Ողջունում եմ բոլորին: Ես գեղագիր Ռուբեն Մալայանն եմ և այստեղ պատասխանելու եմ ձեր հարցերին:
Հարցեր կարող եք տալ հենց այստեղ: Վաղը երեկոյան դրանց կպատասխանեմ ուղիղ եթերում: Կփորձեմ անդրադառնալ բոլոր հարցերին, որոշներին կպատասխանեմ գրավոր:
Արի՛ խոսենք: Կհանդիպենք վաղը՝ սեպտեմբերի 6-ին, երեկոյան 19:00-ին:
Հարցերը կարող եք տալ մինչև սեպտեմբերի 6, 16:00։
Մեկնաբանություններում հարց տալու համար անհրաժեշտ է գրանցվել Armagora հարթակում: Դեռ չե՞ս գրանցվել: Գրանցվել այստեղ:
Հայերեն և եբրայերեն: Ո՞ր տառերն են ավելի հեշտ տրվում կալիգրաֆիային:
Ինչպե՞ս որոշեցիք վերադառնալ Հայաստան, ապրել ու ստեղծագործել այստեղ։
Ողջույն Ռուբեն ջան, շատ ուրախ եմ նման ձևաչափով ձեր կողմից հանդիպում-քննարկում նախաձեռնելու համար։
Իմ հարցը վերաբերում է հետևյալին՝ Եթե հենց այսօր լինեք Երևանի գլխավոր ճարտարապետը, ապա ո՞րը կլիներ Ձեր առաջին որոշումը։ Առաջին հերթին ի՞նչը կփոխեիք։
Հարգելի Ռուբեն, ցավով եմ արձանագրում, որ Հայաստանն ու Սփյուռքը իրարից հեռվանում են: Հարց է առաջանում՝ Ինչը՞ կարող է մեզ միավորել: Հայաստանն ու Սփյուռքն ունե՞ն ընդհանուր շահ և հենման կետ՝ հաշվի առնելով, որ մեկը պետություն է, մյուսը՝ համայնք:
Ո՞րն է Մաշտոցի մասին էն փաստը, որն ամենաքիչն է հայտնի ու որն ամենաշատը կուզեիք, որ մարդիկ իմանան։
Բարև Ձեզ հարգելի Ռուբեն։
Հարցս ուղղված է Երևանում հայերեն լեզվով գովազդների, ինչպես նաև միջոցառումների ընթացքում տեքստերի տառատեսակներին և ոճին։
Հնարավոր է արդյոք ստանալ մի տառատեսակ(կամ տառատեսակներ) և գրելաոճերի մի ֆորմատ, որ կխոսի մեր երկրի մշակույթի և պատմության մասին։
Կարծում եմ սա նույնպես մի գործիք կհանդիսանա զբոսաշրջիկներին փոխանցելու հայկական մշակույթը և գույները։
Միգուցե սխալվում եմ, բայց նկատել եմ արևմտյան եվրոպայում կամ ասիական մի շարք երկրներում նման ֆորմատ (իհարկե ոչ համատարած), որ իր մեջ պարունակում է այդ ազգի մշակույթի տարրերը։
Շնորհակալություն։
What do you think about internalized hatred among Armenians? What was Israel’s response to that phenomenon? Lack of trust in self and each other. Is it due to years of institutionalized armenophobia and persecution in countries that have colonial policies towards us?
And how does it influence discrimination and animosity within our owm communities against various groups of Armenians (based on language, country of residence, etc.)?
E.g. Instead of just considering ourselves Armenians, we divide ourselves into various groups and their separate issues. Same inside and outside the country.
So everytime there’s a crisis involving your compatriots, people categorize and decide if it concerns them as well. Or start victim blaming. When in reality, it concerns all of us. But we don’t have that understanding that “today – them, tomorrow – it will be us”.
Or the fact that we view major states as our “saviors” and idolize them, their institutions, constantly seek validation for our history, culture and even sovereignty.
That “white savior complex” as well (towards foreigners) – in business, politics, education, charity work, activism, genocide awareness, cultural contributions, history, etc. – inside and outside Armenia.
Meanwhile many view fellow Armenians/Armenian specialists in Armenia or Diaspora doing the work as “not Armenian enough”, and their work “not valid/important enough” and don’t support them or even undermine their work, question their Armenian identity constantly.
Thank you.
Ռուբեն ջան, նաև ուզում էի իմանալ՝ Մխիթարյանների արխիվների ուսումնասիրման գործընթացում ունե՞ք որևէ նոր բացահայտում կամ որևէ նորություն, որով կարող եք կիսվել։
Մեր պատմությունը, հատկապես ամենաողբերգական դրվագները, մեզ հետ անընդհատ կրկնվում են: Ինչո՞ւ չենք սովորում մեր իսկ փորձի վրա:
Ի՞նչ դեր ունի գեղագրությունը հայկական մշակութային ժառանգությունում ու դրա պահպանման գործում։
Հարգելի Ռուբեն, Ձեր կարծիքով ինչո՞ւ չենք կարողանում դուրս գալ հետսովետական մտածողությունից, առաջին հերթին պետական կառավարման համակարգում:
Գեղագրությունը որևէ կերպ նպաստո՞ւմ է լեզվի պահպանմանը
Ինչո՞ւ մարդիկ մեզ մոտ իրար չեն լսում և միայն փորձում են դիմացինին համոզել ընդունել իրենց կարծիքը: Ո՞րն է, ըստ Ձեզ, այս հարցի լուծումը։
Հարգելի Ռուբեն։
Ո՛ր պատմական հիշողությունն/ներն եք համարում առանցքային մեր էթնոհոգեբանության ձևավորման հարցում (բացառությամբ ցեղասպանության)։
Եթե հնարավոր լիներ՝ ո՞ր դրվակը կջնջեիք՝ իբրև կաշկանդող գործոն։
Շնորհակալություն
շատ լավ հարցերին շատ հետաքրքիր մոտեցումներ : Շնորհակալություն: Շատ սիրեցի մանկուղ երեխանելրին համագործակցության հմտությունների դաստիարակումը , զարգացումը: Երկակի զգացողություններ ունեմ խառն ամուսնությունների մասով: Դա կարող է վտանգավոր չլինել միայն այնդեպքում, եթե հայ ծնողը կունենա բավարար գիտակցություն և հեղինակություն զավակին ներարկելու հայ լիենլու , հայ մնալու և հայկականությունը պահպանելու գաղափարը :
Բարև Ձեզ։ Դուք ինչպես եք վերաբերվում մեր կառավարության այն հայտարարությանը, որ պետք է փակվեն թանգարանների, որոնք շահույթ չեն բերում։ Ձեր մեկնաբանությունը ինչպիսին է, արդյոք չկա վտանգ, որ մենք կորցնում ենք մեր ինքնությունը և վերջին շրջանում շատ բաներ ենք կորցրել, միայն խոսելու ու չգործելու արդյունքում։ Նախապես շնորհակալություն։