Davit Akelyan
Սեպտեմբեր 26, 2024
Մշակույթ և ինքնություն

1859թ. Ստեփանոս Նազարյանցը «Հյուսիսափայլ»-ում տպագրում է «Հայերի կոչումը մարդկութեան մէջ» հոդվածը, որում հիմնավորում է հայ ազգի առաքելությունը

Մասնավորապես, Ստեփանոս Նազարյանցը գրում է. «Հայերի կոչումը տիեզերական մարդկութեան մէջ, որ է, սեփականել իւրեան եւրոպական կրթութիւնը և լուսաւորութիւնը, և տանել ու տարածել նորան ասիական մարդկութեան մէջ, ամենայն կարելի ջանք կը կամենար գործ դնել յառաջադէմ կացուցանելու իւր ազգի օգուտը և պարծանքը»:

Նա հիացմունքով ու հպարտությամբ է արտահայտվում հայոց պատմական առաքելության մասին. «Հայ ազգը, վերաբերութեամբ դէպ ի Ասիա, ունի մի մեծ ու հոյակապ կոչումն. նորան կարելի է համարել այն խմորը, որ դրած է Ասիայի եռացող նիւթերի մէջ, որ հոգեղէն կեանքի համարեա թէ մեռած ծիլերը միւս անգամ զարթեցնէ և կենագործէ…»:

Մի քանի տարի անց դարձյալ անդրադառնալով հայոց առաքելության հարցին՝ նա հստակ բանաձևում է իր տեսակետը. «մեր սիրելի ազգը, լինելով գլխաւոր քրիստոնեա ժողովուրդը ասիական հողի վերայ, ունի առաւելապէս այն գեղեցիկ կոչումը, որ է պատրաստակամ և ժրագլուխ կերպով ընդունել իւր մէջ Եւրոպական ազգերի լուսաւորութեան արգասիքը (պտուղները), գործել և պատրաստել դորանց և տարածել ասիական մարդկութեան մէջ, և այդպէս լինել Ասիայի համար մի լուսատու ճրագ. մի փարոսեան աշտարակ ասիական թանձր խաւարի մէջ»։


Կցանկանայի ուշադրություն հրավիրել հետևյալ հարցադրումներին՝

  1. Արդիակա՞ն են այսօր հայոց առաքելության վերաբերյալ Նազարյանցի մտորումներն ու պատկերացումները։
  2. Հնարավոր է արդյոք Եվրոպայի և Ասիայի մշակութային, կրոնական, քաղաքական, քաղաքակրթական տարբերությունների ու հակադրությունների խաչմերուկում գտնել կամ վերագտնել ազգային առաքելությունը կամ ձևավորել համազգային նշանակության տեսլական։
  3. Եվ ընդհանրապես, անհրաժե՞շտ է նման խնդրի ձևակերպումն ու իրականացումը։

Օգտակար գրականություն՝

  1. Սեյրան Զաքարյան, Հայոց ինքնության հիմնահարցեր, Եր., ԵՊՀ հրատ., 2020։
  2. Ստեփանոս Նազարյանց, Հայերի կոչումը մարդկութեան մէջ, «Հիւսիսափայլ», 1859, թիվ 1։
  3. Ստեփանոս Նազարյանց, Մտածող հայերի յոյսերը ներկայումս, «Հիւսիսափայլ», 1862, թիվ 1

Մեկնաբանություններ

0 Comments
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments

Վերջին զրույցները

Armagora

Ազգային ինքնության ճգնաժամ

7 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Armagora

Պարտության պատճառները

0 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Hrachya Bakunts

Հասարակություն

2 մեկնաբանություն
1 հավանում

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Armagora

Ողջույն, ես Օքսֆորդի համալսարանի գիտաշխատող Սիմոն Մաղաքյանն եմ:

5 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Armagora

Հայկական ժառանգության պահպանություն

0 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Hrachya Bakunts

Ինչ անել?

1 մեկնաբանություն

Հասարակություն