Narine Khachatryan
Դեկտեմբեր 16, 2024
Արի՛ խոսենք

Ողջույն, ես հոգեբան Նարինե Խաչատրյանն եմ։

Ուրբաթ, դեկտեմբերի 20-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին Armagora.am-ի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին՝ անդրադառնալով մեր հասարակության մեջ հոգեբանական խնդիրներին, սթրեսի հաղթահարմանը, հոգեբանական աջակցության կարևորությանը:

Հարց տալու համար գրանցում չի պահանջվում, պետք է միայն նշել անուն և էլ.հասցե:

Տո՛ւր քո հարցը
Արի՛ խոսենք:

Մեկնաբանություններ

guest
11 Comments
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Արփի Ալեքսանյան

1.Եթե ինչ-որ սովորույթ,որը քեզ հաճելի է դու դադարում ես անել և հետաքրքրությունդ կորչում է ,արդյոք սթրեսի արդյունք է դա?
2.Ինչպես նվազեցնել սթրեսը երիտասարդ տարիքում ,երբ կարծես ամեն ինչ քեզ հոգնեցնում է?
3.Յուրաքնչյուր տարիքում կարող է առաջ գալ դեպրեսիա?
4.Կան հոբբիներ,որոնք օգնում են սթրեսից ազատվել?

Գեղամ Գրիգորյան

1. Ներկայումս ի՞նչ վիճակում է հոգեբանական ծառայությունների ոլորտը Հայաստանում։ Գիտակցո՞ւմ է հասարակությունը հոգեկան առողջության խնամքի կարևորությունը։
2. Ինչպե՞ս են տարբեր սերունդների ներկայացուցիչներ վերաբերում հոգեբանի օգնություն ստանալու հարցին Հայաստանում։
3. Ի՞նչ մարտահրավերներ եք նկատում Հայաստանում հոգեբանական ծառայությունների մատուցման ոլորտում:

Hasmik Hayrapetyan

1. Կոլեկտիվ իմաստով ինչպիսի՞ ընդհանրական հոգեբանական նկարագիր ունի հայաստանյան հասարակությունը։
2. Կա՞ն արքետիպեր, հիշողություններ, որոնք, բոլոր հայերը կրում են ենթագիտակցորեն։ Ինչպե՞ս են այդ հիշողությունները և անցյալն ազդում այսօրվա հայի վրա։
3. Ինչպիսի՞ 5 բնորոշիչներ կօգտագործեք հայաստանյան հասարակությանը նկարագրելու համար։ Որպես օրինակ՝ հանդուրժո՞ղ ենք, թե՞ եսակենտրոն, բա՞ց ենք, թե՞ ինքնամփոփ:

Davit Akelyan

Ինչպիսի՞ դժվարություններ և առանձնահատկություններ ունի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների հետ հոգեբանական աշխատանքը։ Հոգեբանական տեսանկյունից ինչպիսի՞ կարիքներ ունեն նրանք։

Davit Akelyan

Հաշվի առնելով Հայաստանն ու հայ ժողովուրդը շարունակական ճգնաժամն ու մարտահրավերները, ինչպե՞ս է հնարավոր բարձրացնել հասարակության սթրեսակայունությունն ու դիմադրողականությունը։ 

Valeri Mirzoyan

Ինչպե՞ս են պատերազմները և նրանց հետևանքները ազդում անձի և ողջ հասարակության հոգեբանական վիճակի վրա։

Valeri Mirzoyan

Եվ ևս երկու հարց՝
ինչպե՞ս են այսօր Հայաստանում օգնություն ստանում հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող մարդիկ, հատկապես պատերազմ վերապրածները, զինվորները։ 

Valeri Mirzoyan

⁠Ինչպե՞ս կարող է անհատը կառավարել անորոշությունը, վախերը և տագնապները, եթե դրանք ունեն ամենօրյա բնույթ ու բնորոշ են նաև ողջ հասարակությանը։ 

Artur Aristakesyan

Արդեն տարիներ շարունակ Հայաստանը երջանկության համաշխարհային զեկույցում գրավում է միջին կամ ետնապահ դիրքեր։ Ինչո՞ւ մեր հասարակությունը երջանիկ չէ և ո՞րն է հասարակության ու անհատի երջանկության բանաձևը։

Arman Bayramyan

Ինչպիսի՞ հիմքերի վրա է դրված երեխաների կոգնիտիվ և հուզական զարգացումը հայաստանյան կրթական համակարգում: Ինչպե՞ս կարող ենք բարելավել հայ երեխաների կոգնիտիվ և հուզական զարգացման հնարավորությունները: Ո՞րն է ծնողի դերը։

Արտակ Գրիգորյան

Հայաստանում նկատե՞լ եք հոգեպես անկայուն մարդկանց, հատուկ հոգեբանական հնարքներով, թիրախավորված քրիստոնեական աղանդների, բնապաշտական, հեքիաթապաշտական խմբակների մեջ ներքաշման դեպքեր։

Վերջին զրույցները

Hrachya Bakunts

Հոգեվոր վերածնունդ

0 մեկնաբանություն

Հասարակություն

Narine Khachatryan

Ողջույն, ես հոգեբան Նարինե Խաչատրյանն եմ։

11 մեկնաբանություն
1 հավանում

Առողջապահություն և ժողովրդագրություն

Մագա Գալստյան

Ինքնագնահատական

0 մեկնաբանություն

Կրթություն

Zarik Avoian

Հայաստան,Սփիւռք

1 մեկնաբանություն

Սփյուռքի համայնքներ

Armagora

Հոգեկան առողջություն

3 մեկնաբանություն

Առողջապահություն և ժողովրդագրություն

Hrachya Bakunts

Ինքնություն

1 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Hrachya Bakunts

Ինքնություն

0 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն