Բարև ձեզ, ես Արամ Մկրտչյանն եմ Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության և Համահյկական վերնախորհրդի(SENAT )՝ իրավաքաղաքական նախաձեռնության հեղինկաը։ Սփյուռքի հաության սուբյեկտայնացումը, իմ և իմ թիմակիցների առաջնային խնդիրն է։ Արդյուք դուք ցանկանում եք ,որ կենսագործվի 1920թվականի դեկտեմբերի 10-ի Ազգերի Լիգայի կողմից ճանաչված Հայաստանի Հանրապետության 214 000 կմ քառ․ տարածքային իրավունքները ։
Ներգրավի սփյուռքում ընտրված անձին ՏԻՄ ղեկավարի տեղում։
Հայաստանը պետք է իրականությանը բաց աչքերով նայի ու գիտակցի, որ Սփյուռք որպես այդպիսին գոյություն չունի: Այդ օտարազգիները արդեն այլ ինքնություններ ունեն, իրենց գտնվելու երկրների քարոզչամեքենաների արդյունքն են, իսկ «հայկական» մշակույթից մնացել է միայն խորոված ուտելն ու աղավաղված պարերի ծամածուռ կրկնօրինակությունները:
Այդ մարդիկ երբեք լայնածավալ չեն ներգաղթելու: Պատերազմում դարակազմիկ պարտությունն անգամ նրանց չսթափեցրեց: Իրենց բարեկեցությունը, հարմարավետ կյանքը, լիքը գրպաններն ու ամենակարևորը՝ հովանավորչական (patronizing) ոճով, մեծամտորեն հայաստանցու վրա մունաթ գալու հաճույքը չեն փոխարինի պայքարով, աշխատանքով, ռիսկի բաժինը իրենց վրա վերցնելով, ախորժակները չափավորելով, հասարակական ինստիտուտներ ստեղծելով ու պահպանելով, պատերազմելով ու անհրաժեշտության դեպքում կյանքերը զոհաբերելով: Դա իրենք բացեիբաց են ասում:
Պետք է հույսը դնել, ֆինանսավորել, ամեն ինչով օժանդակել միայն հայաստանաբնակներին: Հայոց ազգը իրենք են, իրենք են կիսելու Հայաստանի ճակատագիրը:
Իսկ Սփյուռք կոչեցյալից պետք չէ անգամ տարին մեկ իրենց գրպանի լումաները՝ շպրտած Հայաստանի դեմքին, չընդունել, որ անգամ իրենց սիրելի զբաղմունքից՝ «մենք ենք ձեզ պահԸմ» լսելու գարշանքից մեզ ազատենք:
Հ.Գ. Երկրի զարգացմանը ներգրավված լինել ցանկացողները արդեն վաղու՜ց Հայաստանում են:
Մենթորություն, ակտիվ մենթորություն, փորձի ու գիտելիքի, կապերի փոխանցում, էստեղ Սփյուռքը կարա իրեն ձուկը ջրում զգա։
Հատկապես էս թվային հաղորդակցության դարում։
Ուժեղացած կապերի արդյունքում Հայաստան այցելությունները կդառնան մյուս կողմերի հետ մտերմանալու ու ցանցը հյուսելու միջոցներից հաջորդը։
Սփյուռքին արդյունավետ կերպով ներգրավելու տեխնիկական կողմին անդրադառնալուց առաջ պետք է նախ հասկանալ՝ արդյոք այս պարագայում կա որևէ խնդիր կամ հիմնարար սահմանափակում, որը, անկախ կիրառված գործիքակազմից կամ տեխնիկական լուծումից, սահմանափակում է կառուցողական հարաբերությունների զարգացումը և Հայաստան-սփյուռք պոտենցիալի լիարժեք իրացումը։ Կարծում եմ՝ այդ հիմնարար սահմանափակումը փոխվստահությունն է։ Միայն սա ըմբռնելու և հաղթահարելու դեպքում հնարավոր կլինի խոսել Սփյուռքի ներգրավման արդյունավետ մեխանիզմների մասին։