Աշոտ Հարությունյան
Օգոստոս 9, 2024
Արցախ

Խելացի բնակավայր արցախցիների համար

                                                            ՆԱԽԱԳԻԾ

Բռնի տեղահանված արցախցիների համար փակ քաղաք համայնքի

ռազմավարական  զարգացման

2020-2023թթ․  ռասիստական Ադրբեջան զավթողական պատերազմից հետո ՀՀ տարածքում ապաստանած Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված բնակիչները հայտնվել են անբարենպաստ  իրավա-քաղաքական, սոցիալ-տնտեսական  իրականության մեջ: ՀՀ տնտեսության անմրցունակության, տնտեսական քաղաքական իրավական անարդյունավետության, մարտունակության և  վերարտադրողականու-

թյան փլուզման պայմաններում նկատվում է բնակավայրերի բնակչության  համատարած նվազում  և հանրապետության կյանքում  համայնքների նշանակության թուլացում:

«Արցախի փրկության շարժում» հայաստանյան գրասենյակի  կողմից առաջարկվող նախագիծը  ներկայացնում է մի շարք համալիր միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են.   

ա) Կառուցել փակ-քաղաք բնակավայր ապահովելով զարգացման ու բարգավաճման հեռանկար ԱՀ-ից  բռնատեղահանվածների համար, միջազգային հանրությանը  ցուցադրել ադրբեջանա-թուրքական ռասիստների և նրանց գործակիցների կողմից կատարված ագրեսիայի հետևանքով ՀՀ-ում ապաստանած բնակչության նկատմամբ հայրենի կառավարության հոգատարությունը:

բ) Հնարավորություններ ստեղծել, որ քաղաքը որպես համայնք գենաֆոնդի պահպանման  օրինակ ծառայի ՀՀ բոլոր բնակավայրերի համար՝ կառուցողական դերակատարություն ձեռք բերելով ԱՀ-ից բռնատեղահանվածների կարգավիճակ ունեցող այլ բնակավայրերի համար ևս (Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, Ասկերան, Ճարտար և այլն ):

Ծառացած խնդիրներն են.

– Աջակցություն ստանալ ՀՀ կառավարությունից, Եվրոմիության և ՄԱԿ-ի անդամ այլ երկրներից հետևյալ հարցերում.

– Կոմպակտ տների և հանրային նշանակության ենթակառուցվածքային շինությունների կառուցում.
– «ՈՒղեղային կենտրոնի» մտավորականների մտահղացումների հիման վրա աշխատատեղերի ստեղծում.

– Տնամերձ հողամասերում մրցունակ արտադրանքի կազմակերպում.

– Սոցիալական և գործարար ենթակառուցվածքների ասպարեզում  նախնական խնդիրների լուծում.

– Միջբնակավայրային  զարգացման շուկայական   և համայնքային համադրական  կառույցների ձևավորում.

– Ներքին և արտաքին կապիտալի ներգրավման համար բարենպաստ և վստահելի պայմանների ստեղծում.

Առաջարկվող նախագիծը ենթադրում  է փակ քաղաք բնակավայրի  կենսագործունեության հետևյալ ասպարեզները.

– Արտադրության հատված

– Ֆինանսական հատված

– Գործարարության կարիքները սպասարկող ծառայություններ

– Կրթություն, ԱՅԹ ոլորտ

– Մշակութային ենթակառուցվածքներ

– Սպորտային ենթակառուցվածքներ

– Էներգետիկա և կոմունալ տնտեսություն

– Տեղեկատվական ենթակառուցվածք

– Բուժսպասարկում

– Բարենորոգություն
– Հոգեէներգետիկ կարողությունների ձևավորում

– Անվտանգության ենթակառուցվածքներ

 

Ստորև բերվում են նշված ուղղությունների առանձին ծրագրերի հիմնական դրույթներն ու բնութագրերը.

– Ճարտարապետական նախագծում

– Բնակավայրի գոտևորում

– Համայնքապետարանի կառուցապատման գոտի

– Արտադրական գոտի

– Բնակելի թաղամասեր՝ փողոցները կոչելով  Արցախի Հանրապետության բնակավայրերի անուններով

– Մարզական ճամբար-ավան

– Մշակույթային,  սպորտային համալիր (անվանումը կապելով Քաղաքի հետ)

– «Կատարոտ-կանաչ գավիթ (պտուղների, մթերքի վերամշակման և պահեստավորման գոտի)

– Պտղատու ծառերի, մայրիի,  գիհու, տնջրի (սոսի) ծառերի տնկում իրականացնել բնակավայրի բոլոր հատվածներում և շուրջը:

– Ապահովվում է բուսականության բազմազնությունը,  կաթիլային ոռոգման համակարգի անցկացում և այգիների պաշտպանություն կարկուտից:

Տեղեկատվական համակարգ

– Արագագործ արդիականացված կապի ապահովում.

– Մաքուր էլեկտրաէներգիայի համակարգի ներդրում.

– Բնակավայրի տեղեկատու պոլիկլինիկայի կառուցում.

– Արտակարգ իրավիճակների կառավարման և

բժկական կենտրոնի հիմնադրում:

Էներգետիկա և կոմունալ տնտեսություն

 – Մաքուր էներգիայի լայն օգտագործում: Պարզ և արևոտ օրերին քաղաքում հնարավոր կլինի արևային և մաքուր էներգիայի կուտակիչների-փոխարկիչների կիրառությունը էլեկտրաէներգիայի տնտեսման և սպառման ճկուն վերահսկողություն ապահովելու համար:

–  Կենցաղային թափոնների լայնածավալ վերամշակման ծառայության ստեղծում:

Ֆինանսական հատված

      Քաղաքի հիմնադրամի ձևավորում

Ներդրումներ է իրականացվում առաջարկվող բոլոր մասնակի ծրագրերում:

Նախքան ներդրման մասին որոշում ընդունելը, Ֆոնդի մասնագետները , որ  բոլորն էլ հեղինակավոր մարդիկ են իրենց ասպարեզներում, իրականացնում են առաջարկվող ծրագրերի համակողմանի քննություն: Հնարավոր համաֆինանսավորների կողմից Ֆոնդի գնահատականը կարող է  դիտվել որպես «գործելու հրահանգ»:

Խոշոր ծրագրերի համար համաֆինանսավորում իրականացվում է շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների կողմից:

Հիմնադրամը բնակավայրի սոցիալ-տնտեսկան զարգացման ծրագրի համաֆինանսավորողն է և հիմնականում ներդրումներ է իրականացնում անվտանգության ասպարեզներում:

Պետական և կոոպերատիվ ծրագրերը կցվում են:

Արտադրական ծրագրեր

  – Մեղվաբուծություն, հատուկ բուսաբուծություն, չորանոցներ և գյուղմթերքների վերամշակման արտադրամասեր:

– Փոքր ձեռնարկությունների ինկուբացիա Սփյուռքի համայնքների հետ կոոպերատիվ համադրության սկզբունքով:

– Արդյունավետ համատեղ միկրոֆինանսավորման ռազմավարության մշակում:

–  ՈՒսումնական դասընթացների կազմակերպում և ֆինանսավորում:

– Հեռանկարային-ռազմավարական ծրագրերի (ժառանգական ինժեներիայի մանկատուն, պատանի սեպուհ և այլն) համատեղ վարկավորում:

Իրականացվող Ծրագրի հանրային օգտակարության ուսումնասիրության հիման վրա, անհրաժեշտության դեպում՝ լրացուցիչ ֆինանսավորում:

Իրականացվող Ծրագրի զգալի հանրային օգտակարության պարագայում (բազմաթիվ աշխատատեղեր, նորարարական բնույթ, խոստումնալից շահութաբերություն և այլն), անհրաժեշտության դեպքում լրացուցիչ երկարաժամկետ և մեծածավալ ֆինանսավորում: Փոքր, միջին և կոոպերատիվ ձեռնարկությունների հնարավոր արտադրանքի տեղական, մարզային և հանրապետական շուկայի ուսումնասիրություն, համապատասխան տեղեկատվությունը շահագրգիռ անձանց տրամադրելու նպատակով:

Աջակցություն ՀՀ-ում,  Արցախի Հանրապետությունում և արտերկրում գործընկերներ գտնելու հարցում: Աջակցություն անհրաժեշտ հումքի ձեռքբերման հարցում (մատակարարների որոնում):

Աջակցություն ցուցահանդեսներում իրենց արտադրանքը ներկայացնելու գործում, ճանապարհածախսի մասնակի հոգում և այլն:

Քաղաք բնակավայրի բնակիչների կարծիքի ուսումանսիրություն

Պաշտպանական կարիքները սպասարկող ծառայություններ

  – Ճամբարային կենտրոնի աշխատողների ապահովում՝ ըստ դասընթացների ուղղությունների:

– Տրամադրվող ծառայությունները: Դասընթացների սենյակների և համապատասխան գույքի ապահովում: Վիդեոկոնֆերանսների սպասարկում: Ձայնային, էլ.Փոստ, Համակարգման կենտրոնի առանձնացում, Համացանցային ծառայություններ:

– Տպագրական  ծառայություններ՝ պատճենավորում, բրոշյուրավորում, տպագիր    նյութերի ձևավորում և այլն:

– Պրոյեկտրներով, միկրոֆոններով, թարգմանիչների աշխատատեղով և այլն ապահովում։

– Ստորգետնյա և վերգետնյա ապաստարանների (ինքնաբավ ստորգետնյա բնակավար՝ պատերազմների դեպքում ) կենսագործունեություն  ապահովում:

    Բուժսպասարկում

 – Էլեկտրոնային բուժքարտի վարում: Մոտակա պոլիկլնիկաներից մեկում բուժապահովագրման փորձարարական ծրագրի իրագործում:

– Առողջ ապրելակերպի ճամբարի կառուցում, որտեղ կուսուցանվի նաև հոգեէներգիայի ուժեղացման և ուղղորդման դասեր:

Սպորտային ենթակառուցվածք

– Առանց ծածկի ջրավազանների (մեծահասակների՝ 50 մ, մանկապատանեկան՝ 20 մ): Ծրագրի հետագա զարգացում:

– Հրաձգության և նետաձգության համար շինությունների և ասպարեզի կառուցում:

– Ձիաբուծության և ձիասպորտի կենտրոնի հիմնադրում:

– Համալիր մարզահրապարակ (ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկեդբոլ,տարբեր ոճերի մենամարտեր և այլն):

– Ֆիթնես կենտրոնի և բաղնիքի կառուցում:

– Ճամբարային պայմանների ապահովում:

Հոգևոր-մշակութային ենթակառուցվածքներ

  – Մշակութային բազմանպատակ կենտրոնի կառուցում:

– Թատրոն, համերգասրահ, նիստերի դահլիճ, պարատուն, ցուցասրահների (գեղանկար, կիրառական արվեստ, մանկական ստեղծագործություն) բացում՝ հեռանկարում թանգարան, պատկերասրահ, մշակույթի պալատ ունենալը:

– Արհեստագործական ակումբներ, հայ և համաշխարհային դասական ֆիլմերի ցուցադրման նպատակով կինոթատրոնի հիմնադրում։

– Մատուռի, եկեղեցու կառուցում։

Կրթական ենթակառուցվածք

  – Նախադպրոցական հիմնարկներ

– Դպրոց-վարժարանի հիմնում

– Բազմանպատակ դահլիճ՝ ժողովների, ուսումնական ֆիլմերի ցուցադրման և այլ միջոցառումներ կազմակերպելու համար

– Դասարան-լաբորատորիաների  կահավորում՝ արդի պահանջներին համապատասխան

– Անհատական պահարանների ապահովում (օգտագործելով պատերի միջև եղած տարածությունները՝ պատուհանները)

– Համակարգչային դասարաններ՝ համացանցային ապահովմամբ

– LCD պրոյեկտորի և էկրանի ապահովում

– Լոկալ ցանցի ապահովում

– VCR տեսա-վերարտադրիչ

– Առանձին LCD պրոյեկտորի արտագնա դասընթացների համար
– ՈՒսումնական լաբորատորիաներ՝ անհրաժեշտ սարքավորումներով

