Valeri Mirzoyan
Օգոստոս 6, 2024
Սփյուռքի համայնքներ

Ի՞նչ եք կարծում՝ արդյոք սփյուռքն ու Հայաստանը ունեն նույն քաղաքական, սոցիալ-մշակութային միևնույն ու ընդհանրական լեզու և ըմբռնում։

Բոլորիս էլ հայտնի է ու ակնհայտ է, որ հայկական սփյուռքն ու Հայաստանը ունեն հարուստ պատմություն և բազմազան մշակութային ժառանգություն, որոնք մի շարք ընդհանրություններով հանդերձ նաև ունեն իրենց յուրակերպությունները: Հայաստանի ու սփյուռքի տարբեր համայքների համագործակցությունն ու երկխոսությունը կարևոր են համազգային միասնության և զարգացման համար: Սակայն լիարժեք համագործակցության ու փոխըմբռնման համար հարկավոր է միանման կամ գոնե փոխադարձաբար հասկանալի, ընկալելի քաղաքական լեզու ու երկխոսություն, որոշակի ընդհանուր սոցիալ-մշակութանին համատեքստ, և, որն ամենկարևորն է, համադրելի ու ընդհանուր նպատակներ և շահեր։

Արդյո՞ք սփյուռքն ու Հայաստանը ունեն նույն քաղաքական, սոցիալ-մշակութային, նպատակակների ու շահերի ընդհանրություններ ու հատման կետեր, թե՞ նրանց միջև ավելի շատ առկա են տարբերություններ, որոնք կարող են խոչընդոտել արդյունավետ համագործակցությանը:

Մեկնաբանություններ

1 Comment
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Eduard Abrahamyan

Սփյուռքը չի կարող գոյություն ունենալ վակումի մեջ։ Այն կարող է իմաստավորվել՝ ունենալով քաղաքական ֆունկցիաներ Հայաստանի Հանկարետության կողմից նշանակված։ Դա հնարավորություն կտա սփյուռքին լինել ոչ միայն էթնո-մշակութային, այլ նաև սոցիալ-քաղաքական միավոր՝ ինչը կբարձրացնի քաղաքական արժեքը սփյուռքի իրենց երկրների քաղաքակն շրջանակների աչքերում։ Սերտ կապված լինելով Հայաստանի՝ համայն հայության հայրենիքի հետ, սփյուռքը կարող է խաղալ Հայաստանի “փափուկ ուժի” դերը՝ առաջ մղեկով Հայաստանի ռազմավարական շահերն ու հմուտ համադրելով դրանք իրենց բնակության երկրների շահերի հետ։ Հետևաբար՝ հաջողակ և խելամիտ ազգերը, որոնք ունեն սփյուռք հայրենիք-սփյուռք հարաբերությունները դիտարկում են քաղաքական հիերարխիայի մեջ,այն է պետությունը նշանակում է դեր և ֆունկցիաներ իր սփյուռքին, որն էլ իրականացնում է այդ դերը և ֆունկցիաներն իր բնակության երկրում։

Վերջին զրույցները

Armagora

Հայ-ադրբեջանական հարաբերություններ

0 մեկնաբանություն

Հայաստան

Armagora

Ողջույն, ես ռազմական վերլուծաբան, APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանն եմ։

11 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Hrachya Bakunts

Հոգեվոր վերածնունդ

0 մեկնաբանություն

Հասարակություն

Armagora

ԱՄՆ նոր վարչակազմ

0 մեկնաբանություն

Քաղաքականություն

Narine Khachatryan

Ողջույն, ես հոգեբան Նարինե Խաչատրյանն եմ։

11 մեկնաբանություն
1 հավանում

Առողջապահություն և ժողովրդագրություն

Մագա Գալստյան

Ինքնագնահատական

0 մեկնաբանություն

Կրթություն

Zarik Avoian

Հայաստան,Սփիւռք

1 մեկնաբանություն

Սփյուռքի համայնքներ