Դավիթ Ավետիսյան
Սեպտեմբեր 11, 2024
Հայաստան

Արտաքին քաղաքականություն և տնտեսություն

ՀՀ- ի առաջնային խնդիրներից եղել և մնում են իշխանության և քաղաքացիների անգրագիտությունը։ ՀՀ քաղաքացին սովոր է ապրել և ասել յոլա ենք գնում, այն ինչ պետք է պահանջել և ստանալ այն փոփոխությունները, որը կյանքը ավելի բարեկեցիկ կդարձնի։ Պետք է ստեղծել խմբեր որոնք կայցելեն բոլոր մարզերով, կուսումնասիրեն մարզերի պոտենցիալները, զրուցեն բնակիչների հետ, հասկանան խնդիրները և տեղում զանգահարեն տարածքային կառավարման մարմիններին հասկանալով ինչը որից հետո է։ Ուսումնասիրելուց հետո ներկայացնել խորհրդին, որում պետք է ընդգրկված լինեն բանիմաց տնտեսագետներ, գյուղատնտեսներ,գիտնականներ, քաղաքական գործիչներ և այլոք։ Կրթական համալիրների հանդեպ շատ մեծ ուշադրություն։ Պարտադիր պայման բոլոր դպրոցներում ստեղծել երկարօրյա ուսուցում, որպեսզի երեխայի ծնողները աշխատեն և անհոգ լինեն իրենց բալիկների կրթության և զբաղվածության համար։ Դպրոցներում դասերից հետո ստեղծել տարբեր առարկաների հավելյալ ուսուցում(գումարով իսկ լավագույններին անվճար)։ Մանկապարտեզների հիմնահատակ վերանորոգում կամ կառուցում։

Տնտեսական ոլորտում օգտագործելով բոլոր կապերը սփյուռքի հետ միասին ներգրավել տարբեր երկրներից ներդրողների, որոնք կստեղծեն գործարաններ, գիտական լաբորատորիաներ։

Արտաքին քաղաքականության մեջ ընտրել լավագույն դիվանագետների, որոնք ներկայացնելով ՀՀ ի շահերը տարբեր երկրներում կանեն ամեն հնարավորը որպեսզի դառնանք պահանջված ամբողջ աշխարհի համար։ Ներկայացնել ՀՀ կառավարությանը տվյալ երկրներում ինչ հաջողությունների են հասել ամեն եռամսյակում։ Օգուտ չտվող դիվանագետը պետք է հեռանա իր պաշտոնից։

Ծրագրերը կարելի է քննարկել, ուսումնասիրել, առաջարկել և կատարել միայն այն դեպքում երբ համախմբված աշխատանք կկատարվի։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ ձեզ ներգրավել և հրավիրել քննարկման այն մարդկանց, որոնք անտարբեր չեն ՀՀ ի գոյության և զարգացվածության համար։

 

Մեկնաբանություններ

8 Comments
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Valeri Mirzoyan

Այս համատեքստում ինչպես կասեր Չին դինաստիայի և առաջին չինական կայսերատոհմի հիմնադիր Ցին Շի Հուանդին՝ 我已收集了天下所有的书籍,并焚毁了那些无用的书 (Wǒ yǐ shōujíle tiānxià suǒyǒu de shūjí, bìng fénhuǐle nàxiē wúyòng de shū) (Ես հավաքել եմ կայսրության բոլոր գրությունները և այրել եմ դրանք, որոնք ոչ մի օգուտ չեն տվել)։

Պետք է վերացարկվել անպտուղ ու անօգուտ որոշումներից, միջոցներից ու գործերից և որդեգրել խիստ պրագմատիկ քաղաքականություն երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և երկիրը զգլխիչ իրավիճակից դուրս բերելու համար!!!

Valeri Mirzoyan

Հարգելի Դավիթ, ես ոչ մի տեղ լուծում չեմ առաջարկել, այն էլ պրագմատիկ։ Պրագմատիզմն այն հայեցակարգային մոտեցումն ու կողմնորոշումն է, որտեղ հնարավոր ու հիպոթետիկ լուծումները պետք է փնտրել։ Հեգնելու դեպքում չէի ծավալվի ձեր գրառման տակ, բայց ոնց տեսնում եք՝ մեծ հետաքրքրությամբ այստեղ եմ քննարկելու այս և այլ հարցերը։

Հովհաննես Գանադյան

Դավիթ Ավետիսյան իսկ Ձեր ասածը ով պետք է անի, երբ որ իշխանությունն Էյ է անգրագետ ժողովուրդն էլ։ Իսկ գրագետ մասսան երկրից հեոացել է։

Hrachya Bakunts

Ազգային ժողովը պիտի օրենսդրական փոփոխությունների գնա,որ ցանկացած հայ աշխարհի որ ծայրում էլ ապրի, հնարավորություն ստանա լիարժեք մասնակցություն ունենա Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին համահավասար իրավունքներով։Կարողանա ընտրել,ընտրվել, նույնիսկ ամենաբարձր պաշտոն զբաղեցնել ։

Վերջին զրույցները

Hrachya Bakunts

Արժեքահամակարգ

1 մեկնաբանություն

Հասարակություն

Hrachya Bakunts

Ազգություն

1 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Hrachya Bakunts

Ազգություն

6 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Valeri Mirzoyan

Ձոն

0 մեկնաբանություն
1 հավանում

Հայաստան

Hrachya Bakunts

Հավատում եմ

9 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն