Բոլոր գաղափարներն ու առաջարկությունները, որոնք արտահայտվել են “The future armenian” և “Armagora” նախաձեռնությունների կողմից, կմնան թղթի վրա, եթե չվերածվեն քաղաքական շարժման, կուսակցության: Նախաձեռնությանը ստորագրածներն ունեն ծրագիր, ունեն առաջնորդ (Ռուբեն Վարդանյան): Սահմանադրական ընտրական իրավունքը ունեն ավելի քան 82000 ՀՀ քաղաքացիներ (որոնք ստորագրել են նախաձեռնությունը):
Համոզված եմ, որ սփյուռքը և մնացած ՀՀ քաղաքացիները, տեսնելով “Նախաձեռնության” գաղափարների իրականացումը, կմիանան նրան: Կլինի զանգվածային աջակցություն, երբ մարդիկ տեսնեն իրական գործողություններ: Պետք է ներգրավել սփյուռքի հայերին, ոչ թե հնդկաստանից գաստարություն աշխատողներին:
“Հայեր բոլոր երկրներում – միացեք!”
Ժամանակակից աշխարհում կուսակցություն բառը լսելիս ասոցացվում է հանուն իշխանության գալու ցանկացած ստորության պատրաստ,մարդկանց խաբող,պառակտող,դատարկախոս կարիերիստների մի խումբ։Անցել է կուսակցությունների ժամանակաշրջանը ։Հիմա այլ մոտեցումներ է պետք Իմ կարծիքով Ռուբեն Վարդանյանը Ապագա Հայկականի ասամբլեան ստեղծելով ցանկացել էր միջազգային հարթակի միջոցով քաղաքացիական հասարակությանը անմիջական մասնակիցը դարձնել ակնկալվող դրական փոփոխություններին,ոչ թե հույս կապել կուսակցությունների, իշխանությունների,չգործող միջազգային կառույցների հետ։Սակայն Ռուբենը այսօր բանտում է եվ կարծես ասամբլեան գլխատված լինի։Չգիտե անելիքը