Ամենաակտիվ զրույցները

Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունն ունակ է դիտարկել հայկական Սփյուռքը որպես ռազմավարական գործոն
Ըստ միջազգային հարաբերությունների ամերիկյան մասնագետներ Ջոն Միրշայմերի, Ռոբերտ Քյոհանի, Սթիվեն Ուոլթի և այլոց, խելամիտ փոքր պետությունները ունակ են պրոյեկտել մեծ ազդեցություն ավելի մեծ պետությունների նկատմամբ, այդ թվում նաև գերտերությունների ինչպիսին է ԱՄՆ-ն, եթե իրենց ազգային սփյուռքին այդ երկրներում վերաբերվում են որպես ռազմավարական գործիք և օժտում են հայրենիքի նկատմամբ քաղաքական օրակարգով ու ֆունկցիաներով։ Հմուտ ռազմավարական պլանավորման […]

Ողջույն, ես Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանն եմ:
ԱՄՆ նախընտրական փուլում մեր գրասենյակի լոբբիստական աշխատանքի, սահմանված առաջնահերթությունների, ԱՄՆ ղեկավարության առաջ հայկական խնդիրները վառ պահելու մասին կխոսենք Armagora.am-ի ուղիղ եթերում: Ուրբաթ՝ սեպտեմբերի 20-ին, երեկոյան 19:00-ին այստեղ կպատասխանեմ ձեր հարցերին, որոշներին՝ նաև գրավոր: Արի՛ խոսենք: Մեկնաբանություններում հարց տալու համար անհրաժեշտ է գրանցվել Armagora հարթակում: Դեռ չե՞ս գրանցվել: Գրանցվել այստեղ:

Եթե ներկայումս ոչինչ չփոխվի Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, ապա ինչպիսի՞ն կլինի այն, օրինակ, 20 տարի անց։
Եկեք պատկերացնենք մի հիպոթետիկ սցենար, որտեղ Հայաստանի և Սփյուռքի ներկայիս հարաբերությունների դինամիկան շարունակում է մնալ նույնը իր բոլոր ձեռքբերումներով և թերություններով։ Արդյո՞ք այս սցենարը որևէ կերպ թույլ է տալիս կանխատեսել ապագայում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների որևէ դրական միտում կամ առնվազն առկա հարաբերությունների մակարդակի պահպանում։ Հնարավո՞ր է ապագայում Հայաստանի և Սփյուռքի փոխվստահության ավելացում, կողմերի միջև փոխգործակցային առողջ մթնոլորտի […]