Չորեքշաբթի, մարտի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին Armagora.am-ի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին՝ անդրադառնալով հայկական ազգային ինքնությանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող մարտահրավերներին, Armagora.am հարթակում այս խնդիրների վերաբերյալ ընթացող հարցման արդյունքներին:
Հարց տալու համար գրանցում չի պահանջվում:
Տո՛ւր քո հարցը
Արի՛ խոսենք:
Ըստ Ձեզ, որոնք են սփյուռքահայության պարտականությունները։
Նախապես շնորհակալություն։
Այս պայմաններում Սփյուռքը չի կարող միավորվել, որովհետև այն բազմաշերտ է, որովհետև ավանդական կուսակցությունները պառակտում են հայ ժողովրդին։ Ձեր կարծիքով, եթե առաջ ենք քաշում Վիլսոնյան Հայաստանի գաղափարը, կարո՞ղ են արդյոք միավորվել կուսակցությունները և Հայ Դատը։ Նախապես ասեմ, որ ոչ, որովհետև ես բոլորի հետ էլ զրուցել եմ և նրանք իրենց ծրագրերում դա չեն ներառել․․․
արացէղի նախալէզոն` արէրէնն ա ✍️ արակ ✍️
He he. It is really funny, I am seeing this now. And as it calls for, I am “asking you anything”…
So, some 5 years ago I offered to your Foundation to translate Said’s “Orientalism” into Armenian.
Today I see that you are presenfing the translation (not with me) just tomorrow, I guess.
As much I am happy for the fact of translation itself, I can not but just ask you, since there is this opportunity now, to clarify how you pick offers, how you choose one translator over another, how translations happen at Gulbenkian!?
Hope you can open up.
Այսօր հայկական սփյուռքի ո՞ր համայնքին է ամենաշատը սպառնում ինքնության կորուստ:
Հայաստանում քննարկում են «Արևմտյան Հայաստան» հասկացությունից հրաժարվելու անհրաժեշտությունը: Արդյո՞ք սա կնպաստի անվտանգությանը:
Ինչպիսի՞ն եք տեսնում հայի ազգային ինքնությունը 100 տարուց:
Հայաստանի պետական ու հայկական ազգային շահերը հնարավո՞ր է համադրել, թե՞ մեկը մյուսին հակասում է: