Armagora
Հունվար 9, 2025
Արի՛ խոսենք

Ողջույն, ես Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանն եմ։

Հինգշաբթի, հունվարի 16-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին Armagora.am-ի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին՝ անդրադառնալով Հարավային Կովկասի վրա Դոնալդ Թրամփի նախագահության հնարավոր ազդեցությանը և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Հարց տալու համար գրանցում չի պահանջվում:

Տո՛ւր քո հարցը
Արի՛ խոսենք:

Մեկնաբանություններ

guest
20 Comments
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Hrachya Bakunts

44- օրյա ընթացքում ինչ արեց Թրամպը։Ոչինչ։Աշխատասեր,խելացի հայեր ։Հետո? Ինչքան էլ ոմանք Թրամպի դատապաշտպանի դերը ստանձնեն,թե հեռացող նախագահ էր եվ այլն, միեւնույն է ,ԱՄՆ-ն գերտերություն է իր կայացած ինստիտուտներով,արժեհամակարգով։Մինչդեռ իր ռազմավարական դաշնակից Թուրքիան բացեիբաց պատերազմում էր Հայաստանի դեմ ՆԱՏՕ-Ի ռեսուրսները,ով նաև միջազգային ահաբեկիչներին էր մասնակից դարձնում հայի ցեղասպանությանը։Սին հույսեր մի փայփայեք։Փաստերն եմ արձանագրում։Եթե համաձայն չեք ինձ հետ եկեք հայերով միասին նամակ գրենք Դոնալդ Տրամպին եվ խնդրենք,որ որպես գերտերություն ամեն գնով հետ բերի Ռուբեն Վարդանյանին եվ մյուս գերիներին։

Արսեն Այվազյան

Նախագահ Բայդենի վարչակազմի օրոք ականատես ենք լինում հայ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների այցերին Վաշինգտոն։

Հետաքրքրական է, սակայն, որ երկու բարձրաստիճան այց կայացել է նոյեմբերյան, իշխող դեմոկրատների համար անհաջող, ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ իշխանության է գալու հարաբերաբար ավելի մեկուսական արտաքին քաղաքականության կողմնակից (America First) նախագահ Թրամփը։

Խոսքս ԱՄՆ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ դեկտեմբերի սկզբին պաշտոնական այցի մասին է։

Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը նախարար Պապիկյանի այցը պատմական որակեց։ Պենտագոնի հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվում Հայաստանին ամերիկյան աջակցությանը, ՀՀ ԶՈՒ կերպափոխման օրակարգին, համատեղ զորավարժություններին, Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանը։

«Քարտուղարը նաև նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է անվտանգության առանցքային օգնություն, որն օգտագործվում է զրահապատ շտապօգնության մեքենաների, կիբերանվտանգության օպերատիվ կենտրոնի և ազգային ուսումնական կենտրոնի համար։  

Օսթինը հավելել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է պահպանել հարաբերությունների ամրապնդման թափը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բայդեն-Հարիս վարչակազմի լիազորությունների ավարտին մեկ շաբաթ էլ չի մնում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հանդիպելու համար Վաշինգտոն է այցելում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Ենթադրելով, որ պաշտպանական և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների այցերը միտված են Հայաստանի անվտանգային շահերի առաջմղմանը՝ արդյունավե՞տ է այս չափ սերտ և խորացված շփումը հեռացող վարչակազմի հետ։ Արդյո՞ք նախագահ Թրամփի վարչակազմը հավատարիմ կմնա նախորդ վարչակազմի՝ Հարավային Կովկասի հետ կապված դիրքորոշումներին և հանձնառություններին։ Արդարացվա՞ծ է տեսակետը, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ինստիտուցիոնալ հիմքեր է կրում, որի շնորհիվ էլ Հարավային Կովկասի նկատմամբ աճած հետաքրքրությունը չի նվազի։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ

Արսեն Այվազյան

Հայտնի դարձավ, որ Վաշինգտոնում նախարար Միրզոյանն ու պետքարտուղար Բլինքենը ստորագրելու են ՀՀ-ԱՄՆ ռազվարական գործընկերության մասին փաստաթուղթը։

David

1.    Հաշվի առնելով Թրամփի հռետորաբանությունը Գրենլանդիայի, Պանամայի և հյուսիսամերիկյան մայրցամաքի մասին, ի՞նչ նպատակներ կհետապնդի Վաշինգտոնը մեր տարածաշրջանում: Արդյո՞ք սա այն դեպքն է, երբ նախագահի փոփոխությունը կփոխի նաև պետության նպատակները:
2.    Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմը խնդրահարույց հարաբերություններ ուներ Էրդողանի հետ: Փոխնախագահ Փենսը նույնիսկ սպառնացել էր Էրդողանին, երբ Թուրքիայում ձերբակալել էին ամերիկացի մի միսիոների: Սակայն վերջերս Թրամփը դրվատանքով էր արտահայտվել Էրդողանի հասցեին: Արդյո՞ք սա նշանակում է, որ նոր վարչակազմը ոչ միայն չի կանգնեցնի, այլև կխրախուսի Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը:
3.    Սպիտակ տունն առհասարակ տարանջատո՞ւմ է ամերիկահայ համայնքը Հայաստանի Հանրապետությունից, թե՞ դիտարկում է որպես միասնական գործոն:

Արման

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը անվտանգային երաշխիքներ ենթադրու՞մ է, թե՞ ոչ: Դա մեզ առհասարակ ի՞նչ կտա:

