Ողջունում եմ բոլորին: Ես Սամվել Մարտիրոսյանն եմ:
Տեղեկատվական անվտանգության, կիբերհանցագործների զոհը չդառնալու և սոցցանցերում չմոլորվելու վերաբերյալ կխոսենք Armagora.am-ի ուղիղ եթերում:
Ուրբաթ՝ սեպտեմբերի 13-ին, երեկոյան 20:00-ին այստեղ կպատասխանեմ ձեր հարցերին, որոշներին՝ նաև գրավոր: Արի՛ խոսենք:
Մեկնաբանություններում հարց տալու համար անհրաժեշտ է գրանցվել Armagora հարթակում: Դեռ չե՞ս գրանցվել: Գրանցվել այստեղ:
Սամվել ջան, ուրախ եմ այս ֆորմատին Ձեր մասնակցության համար։
Իմ հարցը վերաբերում է տեսախցիկների աղմկահարույց օրինագծին։ Ուզում էի հասկանալ՝ կոնկրետ ի՞նչ վտանգներ եք տեսնում տեսախցիկների մասին նոր օրինագծում:
What are the plans in place in case of an Internet shutdown inside the country? Who owns our Internet infrastructure that keeps us connected?
Is Starlink Internet a great alternative?
Ձեր վիքիպեդիայի էջում Ձեզ է վերագրված հետևյալ միտքը՝ «Մարդ պետք է միշտ ապրի այնպես, ինչպես պատերազմի ժամանակ»։ Շարունակո՞ւմ եք հավատարիմ մնալ այս մտքին։
Բարև ձեզ, հնարավոր է whatsapp -ի համարով գտնել տվայլ մարդը որտեղ է գտնվում
Դիցուք ՀՀ-ի դեմ սկսվել է նոր ռազմական ագրեսիա: Թվային դաշտում դա ի՞նչ տեսք է ունենալու, ի՞նչ կարող ենք և ի՞նչ պետք է մենք՝ անհատներս, մասնավորը և պետությունը անենք։
Ողջույն Սամվել ջան: Ինձ հետաքրքիր է՝ հայաստանցիների ու սփյուռքահայերի թվային նախասիրությունները շա՞տ են տարբերվում: Եվ ի վերջո՝ IOS թե՞ Android?
Բարև Ձեզ։ Քանի որ տեղեկատվական արշավները կարևոր են, կարելի՞ է կամավորական խմբեր ձևավորել, նպատակաուղղված աշխատել մի ուղղությամբ ի նպաստ երկրի կամ ի վնաս թշնամու։
Նախահարձակ լինել գոնե այդ դաշտում` նախապատրաստել անելիքները նախքան ռազմական գործողությունների վերսկսումը։
Ո՞րն է ամենակարևոր խորհուրդը, որը կուղղեք մարդկանց իրենց անձնական տվյալների ու տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ։
Ներկայումս ո՞րն է Հայաստանի Հանրապետության համար ամենամեծ տեղեկատվական մարտահրավերը։
Եթե կարողանայիք կարգավորել բոլոր Հայաստանցիների բջջային հեռախոսների և browser-ների կարգավորումները, ի՞նչ փոփոխություններ պարտադիր կանեիք։
Ո՞ր տարիքում ձեր երեխային տվեցիք առաջին սմարթֆոնը և ինչո՞ւ
Ի՞նչ փոփոխություն կուզենայիք տեսնել մեր կրթական համակարգում, որը կպատրաստեր մեր երիտասարդ քաղաքացիներին (ուսանողներին, աշակերտներին) թվային դարաշրջանի մարտահրավերներին։
Որո՞նք են ապագայի մասնագիտությունները։ Ի՞նչ սովորել այսօր։
Եվս մեկ հարց, ինչպե՞ս պայքարել երեխաների սոցցանցային կախվածության դեմ: