Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն Սեպտեմբեր 2024
Հայտնի են դարձել «Հայաստանի բնակչության հանրային կարծիքի հարցման» (Սեպտեմբեր 2024) արդյունքները։ Հետազոտությունն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ Center for Insights in Survey Research, և իրականացվել ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից (ներկայացված է IPSC LLC-ի կողմից)։ Այն ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից։ 1,503 չափահասների, ներառյալ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց շրջանում, հեռախոսային հարցման միջոցով կատարված ուսումնասիրությունը ներկայացնում է մի շարք հարցեր, որոնք վերաբերում են հասարակական, տնտեսական և քաղաքական ոլորտներին։
Հարցումն ուսումնասիրում է հանրության գլխավոր մտահոգությունները, այդ թվում՝ տնտեսական մարտահրավերները, ազգային անվտանգությունն ու հաստատությունների հանդեպ վստահությունը։ Հարցումը նաև ներկայացնում է հանրային ծառայությունների հանդեպ բավարարվածության, քաղաքական բարեփոխումների նկատմամբ հանրության հետաքրքրության, աշխատանքային շուկայի և առօրյա ծախսերի դժվարությունների և կառավարման ու քաղաքացիական ներգրավվածության վերաբերյալ հանրայաին տեսակետները։
Հարցումը կարող եք ընթերցել այստեղ։