Hasmik Hayrapetyan

1. Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասկն ակտիվ քարոզում են Կանադայի ու Գրենլանդիայի միացումը Միացյալ Նահանգներին: Հավանական համարո՞ւմ եք, որ նրանք կդառնան ԱՄՆ նահանգներ, և ինչո՞ւ է առհասարակ Թրամփը հետաքրքրվել Գրենլանդիայով:
2.          Որոշ փորձագետներ խորհուրդ են տալիս Թրամփի վարչակազմի հետ աշխատել բիզնեսի տրամաբանությամբ, առևտրով: Մենք ընդհանրապես որևէ բան ունե՞նք առաջարկելու ԱՄՆ-ին՝ հաշվի առնելով Թրամփի բիզնես հետաքրքրությունները Թուրքիայում և Ադրբեջանում:

Arman Bayramyan

Ինչպե՞ս կարող ենք կապիտալիզացնել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը: Շատերը պնդում են, որ սրանով ԱՄՆ-ն կկանխի Ադրբեջանի հարձակումը: Դա այդպե՞ս է: Այս փաստաթղթով Հայաստանը նաև միացել է Իսլամական պետության դեմ պայքարին:
Սա ի՞նչ է նշանակում:

Լիլիթ

Stratfor-ի վերջին վերլուծության համաձայն, Դոնալդ Թրամփի համար ավելի կարևոր կլինեն հարաբերությունները Ադրբեջանի հետ, քան Հայաստանի: Արդյո՞ք ԱՄՆ նոր վարչակազմը չի կանգնեցնի Ալիևին, եթե նա հարձակվի Հայաստանի վրա:

Թերեզա Հովհաննիսյան

Ինչ քայլեր խորհուրդ կտաք որպեսզի ՀՀ պետական մարմինները ձեռնարկեն հենց հիմա՝ հաջորդ չորս տարին ԱՄՆ հետ հարաբերությունները կառուցողական հունում պահելու համար:

Arman

Հավանական համարո՞ւմ եք, որ Հայաստանը կկարողանա տեխնոլոգիական աջակցություն ստանալ ԱՄՆ-ից, կամ հենց նույն Իլոն Մասկից:

Suren Grigoryan

Հայաստանը կարո՞ղ է ակնկալել ռազմական աջակցություն Միացյալ Նահանգներից:

Albert Tumanyan

Պետքարտուղարի պաշտոնը որևէ նշանակություն կունենա՞, թե՞ ամեն ինչ միևնույն է կորոշեն Թրամփն ու իր մերձավորները: Մենք ունե՞նք մեզ համար ձեռնտու պետքարտուղարի թեկնածու:

Adel

Ինչի՞ մասին է խոսում Թրամփի վերադարձը: ԱՄՆ-ում քաղաքական ճգնաժա՞մ է

Թերեզա Հովհաննիսյան

Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ Թրամփը կամ կնախաձեռնի, կամ էլ կսատարի ուղիղ պատերազմ Իրանի դեմ: Դա հավանական համարո՞ւմ եք: Եթե այո, ապա ի՞նչ տեղի կունենա մեզ հետ:

Թերեզա Հովհաննիսյան

Թրամփը շատ խնդրահարույց հարաբերություններ ունի Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ: Իր մոտեցումների զարգացման դեպքում նրա նախագահությունը Արևմուտքը կթուլացնի՞, թե՞ ոչ:

Meline

Ամերիկահայ համայնքը, լոբբիստական կառույցներն ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ Դոնալդ Թրամփից: Նրա հետ աշխատելու խողովակներ համայնքն ունի՞, թե՞ մշտապես նախընտրել է լինել դեմոկրատների կողքին:

Meline

Հնարավո՞ր է ազդել վարչակազմի վրա մեր բարեկամ հանրապետական կոնգրեսականների միջոցով:

Meline

Թրամփն ընդգծված իզոլիացիոնիստ է: Արդյո՞ք դա նշանակում է, որ նոր վարչակազմը աչք կփակի, եթե նույնիսկ Ադրբեջանը ներխուժի Հայաստան:

Robert Ghazaryan

Նոր վարչակազմի համար կարևոր կլինի՞ հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդ լինելը:

Mihran Minasyan

Հաշվի առնելով գլոբալ զարգացումնարը, ԱՄՆ նոր վարչակազմի տեսակետից ՀՀ գոյությունն ընդհանրապես իմաստ ունի՞, թե առավել նպատակահարար է ձևավորել մեծ թյուրքական գոտի՝ որպես Ռուսաստանի և Իրանի հակակշիռ:

Վերջին զրույցները

Hrachya Bakunts

Ինչ անել?

1 մեկնաբանություն

Հասարակություն

Armagora

Ողջույն, ես ռազմական վերլուծաբան, APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանն եմ։

11 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Armagora

ՀՀ ԶՈՒ բարեփոխումներ

3 մեկնաբանություն

Հայաստան

Hrachya Bakunts

Հոգեվոր վերածնունդ

0 մեկնաբանություն

Հասարակություն

Armagora

ԱՄՆ նոր վարչակազմ

0 մեկնաբանություն

Քաղաքականություն

Narine Khachatryan

Ողջույն, ես հոգեբան Նարինե Խաչատրյանն եմ։

11 մեկնաբանություն
1 հավանում

Առողջապահություն և ժողովրդագրություն