Karine Sargsyan
Նոյեմբեր 14, 2024
Արի՛ խոսենք
Ուրբաթ, նոյեմբերի 15-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին ուղիղ եթերում կպատասխանեմ Armagora.am հարթակի օգտատերերի հարցերին՝ անդրադառնալով աշխարհում բժշկագիտության վերջին միտումներին, ոլորտի վրա արհեստական բանականության ազդեցությանը, Հայաստանում գիտական այս ուղղության զարգացման հեռանկարներին ու խոչընդոտներին: Արի՛ խոսենք: Մեկնաբանություններում հարց տալու համար անհրաժեշտ է գրանցվել Armagora հարթակում: Դեռ չե՞ս գրանցվել: Գրանցվել այստեղ:
Մինչև երբ պետք է մարդը մարդուն այսպես հոշոտի։Բա սա կարելի է կոչել քաղաքակիրթ աշխարհ?Ինչպես պետք է վերջապես կանգ առնի այս ինքնաոչնչացումը։Ես հասարակ մարդ եմ եվ հարցս ուղղում եմ խելոք-խելոք խոսացող վերլուծաբաններին,փորձագետներին,դոկտոր-պրոֆեսոր որին,բոլոր նրանց,ովքեր այսօր մարդկային ճակատագրեր են որոշում։Գեթ ձեր միջից գոնե մեկը կա,որ ասի այս ճանապարհով եթե գնանք,հնարավոր է կամ մի այլ տարբերակ, լուծում։Բա դուք ինչի համար եք?
Հասկանում եմ ձեր զայրույթը և հիասթափությունը, իսկապես այս աշխարհում շատ բաներ են անարդար և ցավալի։ Շատերը, այդ թվում՝ փորձագետներն ու վերլուծաբանները, հաճախ փորձում են գտնել լուծումներ, բայց պարզ է, որ ճանապարհը երկար ու բարդ է։ Մենք՝ բոլորս, նույն նավում ենք, և ինչ-որ տեղ պատասխանատվությունը ոչ միայն որոշողներին է, այլև բոլորիս։ Մարդկային ոգին կարող է ուժեղ լինել՝ միասին աշխատելու և փոփոխություններ բերելու համար։ Ես հույս ունեմ, որ դեռ կգտնվեն մարդիկ, ովքեր կգտնեն ճիշտ ճանապարհը
3 տարի է մոտավորապես, քննարկումներ ենք անցկացնում, սակայն այդ ընթացքում կորցրեցինք Արցախը,հիմա էլ Հայաստանի հերթն է։Խաղաղություն է պետք հաստատել վերջապես այս աշխարհում, առանց որի Հայաստանը չի տեսնի խաղաղ երկինք Իմ կարծիքով սա է գլխավոր խնդիրը,մարտահրավերը։Այս թեմայով քննարկումները, երկխոսությունը միգուցե այս աղետից դուրս գալու հնարը լինի։
Խաղաղության վրա հույս դնել պետք չի։ Վերջին 3500 տարում մարդկությունը խաղաղ (առանց պատերազմի) է անցկացրել մոտ 268 տարի։ Այնպես որ պետք է պատմության համար վաղուց նորմալ համարվող պատերազմն ընդունել որպես խաղի տրված կանոն ու գործել դրա շրջանակում։
Եթե 3500 տարի չի հաջողվել,չի նշանակում, թե հնարավոր չէ։Մարդը բազմիցս է անհնարինը հնարավոր դարձրել։Այսօր քվանտային դարաշրջանից օգտվելով եվ էլի մի քանի գործոններ են ի հայտ եկել,որ նախկինում չկար ,մեզ հնարավորություն են ընձեռում։Կարող եմ թվարկել եվ հիմնավորել եթե ցանկություն ունեք լսելու