Հինգշաբթի, հոկտեմբերի 31-ին, երեկոյան 20:00-ին Armagora.am-ի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի աշխարհաքաղաքական մարտահրավերներին, անվտանգության ապահովման, պաշտպանության և ինքնության խնդիրներին:
Արի՛ խոսենք:
Մեկնաբանություններում հարց տալու համար անհրաժեշտ է գրանցվել Armagora հարթակում: Դեռ չե՞ս գրանցվել: Գրանցվել այստեղ:
Աշխարհը երկու մասի է բաժանված։Դա է իրականությունը։ Ռուսաստանի թե ԱՄՆ-հետ։Ամեն ինչի պատրաստ հանուն փողի,30 տարուց ավել իր ազդեցությամբ Հայաստանի բնակչությանը անբարոյականություն սերմանողի,թե հոգեվոր արժեքներին վերադառնալ ցանկացողի տեսակին։
Ակնկալում եմ Ձեր անկեղծ պատասխանին։Որտեղ է այստեղ մեր տեղը։
Բարև Ձեզ, ունեմ երեք հարց:
1. Եթե հաշվի առնենք, որ այս պահին Արցախը փաստացիորեն գոյություն չունի, կարո՞ղ ենք արձանագրել, որ Երրորդ հանրապետությունը տապալվել է։
2. Դուք մի քանի առիթով ասել եք, որ հայ հանրությունը հրաժարվել է Երրորդ հանրապետությունից: Ի՞նչպես դա կբացատրեք և ինչի՞ կարող է դա հանգեցնել:
3. Ի՞նչ է տեղի ունեցել հայերիս հետ, ի՞նչ է ուզում այսօրվա հայը:
Օրերս տեղի ունեցան Վրաստանի խորհրդարանական ընտրությունները։ Ի՞նչ ազդեցություն կունենան այս ընտրության արդյունքները Հայաստանի վրա։
Հաշվի առնելով 33-ամյա անկախ պետականության անցած ճանապարհը՝ որո՞նք են այն դասերը, որ պետք է սերտել և այն սխալները, որ չպետք է կրկնել։
Ի՞նչ հիմնական սկզբունքների և գաղափարների շուրջ կարելի է միավորել հասարակությանը և ի վերջո ստեղծել հասարակական դաշինք:
Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի այսօրվա հասարակությանը: Ինչի՞ կարիքն ունի այն ամենաշատը:
Բարև Ձեզ պրն Ոսկանյան, իմ հարցը հետևյալն է՝
2024-ից նայելով 1988-ի շարժմանը՝ ինչպե՞ս պետք է հասկանանք և իմաստավորենք այն: Արդյո՞ք այն լոկ «Ղարաբաղյան շարժում» էր, թե՞ հայկական զարթոնքի դրսևորում։
Եվ ևս մեկ հարց՝
Ի՞նչը պետք է հաջորդեր 1988-ի շարժմանը և լիներ դրա տրամաբանական կամ ցանկալի շարունակությունը: Ի՞նչ արդյունք պետք է ունենար այն, որ այդպես էլ իրականություն չդարձավ։
Հաշվի առնելով, որ ՀՀ այսօրվա Սահմանադրությունը ձևավորվել է ոչ թե հայ հասարակական-քաղաքական մտքի էվոլյուցիայի, այլ տարբեր իշխանությունների առաջարկված փոփոխությունների և այլ սահմանադրությունների համադրման արդյունքում՝ արդյո՞ք տեղին է մտածել հիմնովին նոր սահմանադրություն ընդունելու մասին:
Շատերն ասում են, որ անկախության շարժման հիմքում մտավորականներն էին, որոնք իրենց փորձով և օրինակով ձգտում էին կրթել հասարակությանը։ Ո՞ւր են այսօր մտավորականները: Ինչո՞ւ այսօր չկան «Վերնատներ» ու ինտելեկտուալների խմբակներ:
Արտագաղթել են մտավորականները այս 30տարվա ընթացքում։Մի չնչին մասն է մնացել։Չեն ծնվում Մինաս, Ֆրունզիկ,Վիկտոր Համբարձումյան։
Այսօր մենք ունե՞նք ազգային փիլիսոփայություն: Եվ ընդհանրապես առաջ գնալու համար մեզ այսօր պե՞տք են հերոսական պատումներ, գաղափարախոսություններ և լեգենդներ։
Հարգելի պարոն Ոսկանյան,
եթե հայտնվեինք 1988-ի շարժման և Երրորդ հանրապետության հիմնադրմանը հանգեցրած իրադարձությունների կիզակետում, ի՞նչը կփոխեիք, ի՞նչն այլ կերպ կանեիք:
Ի՞նչ օրինագիծ կներկայացնեիք ԱԺ-ին, եթե ունենայիք այդպիսի հնարավորություն:
Ինչ 3 գիրք խորհուրդ կտաք կարդալ այսօրվա հայ երիտասարդին:
Ինչո՞ւ Հայաստանում ընտրություններին ընդառաջ չի ձևավորվում այլընտրանքային քաղաքական ուժ:
Երրորդ հանրապետության ինստիտուտները, մասնավորապես՝ բանակը, երկար տարիներ կառուցվել են ազգային/ազգայնական տրամաբանության մեջ: Այսօրվա իշխանությունն առաջ է քաշում բոլորովին այլ օրակարգ ու քարոզում է բոլորովին այլ մտածողություն: Հաշվի առնելով սա՝ ինչպիսի՞ Հայաստան եք պատկերացնում 2041 թվականին
Հանրային դիսկուրսն այսօր ամեն ինչի մասին է, բացի ամենակարևոր խնդիրներից: Մարդիկ գիտակցաբար և հասկանալո՞վ են հրաժարվում կարևոր հարցերի քննարկումից, թե՞ տեղի է ունենում հանրային դիսկուրսի միտումնավոր շեղում ամենաէական խնդիրներից:
Ըստ Թեոդոր Ադորնոյի, երբ հասարակության մեջ կորում է բարոյականի զգացողությունը, մարդիկ սկսում են խոսել արժեքների մասին։ Մեզանում այսօր հաճախ են խոսում ազգային արժեքների, դրանց կարևորության ու պահպանման մասին։ Արդյո՞ք սա վկայում է, որ մեր հասարակությունը բարոյական խորը ճգնաժամի մեջ է։
44-օրյա պատերազմից, Արցախի հայաթափումից ի վեր հասարակությունը գտնվում է ներքին ցնցումների և համատարած անտարբերության մեջ։ Ինչպե՞ս դուրս բերել հասարակությանը այս իրավիճակից։
Ղարաբաղյան խնդիր գոյություն ունի՞, թե՞ ոչ: Եթե ունի, ինչպե՞ս պետք է այն վերաիմաստավորել այսօրվա պայմաններում:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան վերջերս ասել է, որ ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ այս դիրքորոշումը:
Ինչպե՞ս է հնարավոր ձևավորել կենսունակ և պրակտիկ ինքնություն: