարկվող նախագիծը ներկայացնում է մի շարք համալիր միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են.
ա) Կառուցել փակ-քաղաք բնակավայր ապահովելով զարգացման ու բարգավաճման հեռանկար ԱՀ-ից բռնատեղահանվածների համար, միջազգային հանրությանը ցուցադրել ադրբեջանա-թուրքական ռասիստների և նրանց գործակիցների կողմից կատարված ագրեսիայի հետևանքով ՀՀ-ում ապաստանած բնակչության նկատմամբ հայրենի կառավարության հոգատարությունը:
բ) Հնարավորություններ ստեղծել, որ քաղաքը որպես համայնք գենաֆոնդի պահպանման օրինակ ծառայի ՀՀ բոլոր բնակավայրերի համար՝ կառուցողական դերակատարություն ձեռք բերելով ԱՀ-ից բռնատեղահանվածների կարգավիճակ ունեցող այլ բնակավայրերի համար ևս (Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, Ասկերան, Ճարտար և այլն ):
Ծառացած խնդիրներն են.
– Աջակցություն ստանալ ՀՀ կառավարությունից, Եվրոմիության և ՄԱԿ-ի անդամ այլ երկրներից հետևյալ հարցերում.
– Կոմպակտ տների և հանրային նշանակության ենթակառուցվածքային շինությունների կառուցում.
– «ՈՒղեղային կենտրոնի» մտավորականների մտահղացումների հիման վրա աշխատատեղերի ստեղծում.
– Տնամերձ հողամասերում մրցունակ արտադրանքի կազմակերպում.
– Սոցիալական և գործարար ենթակառուցվածքների ասպարեզում նախնական խնդիրների լուծում.
– Միջբնակավայրային զարգացման շուկայական և համայնքային համադրական կառույցների ձևավորում.
– Ներքին և արտաքին կապիտալի ներգրավման համար բարենպաստ և վստահելի պայմանների ստեղծում.
Առաջարկվող նախագիծը ենթադրում է փակ քաղաք բնակավայրի կենսագործունեության հետևյալ ասպարեզները.
– Արտադրության հատված
– Ֆինանսական հատված
– Գործարարության կարիքները սպասարկող ծառայություններ
– Կրթություն, ԱՅԹ ոլորտ
– Մշակութային ենթակառուցվածքներ
– Սպորտային ենթակառուցվածքներ
– Էներգետիկա և կոմունալ տնտեսություն
– Տեղեկատվական ենթակառուցվածք
– Բուժսպասարկում
– Բարենորոգություն
– Հոգեէներգետիկ կարողությունների ձևավորում
– Անվտանգության ենթակառուցվածքներ
Ստորև բերվում են նշված ուղղությունների առանձին ծրագրերի հիմնական դրույթներն ու բնութագրերը.
– Ճարտարապետական նախագծում
– Բնակավայրի գոտևորում
– Համայնքապետարանի կառուցապատման գոտի
– Արտադրական գոտի
– Բնակելի թաղամասեր՝ փողոցները կոչելով Արցախի Հանրապետության բնակավայրերի անուններով
– Մարզական ճամբար-ավան
– Մշակույթային, սպորտային համալիր (անվանումը կապելով Քաղաքի հետ)
– «Կատարոտ-կանաչ գավիթ (պտուղների, մթերքի վերամշակման և պահեստավորման գոտի)
– Պտղատու ծառերի, մայրիի, գիհու, տնջրի (սոսի) ծառերի տնկում իրականացնել բնակավայրի բոլոր հատվածներում և շուրջը:
– Ապահովվում է բուսականության բազմազնությունը, կաթիլային ոռոգման համակարգի անցկացում և այգիների պաշտպանություն կարկուտից:
Տեղեկատվական համակարգ
– Արագագործ արդիականացված կապի ապահովում.
– Մաքուր էլեկտրաէներգիայի համակարգի ներդրում.
– Բնակավայրի տեղեկատու պոլիկլինիկայի կառուցում.