– ՈՒսումանակն ծրագրերի մշակում համակարգիչների հենքի վրա: Շրջանավարտների համար տարբեր ոլորտներում գործող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպում:

– Պետական համալսարանի և այլ հիմնարկությունների հետ համագործակցություն՝ դպրոցի զարգացման նպատակով

– Գրադարանի հիմնադրում և ֆոնդի համալրում

– Մանկամսուրի և մանկապարտեզի կառուցում (հատուկ ծրագիր)

– ՈՒսումնական կենտրոնի կազմակերպում տարբեր մասնագիտացումներով. – Համակարգչային գրաֆիկա

– Վեբ- դիզայն

– Ցանցի ադմինիստրատոր

– Ձեռնարկությունների և հիմնարկությունների աշխատանքների պլանավորում

– Հաշվապահական հաշվառում

– Արհեստական բանականություն

– Ստորգետնյա, վերգետնյա և օդային ԱԹՍ-ների նախագծում և գործարկում

– Հեռակա ուսուցման պայմանների ապահովում Հանրակացարանի և ճամբարի ստեղծում  համասփյուռ հայության համար տարաբնույթ մրցախաղեր կազմակերպելու համար:

Գործունեություն

    –  Ազգագրություն, պատմություն, հայրենի բնություն, մշակույթի պատմություն, կենտրոնի թերթ, արշավներ, սպորտային մրցումներ, մասնագիտական խմբակներ, կիրառական արվեստ, արհեստագործություն, թատերական բեմադրություններ, անիմացիոն ֆիլմերի ստեղծում  և այլն:

Նախադրյալներ

      Ծրագրի իրականացման համար փորձառու  մասնագետների հրավիրում, անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայության ապահովում (կրթական, մարզական, հանրակացարանային, մշակութային և այլ կառույցներ)

 Հայեցակրգի առանձնահատկությունները

ԱՀ-ից բռնատեղահանվածներիների առանձնահատկությունների հաշվառմամբ, երիտասարդության և երիտասարդ ընտանիքների ամրացում փակ- քաղաքում՝ Արցախի Հանրապետության բնակավայրերը ադրբեջանական զավթիչներից ազատագրելուց հետո պատրաստի համայնքներով այնտեղ տեղափոխելու հեռանկարով:

Կրթա-դաստիարակչական մարզական համակարգի ձևավորում.

Գործող նախադպրոցական և դպրոցական կառույցների կառուցում, դրանց հզորացում նոր կարողությունների ստեղծում (միացում Համահայկական ցանցին, հեռակա ուսուցման հնարավորություն, մի շարք մասնագիտությունների ուսուցմամբ):

Նոր աշխատատեղերի ստեղծում

Փակ-քաղաքի նկատմամաբ ընդհանուր գրավչության մեծացում և ամրապնդում:

Ստեղծել «Նելսոն Ստեփանյան» մարզական կենտրոն, հնարավորություն ստեղծելով համայնքի բնակիչների սպորտով, մարմնամարզությամբ, մարտարվեստներով, անօդաչու սարքրեի մրցույթներով զբաղվելու համար

Հիմնել բժշկական և առողջապահական, ժամանցի և հանգստի ծառայություններ:

(«Արևածագ», «Օրիոն» և այլ կենտրոնների, «Զամուր Հայ» և այլ  պուրակների կա-ռուցում և այլն):

Հայեցակարգը համահունչ է խոստումնալից «Հայաստանը եվրասիական կամուրջ» (տարածաշրջանում ընթացող հակամարտություններում բացահայտ կամ զարտուղի ձևերով ընդգրկված երկրները իրականում պայքարում են «Մետաքսի ճանապարհի» վրա ազդեցություն ունենալու համար ) հեռահար նպատակի ստանձնմանը:

Նպատակի իրագործմանը հնարավոր է աջակցեն Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանը, Իրանը, Ռուսաստանը, Արաբական թերակղզու պետությունները, Ֆրանսիան, Գերմանիան և այլ առաջատար երկրներ:

Էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործում արեգակնային, գեոթերմալ և մաքուր էներգիաների ներդրում և զարգացում:

