Մեկնաբանություններ
Հարակից զրույցներ

Պարտության պատճառները

Ողջույն, ես միջազգայնագետ Վիգէն Չըթըրեանն եմ Ժնևի համալսարանից:
Ուրբաթ, մարտի 14-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին Armagora.am-ի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմում պարտության պատճառներին, գլխավոր դասերին և Armagora.am հարթակում այս խնդիրների վերաբերյալ ընթացող հարցման արդյունքներին: Հարց տալու համար գրանցում չի պահանջվում: Տո՛ւր քո հարցը Արի՛ խոսենք:
Վերջին զրույցները

Armagora
Ողջույն, ես միջազգայնագետ Վիգէն Չըթըրեանն եմ Ժնևի համալսարանից:
Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Armagora
Ողջույն, ես Օքսֆորդի համալսարանի գիտաշխատող Սիմոն Մաղաքյանն եմ:
Մշակույթ և ինքնություն
Ինձ թվումա անիմաստ հարց է ստեղ դա քննարկելու համար։ Հայաստանի ռազմական ներուժի զգալի մեծ մասը նույն ՀԱՊԿ պետության արտադրանքն է։ Հիմա ասում են ֆրանսիական, ամերիկյան, հնդկական կամ այլ երկրների զինտեխնիկա են բերում, բա մեկը հարց տվելա, բա ովա սովորեցնելու և ինչքան ժամանակ կպահանջվի մինչև ամբողջ բանակը համ համալրվի այդ զինտեխնիկաններով համ էլ զինծառայողները երբ կկարողանան կիրառել։ Ամբողջ տնտեսության(եթե իհարկե տնտեսություն ունենք ) արտահանման պահանջները միայն այդ պետություններն են բավարարում, այսինքն ինչ արտադրանք տա ՀՀ-ն Եվրոպական ոչ մի ստանդարտի չի համապատասխանի։ Հիմա հարց այս վատ ժամանակահատվածում արժի ինչ-որ քայլ անել որը ի վնաս է ՀՀ-ին? Իսկ եթե ուզում է քայլեր անեի դեպի Եվրոպա, դրա համար պետք է սկզբից երկրի ներսում շատ բան փոխել, ոչ հիմիկվա անգրագետների պես մենակ մարդու գրպանին կպնելով։
Համաձայն եմ Ձեզ հետ։Այս ֆրանսիական,հնդկական զենքերի ձեռք բերումը թատրոն է ինչպես ՄԻԳ-երի պատմությունը,որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում ոչ մի մարտական առաջադրանք չկատարեցին։