– Արտակարգ իրավիճակների կառավարման և
բժկական կենտրոնի հիմնադրում:
Էներգետիկա և կոմունալ տնտեսություն
– Մաքուր էներգիայի լայն օգտագործում: Պարզ և արևոտ օրերին քաղաքում հնարավոր կլինի արևային և մաքուր էներգիայի կուտակիչների-փոխարկիչների կիրառությունը էլեկտրաէներգիայի տնտեսման և սպառման ճկուն վերահսկողություն ապահովելու համար:
– Կենցաղային թափոնների լայնածավալ վերամշակման ծառայության ստեղծում:
Ֆինանսական հատված
Քաղաքի հիմնադրամի ձևավորում
Ներդրումներ է իրականացվում առաջարկվող բոլոր մասնակի ծրագրերում:
Նախքան ներդրման մասին որոշում ընդունելը, Ֆոնդի մասնագետները , որ բոլորն էլ հեղինակավոր մարդիկ են իրենց ասպարեզներում, իրականացնում են առաջարկվող ծրագրերի համակողմանի քննություն: Հնարավոր համաֆինանսավորների կողմից Ֆոնդի գնահատականը կարող է դիտվել որպես «գործելու հրահանգ»:
Խոշոր ծրագրերի համար համաֆինանսավորում իրականացվում է շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների կողմից:
Հիմնադրամը բնակավայրի սոցիալ-տնտեսկան զարգացման ծրագրի համաֆինանսավորողն է և հիմնականում ներդրումներ է իրականացնում անվտանգության ասպարեզներում:
Պետական և կոոպերատիվ ծրագրերը կցվում են:
Արտադրական ծրագրեր
– Մեղվաբուծություն, հատուկ բուսաբուծություն, չորանոցներ և գյուղմթերքների վերամշակման արտադրամասեր:
– Փոքր ձեռնարկությունների ինկուբացիա Սփյուռքի համայնքների հետ կոոպերատիվ համադրության սկզբունքով:
– Արդյունավետ համատեղ միկրոֆինանսավորման ռազմավարության մշակում:
– ՈՒսումնական դասընթացների կազմակերպում և ֆինանսավորում:
– Հեռանկարային-ռազմավարական ծրագրերի (ժառանգական ինժեներիայի մանկատուն, պատանի սեպուհ և այլն) համատեղ վարկավորում:
Իրականացվող Ծրագրի հանրային օգտակարության ուսումնասիրության հիման վրա, անհրաժեշտության դեպում՝ լրացուցիչ ֆինանսավորում:
Իրականացվող Ծրագրի զգալի հանրային օգտակարության պարագայում (բազմաթիվ աշխատատեղեր, նորարարական բնույթ, խոստումնալից շահութաբերություն և այլն), անհրաժեշտության դեպքում լրացուցիչ երկարաժամկետ և մեծածավալ ֆինանսավորում: Փոքր, միջին և կոոպերատիվ ձեռնարկությունների հնարավոր արտադրանքի տեղական, մարզային և հանրապետական շուկայի ուսումնասիրություն, համապատասխան տեղեկատվությունը շահագրգիռ անձանց տրամադրելու նպատակով:
Աջակցություն ՀՀ-ում, Արցախի Հանրապետությունում և արտերկրում գործընկերներ գտնելու հարցում: Աջակցություն անհրաժեշտ հումքի ձեռքբերման հարցում (մատակարարների որոնում):
Աջակցություն ցուցահանդեսներում իրենց արտադրանքը ներկայացնելու գործում, ճանապարհածախսի մասնակի հոգում և այլն:
Քաղաք բնակավայրի բնակիչների կարծիքի ուսումանսիրություն
Պաշտպանական կարիքները սպասարկող ծառայություններ
– Ճամբարային կենտրոնի աշխատողների ապահովում՝ ըստ դասընթացների ուղղությունների:
– Տրամադրվող ծառայությունները: Դասընթացների սենյակների և համապատասխան գույքի ապահովում: Վիդեոկոնֆերանսների սպասարկում: Ձայնային, էլ.Փոստ, Համակարգման կենտրոնի առանձնացում, Համացանցային ծառայություններ:
– Տպագրական ծառայություններ՝ պատճենավորում, բրոշյուրավորում, տպագիր նյութերի ձևավորում և այլն:
– Պրոյեկտրներով, միկրոֆոններով, թարգմանիչների աշխատատեղով և այլն ապահովում։
– Ստորգետնյա և վերգետնյա ապաստարանների (ինքնաբավ ստորգետնյա բնակավար՝ պատերազմների դեպքում ) կենսագործունեություն ապահովում:
Բուժսպասարկում
– Էլեկտրոնային բուժքարտի վարում: Մոտակա պոլիկլնիկաներից մեկում բուժապահովագրման փորձարարական ծրագրի իրագործում:
– Առողջ ապրելակերպի ճամբարի կառուցում, որտեղ կուսուցանվի նաև հոգեէներգիայի ուժեղացման և ուղղորդման դասեր:
Սպորտային ենթակառուցվածք
– Առանց ծածկի ջրավազանների (մեծահասակների՝ 50 մ, մանկապատանեկան՝ 20 մ): Ծրագրի հետագա զարգացում:
– Հրաձգության և նետաձգության համար շինությունների և ասպարեզի կառուցում:
– Ձիաբուծության և ձիասպորտի կենտրոնի հիմնադրում:
– Համալիր մարզահրապարակ (ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկեդբոլ,տարբեր ոճերի մենամարտեր և այլն):
– Ֆիթնես կենտրոնի և բաղնիքի կառուցում:
– Ճամբարային պայմանների ապահովում:
Հոգևոր-մշակութային ենթակառուցվածքներ
– Մշակութային բազմանպատակ կենտրոնի կառուցում:
– Թատրոն, համերգասրահ, նիստերի դահլիճ, պարատուն, ցուցասրահների (գեղանկար, կիրառական արվեստ, մանկական ստեղծագործություն) բացում՝ հեռանկարում թանգարան, պատկերասրահ, մշակույթի պալատ ունենալը:
– Արհեստագործական ակումբներ, հայ և համաշխարհային դասական ֆիլմերի ցուցադրման նպատակով կինոթատրոնի հիմնադրում։
– Մատուռի, եկեղեցու կառուցում։
Կրթական ենթակառուցվածք
– Նախադպրոցական հիմնարկներ
– Դպրոց-վարժարանի հիմնում
– Բազմանպատակ դահլիճ՝ ժողովների, ուսումնական ֆիլմերի ցուցադրման և այլ միջոցառումներ կազմակերպելու համար
– Դասարան-լաբորատորիաների կահավորում՝ արդի պահանջներին համապատասխան
– Անհատական պահարանների ապահովում (օգտագործելով պատերի միջև եղած տարածությունները՝ պատուհանները)
– Համակարգչային դասարաններ՝ համացանցային ապահովմամբ
– LCD պրոյեկտորի և էկրանի ապահովում
– Լոկալ ցանցի ապահովում
– VCR տեսա-վերարտադրիչ
– Առանձին LCD պրոյեկտորի արտագնա դասընթացների համար
– ՈՒսումնական լաբորատորիաներ՝ անհրաժեշտ սարքավորումներով
– ՈՒսումանակն ծրագրերի մշակում համակարգիչների հենքի վրա: Շրջանավարտների համար տարբեր ոլորտներում գործող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպում:
– Պետական համալսարանի և այլ հիմնարկությունների հետ համագործակցություն՝ դպրոցի զարգացման նպատակով
– Գրադարանի հիմնադրում և ֆոնդի համալրում
– Մանկամսուրի և մանկապարտեզի կառուցում (հատուկ ծրագիր)
– ՈՒսումնական կենտրոնի կազմակերպում տարբեր մասնագիտացումներով. – Համակարգչային գրաֆիկա
– Վեբ- դիզայն
– Ցանցի ադմինիստրատոր
– Ձեռնարկությունների և հիմնարկությունների աշխատանքների պլանավորում
– Հաշվապահական հաշվառում
– Արհեստական բանականություն
– Ստորգետնյա, վերգետնյա և օդային ԱԹՍ-ների նախագծում և գործարկում
– Հեռակա ուսուցման պայմանների ապահովում Հանրակացարանի և ճամբարի ստեղծում համասփյուռ հայության համար տարաբնույթ մրցախաղեր կազմակերպելու համար:
Գործունեություն
– Ազգագրություն, պատմություն, հայրենի բնություն, մշակույթի պատմություն, կենտրոնի թերթ, արշավներ, սպորտային մրցումներ, մասնագիտական խմբակներ, կիրառական արվեստ, արհեստագործություն, թատերական բեմադրություններ, անիմացիոն ֆիլմերի ստեղծում և այլն:
Նախադրյալներ
Ծրագրի իրականացման համար փորձառու մասնագետների հրավիրում, անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայության ապահովում (կրթական, մարզական, հանրակացարանային, մշակութային և այլ կառույցներ)
Հայեցակրգի առանձնահատկությունները
ԱՀ-ից բռնատեղահանվածներիների առանձնահատկությունների հաշվառմամբ, երիտասարդության և երիտասարդ ընտանիքների ամրացում փակ- քաղաքում՝ Արցախի Հանրապետության բնակավայրերը ադրբեջանական զավթիչներից ազատագրելուց հետո պատրաստի համայնքներով այնտեղ տեղափոխելու հեռանկարով:
Կրթա-դաստիարակչական մարզական համակարգի ձևավորում.