Ջերմամեկուսիչների և ջերմակոմպրեսորների կիրառում շնարարություններում:  Բարձրորակ, առողջարար և էկոմաքուր գյուղմթերքների և սննդամթերքների արտադրության կազմակերպում…

Տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառում տարաբնույթ բնագավառներում

Նախագիծը կոչված է փակ- քաղաք բնակավայրի կայացմանը, ամրապնդմանը և տնտեսապես զարգացմանը, ինչը թույլ կտա Արցախի Հանարապետության բնակավայրերը ադրբեջանական զավթիչներից ազատագրելուց հետո իրականացնել խելացի և արագ վերաբնակեցում:

Շրջակա բնակավայրերի հետ ինտեգրմանը կնպաստի տոնավաճառների կազմակերպումը

Վերամշակող ձեռնարկությունների և գյուղմթերքների պահեստների, կրթական, գիտական, մշակութային, բժշկական և այլ ծառայությունների ստեղծումը  և բարելավումը:

Փակ- քաղաք բնակավայրում անհրաժեշտ է զարգացնել պետական, մասնավոր և կոոպերատիվ ձեռներեցությունը՝ համակողմանի փորձաքննության ենթարկելով առաջարկվող ծրագրերի ազգօգուտ լինելը և դրանցում արտերկրյա ներդրողների կողմից հզոր պետականության ջատագով լինելը:

Առաջարկվող մտահղացումը կարող է օրինակ դառնալ ՀՀ մյուս բնակավյրերում համայնքների և տնտեսության զարգացման համար և նպաստել մեր Հայրենիքի բոլոր մարզերի  հավասարաչափ զարգացմանը:

Գործունեություն

         Գյուղմթերքների վերամշակման արտադրամասերի կառուցում և ընդլայնում
Քաղաք-գյուղ կապի ամրապնդման նպատակով կիրառվող տեխնիկական միջոցների պահեստամասերի արտադրության կազմակերպում, վերանորոգում և կատարելագործում:

ՀՀ բնական ռեսուրսների հիման վրա նոր, էկոմաքուր շինանյութերի արտադրություն:

Արտադրվող տարաբնույթ էլեկտրաէներգիաների կուտակիչների և փոխարկիչների արտադրություն:

Ստորգետնյա և վերգետնյա գերարագ տրանսպորտային միջոցների ներդրման հեռանկարով դրանց արտադրության համատեղ գործարանների ստեղծում առաջատար երկրների հետ՝ ավելացնելով ՀՀ անվտանգության ապահովումը՝ նոր աշխատատեղերի բացում ու բնակավայրի ընդլայնում ապահովելու համար:

Գիտատեխնիկական առաջարկությունների ներդրմամբ փակ-քաղաք բնակավայրը  դարձնել հզոր և խոստումնալից:

Փակ- քաղաք բնակավայրը կարող է դառնալ ոչ միայն մանկական , այլև երիտասարդացման առողջարանային կենտրոն:

Փակ- քաղաք բնակավայրի բոլոր բնակարանները սոցիալական բնակարաններ են, հանդիսանում են ՀՀ կառավարության սեփականությունը:

Մեկնաբանություններ

0 Comments
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments

Վերջին զրույցները

Aram Hamparian

Ողջույն, ես Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանն եմ:

3 մեկնաբանություն
1 հավանում

Սփյուռքի համայնքներ

Hrachya Bakunts

Պետական երկրորդ լեզու

8 մեկնաբանություն

Հայաստան

Hrachya Bakunts

Պատերազմ

7 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Արամ Մկրտչյան

ՍՓՅՈՒՌՔ

11 մեկնաբանություն
1 հավանում

Քաղաքականություն

Արմեն Մխիթարյան

Տեղեկատվական անվտանգության մասին

0 մեկնաբանություն
1 հավանում

Գիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն

Samvel Martirosyan

Ողջույն, ես տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն եմ: Արի՛ խոսենք

15 մեկնաբանություն
9 հավանում

Գիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն

Դավիթ Ավետիսյան

Արտաքին քաղաքականություն և տնտեսություն

3 մեկնաբանություն
3 հավանում

Հայաստան

Hrachya Bakunts

Հայաստան

2 մեկնաբանություն

Հայաստան