Armagora
Մարտ 24, 2025
Արի՛ խոսենք

Ողջույն, ես Ռազմիկ Փանոսեանն եմ, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության Հայկական համայնքների բաժանմունքի տնօրենը:

Չորեքշաբթի, մարտի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին Armagora.am-ի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին՝ անդրադառնալով հայկական ազգային ինքնությանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող մարտահրավերներին, Armagora.am հարթակում այս խնդիրների վերաբերյալ ընթացող հարցման արդյունքներին: Հարց տալու համար գրանցում չի պահանջվում: Տո՛ւր քո հարցը Արի՛ խոսենք:

Armagora
Հոկտեմբեր 15, 2024
Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

5 հարց էներգետիկ անվտանգության վերաբերյալ

1. Ինչպիսի՞ էներգետիկ աղբյուրների վրա պետք է կենտրոնանա Հայաստանը:

2. Հարաբերությունների կարգավորման դեպքում Հայաստանը պե՞տք է գազ գնի Ադրբեջանից, եթե այն առկա տարբերակներից ամենամատչելին լինի։

3. Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի էներգետիկ անկախության ռազմավարությունը:

4. Արդյո՞ք Հայաստանը պետք է հրաժարվի իր ատոմակայանից, եթե Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը կախված լինի այդ պայմանի բավարարումից:

5. Ռուսականից ամերիկյան ատոմային տեխնոլոգիայի անցումը կամրապնդի՞ Հայաստանի էներգետիկ անկախությունը, թե՞ կստեղծի նոր կախվածություն:


Հարցումը հասանելի է մինչև 21.10.2024
Areg Danagoulian
Հոկտեմբեր 10, 2024
Արի՛ խոսենք

Ողջույն, ես միջուկային ֆիզիկոս Արեգ Դանագուլյանն եմ:

Ուրբաթ, հոկտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին Armagora.am-ի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, Մեծամորի ատոմակայանի ապագային, միջուկային էներգիայի կարևորությանը: Արի՛ խոսենք: Մեկնաբանություններում հարց տալու համար անհրաժեշտ է գրանցվել Armagora հարթակում: Դեռ չե՞ս գրանցվել: Գրանցվել այստեղ:

Armagora
Հոկտեմբեր 10, 2024
Կրթություն

5 հարց կրթության վերաբերյալ

Արդարացվա՞ծ է այս պահին Ակադեմիական քաղաքի կառուցումը:

Ի՞նչ կարծիք ունեք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծի վերաբերյալ։

Կուզե՞ք, որ ձեր երեխան դառնա ուսուցիչ:

Կողմ կլինե՞ք կրթության և գիտության ֆինանսավորմանը եկամտահարկի 2% ավելացման հաշվին։

Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի կրթական համակարգի վերաբերյալ և ըստ ձեզ ինչպե՞ս է այն մեր երիտասարդներին պատրաստում ապագային:


Հարցումը հասանելի է մինչև 14.10.2024
Valeri Mirzoyan
Հոկտեմբեր 8, 2024
Մշակույթ և ինքնություն

Պատկերացրեք՝ դուք ունեք «Սասնա ծռեր» էպոսը վերախմբագրելու ու վերաշարադրելու հնարավորություն։

Ձեզ տրվել է հայ ժողովրդի ազգային էպոս «Սասնա ծռեր»-ը վերախմբագրելու ու վերաշարադրելու հնարավորություն։ Ի՞նչը կփոխեիք, կխմբագրեիք, կվերաձևակերպեիք էպոսում կամ կհեռացնեիք այնտեղից։ Ինչպե՞ս այն կվերափոխեիք՝ միևնույն ժամանակ ձևավորելով հայ ինքնության, գաղափարախոսության, բանահյուսության, մշակույթի, պատմության նոր ըմբռնում և նոր ազգային պատում։

Aram Pakhchanian
Հոկտեմբեր 1, 2024
Արի՛ խոսենք

Ողջույն, ես «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն եմ:

Հինգշաբթի, հոկտեմբերի 3-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Armagora.am -ի ուղիղ եթերում կպատասխանեմ հարթակի օգտատերերի հարցերին՝ անդրադառնալով ապագայի մասնագիտություններին, ժամանակակից աշխարհում մրցունակ և շարունակական կրթությանը, ոլորտի այսօրվա ու վաղվա խնդիրներին: Արի՛ խոսենք: Մեկնաբանություններում հարց տալու համար անհրաժեշտ է գրանցվել Armagora հարթակում: Դեռ չե՞ս գրանցվել: Գրանցվել այստեղ:

Armagora
Սեպտեմբեր 30, 2024
Մշակույթ և ինքնություն

Ո՞րն է Ձեր հայկական ինքնության հիմքը:

Ո՞րն է Ձեր հայկական ինքնության հիմքը:


Հարցումը հասանելի է մինչև 07.10.2024
Davit Akelyan
Սեպտեմբեր 30, 2024
Մշակույթ և ինքնություն

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին Առաջին հանրապետության անկումից հետո` 9 դեկտեմբերի, 1921թ. | հատված

«Կարճն ասեմ. – մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խաչագող սրիկաններ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ […]

Վերջին զրույցները

Armagora

Հայոց ցեղասպանություն | 110

0 մեկնաբանություն

Հայաստան

Armagora

Ազգային ինքնության ճգնաժամ

7 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Armagora

Ողջույն, ես միջազգայնագետ Վիգէն Չըթըրեանն եմ Ժնևի համալսարանից:

12 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Armagora

Պարտության պատճառները

0 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Hrachya Bakunts

Հասարակություն

2 մեկնաբանություն
1 հավանում

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Armagora

Ողջույն, ես Օքսֆորդի համալսարանի գիտաշխատող Սիմոն Մաղաքյանն եմ:

5 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Armagora

Հայկական ժառանգության պահպանություն

0 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն