Armagora
Հունվար 27, 2025
Արի՛ խոսենք

Ողջույն, ես ռազմական վերլուծաբան, APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանն եմ։

Երկուշաբթի, փետրվարի 3-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին Armagora.am-ի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի ԶՈՒ բարեփախման հրամայականին, տարածաշրջանային սպառնալիքներին և դրանց ազդեցությանը:

Հարց տալու համար գրանցում չի պահանջվում:

Տո՛ւր քո հարցը
Արի՛ խոսենք:

Մեկնաբանություններ

guest
11 Comments
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Hrachya Bakunts

Ձեզ չի թվում,որ ՀԱՊԿ-ից դուրս գալով միայնակ ենք մնում։Իսկ այս կապիկությունը,ոչ այստեղ,ոչ այնտեղ, փակուղի է

Գարիկ

Որն է, ըստ Ձեզ, ներկայումս կամ կարճաժամկետ կտրվածքով տարածաշրջանային ամենա մեծ և հավանական սպառնալիքը? Ինչ ազդեցություն դա կարող է ունենալ Հայաստանի վրա? Եվ ի՞նչ պետք է անի Հայաստանը այդ սպառնալիքին դիմակայելու համար։

Վերջին փոփոխությունը` 7 օր առաջ
Հայկ Պետրոսյան

Լեոնիդ, դուք բանակում ծառայե՞լ եք, եթե այո ապա որտեղ.
Կանխավ շնորհակալ եմ

Թևոս Ասատրյան

Ինչ կարծիք ունեք մոտ ապագայում կանանց և աղջիկների համալիր զորակոչ կազմակերպելու գաղափարի վերաբերյալ և բացի թվաքանակի աճից, նման մոտեցման պարագայում ինչպիսի որակական փոփոխություններ կլինեն բանակում։

Հեղինե Մանասյան

1․ Ըստ երևույթին պետք է վերանայել ՀՀ անվտանգության ռազմավարությունը; Ձեր կարծիքով ի՞նչ հիմնադրույթներ այն պետք է ներառի։
2․Համաշխարհային քաոսի և ուժի դիրքերից լուծումների պարագայում որքա՞ն վստահելի կարող են լինել ՀՀ նոր ձևավորվող գործընկերային հարաբերությունները (օր, ԵՄ, ԱՄՆ հետ)
Շնորհակալություն։

Ավագ

Բարև Ձեզ, երկու հարց ունեմ։

Ինչպե՞ս կգնահատեք 44-օրյա պատերազմից հետո բանակում իրականացվող ռազմական բարեփոխումների ընթացքը և որակը։

Հայաստանի վերազինման և ռազմատեխնիկական առումով կիրառական ի՞նչ արդյունքներ կտա վերջերս ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը: Ի՞նչ կարող ենք ակնկալել Թրամփի վարչակազմից Հայաստանի համար ռազմավարական ու անվտանգային նշանակություն ունեցող հարցերում։

Քրիստինե
  1. Հաշվի առնելով աշխարհաքաղաքական այսօրվա իրավիճակը, որո՞նք են Հայաստանի Զինված Ուժերի առջև ծառացած ամենահրատապ սպառնալիքները։
  2. Որո՞նք են Հայաստանի Զինված Ուժերում ներդրումային ամենակարևոր ուղղությունները։ Հատկապես ո՞ր ուղղություններն ունեն պետական ու մասնավոր ներդրումների կարիք։
Hayk Baghdasaryan

1.Ի՞նչպես է պետք է կազմակերպվել կամավորների արդյունավետ ներգրավումը բանակում ու պաշտպանական խնդիրներում։
2.Գաղտնիք չէ, որ բյուրոկրատիան մեծապես առկա է Զինված Ուժերում և դանդաղեցնում է բարեփոխումների ընթացքը։ Ինչպե՞ս կարելի է նվազեցնել դրա բացասական ազդեցությունը։

Ani

Հաշվի առնելով արևմուտքի կողմից ՀՀ ԶՈՒ-ի շարունակվող աջակցությունը և վերապատրաստումները՝ ինչպե՞ս և ի՞նչ արդյունավետությամբ է բանակը ներառում ու տեղայնացնում արևմտյան փորձը և մեթոդաբանությունը։

Vahe Petrosyan

1.Ադրբեջանը շարունակաբար մեծացնում է իր ռազմական բյուջեն՝ մշտապես առաջ գտնվելով Հայաստանից ռազմատեխնիկական մրցավազքում։ Ինչպե՞ս պետք է մոտենալ այս խնդրին՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանափակ ռեսուրսները։
2.Ինչպե՞ս եք գնահատում հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական գործակցությունը, մասնավորապես՝ ֆրանսիական զենք գնելը։

Taguhi Vardanyan

Ըստ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության վերջին զեկույցի, այս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չէ։ Համամի՞տ եք զեկույցի եզրակացության հետ և ի՞նչ կարծիք ունեք զեկույցի վերաբերյալ։

Վերջին զրույցները

Hrachya Bakunts

Ինչ անել?

1 մեկնաբանություն

Հասարակություն

Armagora

Ողջույն, ես ռազմական վերլուծաբան, APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանն եմ։

11 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Armagora

ՀՀ ԶՈՒ բարեփոխումներ

3 մեկնաբանություն

Հայաստան

Hrachya Bakunts

Հոգեվոր վերածնունդ

0 մեկնաբանություն

Հասարակություն

Armagora

ԱՄՆ նոր վարչակազմ

0 մեկնաբանություն

Քաղաքականություն

Narine Khachatryan

Ողջույն, ես հոգեբան Նարինե Խաչատրյանն եմ։

11 մեկնաբանություն
1 հավանում

Առողջապահություն և ժողովրդագրություն