Գործող նախադպրոցական և դպրոցական կառույցների կառուցում, դրանց հզորացում նոր կարողությունների ստեղծում (միացում Համահայկական ցանցին, հեռակա ուսուցման հնարավորություն, մի շարք մասնագիտությունների ուսուցմամբ):
Նոր աշխատատեղերի ստեղծում
Փակ-քաղաքի նկատմամաբ ընդհանուր գրավչության մեծացում և ամրապնդում:
Ստեղծել «Նելսոն Ստեփանյան» մարզական կենտրոն, հնարավորություն ստեղծելով համայնքի բնակիչների սպորտով, մարմնամարզությամբ, մարտարվեստներով, անօդաչու սարքրեի մրցույթներով զբաղվելու համար
Հիմնել բժշկական և առողջապահական, ժամանցի և հանգստի ծառայություններ:
(«Արևածագ», «Օրիոն» և այլ կենտրոնների, «Զամուր Հայ» և այլ պուրակների կա-ռուցում և այլն):
Հայեցակարգը համահունչ է խոստումնալից «Հայաստանը եվրասիական կամուրջ» (տարածաշրջանում ընթացող հակամարտություններում բացահայտ կամ զարտուղի ձևերով ընդգրկված երկրները իրականում պայքարում են «Մետաքսի ճանապարհի» վրա ազդեցություն ունենալու համար ) հեռահար նպատակի ստանձնմանը:
Նպատակի իրագործմանը հնարավոր է աջակցեն Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանը, Իրանը, Ռուսաստանը, Արաբական թերակղզու պետությունները, Ֆրանսիան, Գերմանիան և այլ առաջատար երկրներ:
Էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործում արեգակնային, գեոթերմալ և մաքուր էներգիաների ներդրում և զարգացում:
Ջերմամեկուսիչների և ջերմակոմպրեսորների կիրառում շնարարություններում: Բարձրորակ, առողջարար և էկոմաքուր գյուղմթերքների և սննդամթերքների արտադրության կազմակերպում…
Տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառում տարաբնույթ բնագավառներում
Նախագիծը կոչված է փակ- քաղաք բնակավայրի կայացմանը, ամրապնդմանը և տնտեսապես զարգացմանը, ինչը թույլ կտա Արցախի Հանարապետության բնակավայրերը ադրբեջանական զավթիչներից ազատագրելուց հետո իրականացնել խելացի և արագ վերաբնակեցում:
Շրջակա բնակավայրերի հետ ինտեգրմանը կնպաստի տոնավաճառների կազմակերպումը
Վերամշակող ձեռնարկությունների և գյուղմթերքների պահեստների, կրթական, գիտական, մշակութային, բժշկական և այլ ծառայությունների ստեղծումը և բարելավումը:
Փակ- քաղաք բնակավայրում անհրաժեշտ է զարգացնել պետական, մասնավոր և կոոպերատիվ ձեռներեցությունը՝ համակողմանի փորձաքննության ենթարկելով առաջարկվող ծրագրերի ազգօգուտ լինելը և դրանցում արտերկրյա ներդրողների կողմից հզոր պետականության ջատագով լինելը:
Առաջարկվող մտահղացումը կարող է օրինակ դառնալ ՀՀ մյուս բնակավյրերում համայնքների և տնտեսության զարգացման համար և նպաստել մեր Հայրենիքի բոլոր մարզերի հավասարաչափ զարգացմանը:
Գործունեություն
Գյուղմթերքների վերամշակման արտադրամասերի կառուցում և ընդլայնում
Քաղաք-գյուղ կապի ամրապնդման նպատակով կիրառվող տեխնիկական միջոցների պահեստամասերի արտադրության կազմակերպում, վերանորոգում և կատարելագործում:
ՀՀ բնական ռեսուրսների հիման վրա նոր, էկոմաքուր շինանյութերի արտադրություն:
Արտադրվող տարաբնույթ էլեկտրաէներգիաների կուտակիչների և փոխարկիչների արտադրություն:
Ստորգետնյա և վերգետնյա գերարագ տրանսպորտային միջոցների ներդրման հեռանկարով դրանց արտադրության համատեղ գործարանների ստեղծում առաջատար երկրների հետ՝ ավելացնելով ՀՀ անվտանգության ապահովումը՝ նոր աշխատատեղերի բացում ու բնակավայրի ընդլայնում ապահովելու համար:
Գիտատեխնիկական առաջարկությունների ներդրմամբ փակ-քաղաք բնակավայրը դարձնել հզոր և խոստումնալից:
Փակ- քաղաք բնակավայրը կարող է դառնալ ոչ միայն մանկական , այլև երիտասարդացման առողջարանային կենտրոն:
Փակ- քաղաք բնակավայրի բոլոր բնակարանները սոցիալական բնակարաններ են, հանդիսանում են ՀՀ կառավարության սեփականությունը:
Մեկնաբանություններ