Արամ Մկրտչյան
Սեպտեմբեր 13, 2024
Քաղաքականություն

ՍՓՅՈՒՌՔ

Բարև ձեզ, ես Արամ Մկրտչյանն եմ  Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության և Համահյկական վերնախորհրդի(SENAT )՝ իրավաքաղաքական նախաձեռնության հեղինկաը։ Սփյուռքի հաության սուբյեկտայնացումը, իմ և իմ թիմակիցների առաջնային խնդիրն է։ Արդյուք դուք ցանկանում եք  ,որ կենսագործվի 1920թվականի դեկտեմբերի 10-ի Ազգերի Լիգայի կողմից ճանաչված Հայաստանի Հանրապետության 214 000 կմ քառ․ տարածքային իրավունքները ։

Մեկնաբանություններ

12 Comments
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
hayastantsi

«Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության»… Տեր Աստված, ինչու՞ է այս ցեղակույտը այսքան դատարկ:

Չէ, չենք ցանկանում, որ կենսագործվի: Թեև կարող եք այս հարցը Սևանի սուզանավերի նավատորմի ծավակալի կամ Հայաստանի միջտիեզերական թռիչքների կազմակերպման բաժնի վարիչի հետ քննարկել այս հարցը:

hayastantsi

Դուք ինձ շփոթում եք ձեր տհաս տոհմածառի ներկայացուցիչների հետ, պարոն վտարանդի՛: Իմ ներկան էլ, ապագան էլ մեծ է՝ արդյունքն է իմ խելացիության ու աշխատասիրության: Նախանձե՛ք:

Valeri Mirzoyan

Հարգելիներս, խնդրում եմ վերջ տալ այս ապակառուցողական խոսույթը և տոգորվել խաղաղության ոգով։ Միայն համատեղ ջանքերի ներդրմամբ և փոխըմբռնմամբ է հնարավոր հասնել հայության լուսավոր ապագայի կերտմանը։ Եվ ի վերջո, վերևում բարձրյալ կա։ Նա է բոլորիս դատավորը!!!

Valeri Mirzoyan

Ի՞նչ է նշանակում «Սփյուռք»։ Ո՞նց եք սահմանում ձեր խնդրո առարկան։ Ի՞նչ է նշանակում «սփյուռքի հայություն» հասկացությունը։ Ինչպիսի՞ որակական և քանակական բնութագրեր ունի այն։ Որո՞նք են այս հասկացության ծավալի մեջ ամրագրված էական հատկությունները, քանակական բնորոշիչներն ու որակները։ Գործնականում ինչպե՞ս է հնարավոր աշխատել աբստրակցիայի ֆանտաստիկ մեծ մակարդակ ունեցող նման հասկացության հետ, ինչպիսին «Սփյուռք»-ն է։ Ի՞նչ է նշանակում «Սփյուռքի հայության սուբյեկտայնացումը»։ Ի՞նչ իմաստ ունի նման խնդրի սահմանումը։ Արդյո՞ք գործնականում հնարավոր է Սփյուռքի կամ որևէ այլ հանրույթի կամ մարդկային միավորի սուբյեկտայնացման իրականացումը։ Եթե այո, ապա ինչպիսի՞ գործիքակազմով։ Ինչպե՞ս է սփյուռքը ներկայումս ներկայացվում տարբեր երկրներում, և ի՞նչ մեթոդներով եք գնահատում այս ներկայացվածությունը։ Ի՞նչ ներդրում կարող է սփյուռքի հայությունն ունենալ Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների հարաբերություններում։ Որո՞նք են այն հիմնական մարտահրավերները, որոնց հետ բախվում է սփյուռքի հայությունը իր քաղաքական ու մշակութային ինքնության պահպանման ճանապարհին։ Ինչպե՞ս է սփյուռքի հայությունը խթանում կամ փոխում տեղական քաղաքականությունն ու սոցիալական հարաբերությունները։ Ինչպե՞ս կարող է սփյուռքի հայությունն առավել արդյունավետ կերպով մասնակցել հայկական պետականության ամրապնդմանը։ Ինչպե՞ս եք գնահատում սփյուռքի հայության կրթական ու գիտական ներուժը և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրա պաշարները օգտագործելու համար։ Ինչպե՞ս եք բացատրում սփյուռքի հայության տնտեսական ներդրումը Հայաստանի տնտեսությունում և արդյո՞ք կան հատուկ ծրագրեր դրա ընդլայնման համար։ Կանոնակարգային առումով, ի՞նչ տեսակի աջակցություն է անհրաժեշտ սփյուռքի հայության կողմից՝ 1920-ի Ազգերի Լիգայի որոշման կյանքի կոչման համար։ 214 000 կմ² տարածքային իրավունքների ճանաչումը որքանո՞վ է իրատեսական։ Ո՞րն է այդ իրավունքների վերականգման իրատեսական ու գործնականում հնարավոր ճանապարհային քարտեզը։ Ո՞վքեր են լինել այդ ճանապարհային քարտեզի վրա հիմնվող առաքելության իրականացնողները։ Որո՞նք են պատմական փաստերը կամ երաշխիքները, որոնք կօգնեն հասնել 214 000 կմ² տարածքային իրավունքների ճանաչմանը։

Խնդրում եմ հանգմանալից կերպով պատասխանեք այս հարցերին, որպեսզի պատասխան մեկնաբանությունում նոր հարցեր ուղղեմ։

Valeri Mirzoyan

Շնորհակալություն հարցերիս հանգամանալից պատասխանելու համար։

Գեղամ Խաչատրյան

Հարգելի պարոն Արամ Մկրտչյան,

Ձեր սկսած գործն արդար է, ազնիվ և խիզախ: Ձեր նախաձեռնությանը մաղթում եմ հաջողություն և շուտափույթ իրականացում:

Վերջին զրույցները

Hrachya Bakunts

Արժեքահամակարգ

1 մեկնաբանություն

Հասարակություն

Hrachya Bakunts

Ազգություն

1 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Hrachya Bakunts

Ազգություն

6 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Valeri Mirzoyan

Ձոն

0 մեկնաբանություն
1 հավանում

Հայաստան

Hrachya Bakunts

Հավատում եմ

10 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն