Karine Sargsyan
Նոյեմբեր 14, 2024
Արի՛ խոսենք

Ողջույն, ես Կարինե Սարգսյանն եմ՝ բժիշկ-գենետիկ, գիտնական, ֆուտուրիստ։

Ուրբաթ, նոյեմբերի 15-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին ուղիղ եթերում կպատասխանեմ Armagora.am հարթակի օգտատերերի հարցերին՝ անդրադառնալով աշխարհում բժշկագիտության վերջին միտումներին, ոլորտի վրա արհեստական բանականության ազդեցությանը, Հայաստանում գիտական այս ուղղության զարգացման հեռանկարներին ու խոչընդոտներին:

Արի՛ խոսենք:

Մեկնաբանություններում հարց տալու համար անհրաժեշտ է գրանցվել Armagora հարթակում: Դեռ չե՞ս գրանցվել: Գրանցվել այստեղ:

Մեկնաբանություններ

guest
22 Comments
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Davit Sargsyan

Ողջույն, ես ունեմ երկու հարց
1.Որը՞ կլիներ Ձեր առաջին որոշումը, եթե լինեիք Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն:
2.Կարո՞ղ եք խոսել աշխարհում հաջողությամբ փորձարկված առողջապահական բարեփոխումների մոդելների մասին, որոնք կարելի է հաշվի առնել Հայաստանում։

Davit Akelyan

Բարև Ձեզ տիկին Սարգսյան, իմ հարցը հետևյալն է՝ ի՞նչ նշանակում լավ և բարեխիղճ կառավարումը (good governance) առողջապահության ոլորտում: Ի՞նչ ադզեցություն ունի կամ կարող է ունենալ կոմպետենտ և բարեխիղճ կառավարիչը առողջապահության ոլորտում:

Davit Akelyan

Եվս մեկ հարց՝ որո՞նք են լինելու ապագայի ամենախոստումնալից բժշկական տեխնոլոգիաները, որոնք կարող են սկզբունքային նշանակություն ունենալ հիվանդությունների կանխարգելման, բուժման և ընդհանուր առողջապահության վրա:

Valeri Mirzoyan

Ի՞նչ իրավիճակում է գտնվում այսօր Հայաստանի առողջապահական համակարգը: Որո՞նք են ամենամեծ ու հիմնական խնդիրներն այստեղ և ի՞նչպես պետք է դրանք հաղթահարել:

Valeri Mirzoyan

Ի՞նչ դեր և նշանակություն ունեն բիոբանկերը ժամանակակից բժշկագիտությունում: Հայաստանին արդյո՞ք անհրաժեշտ է բիոբանկ:

Artur Aristakesyan

Քաղցկեղի տարբեր տեսակների տարածվածությունը Հայաստանում չափազանց բարձր է: Այս ուղղությամբ կա՞ բուժման և կանխարգելման նոր մոտեցումներ աշխարհում ու Հայաստանում: Ինչ պետք է անենք այսօր, որ 10 տարի անց չունենանք նույն խնդիրները:

Artur Aristakesyan

Հայաստանում չկա այսպես կոչված կայուն զարգացման մշակույթ: Ի՞նչ պետք է անենք, որ տվյալ ոլորտում հասնենք լուրջ արդյունքների:

Arman Bayramyan

Ի՞նչ ազդեցություն ունի և կարող է ունենալ արհեստական բանականությունը բժշկագիտության և առողջապահության ոլորտի վրա: Ո՞ր մասնագիտությունները կվերանան: Արհեստական բանականությունը կկարողանա՞ փոխարինել բժիշկներին վիրահատարանում:

Arman Bayramyan

Ո՞ր հիվանդություններն են ամենատարածվածը հայերիս մոտ և ինչու:

Թերեզա Հովհաննիսյան

Ըստ Ձեզ, որո՞նք են այն մինիմալ անելիքները, որոնք պետք է Հայաստանը իրականացնի մինչև 2041թ.-ը, այդ թվում նաև առողջապահության և գիտության ոլորտներում:

Թերեզա Հովհաննիսյան

Ինչպե՞ս են համատեղվում ու փոխգործակցում բժշկությունը և բիզնեսը: Սրանք միմյանց օգնող ու փոխլրացնող, թե ավելի շատ խանգարող ոլորտներ են:

Վաղինակ Բաբայան

Ի՞նչպե՞ս կարող է բժշկական կրթությունը Հայաստանում զարգանալ, որպեսզի մասնագետները պատրաստ լինեն ժամանակակից առողջապահական մարտահրավերներին: Ի՞նչ ցավոտ բայց անհրաժեշտ որոշումների կարիք կա:

Վաղինակ Բաբայան

Ամեն տարի աշխարհում ավելի քան 10,000 գիտական հոդվածներ են հետ կանչվում հայտնաբերված սխալների, փորձերի անվերարտադրելիության կամ գրագողության պատճառով: Սա գիտական առաջընթացի համար նորմա՞լ գործընթաց է, թե՞ գիտական առաջընթացն այսօր վտանգված է:

Ռուզաննա Գևորգյան

Նկատել եմ, որ վերջին շրջանում Chat GPT-ին հաճախ եմ խորհուրդ հարցնում սննդի, առողջ ապրելակերպի, առողջության պահպանման և նույնիսկ դեղորայքի վերաբերյալ: Խորհուրդ կտա՞ք ինձ և այլ մարդկանց առողջության հետ կապված հարցերում վստահել ու հետևել նման մոդելներին:

Ռուզաննա Գևորգյան

Որնքանո՞վ են այժմ Հայաստանում գիտության զարգացմանը խանգարում ներմուծման և արտահանման բարդ և ժամանակատար ընթացակարգերը: Ի՞նչ ենք կարող և ի՞նչ է անհրաժեշտ անել այս ուղղությամբ:

Mariam Sargsyan

Ի՞նչ էր Covid 19-ը և դրա կապակցությամբ հայտարարված գլոբալ համավարակը: Արդյո՞ք արդարացված էր համատարած lock down-ը:

Ադանա Քեշիշյան

Հարգելի Տկն․ Սարգսյան: Ես հարցեր չունեմ, պարզապես կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը իմ՝ Ձեր էլ․ հասցեին ուղարկած նամակին: Մեծագույն սիրով սպասում եմ )

Lala Avet

Եթե ​​հանդիպեիք հեռավոր մոլորակից եկած այլմոլորակայինի, ի՞նչ 10 գիրք կառաջարկեիք, որ նա կարդա՝ մարդկանց հասկանալու համար:

Arpine Muradyan

Հարգելի տիկին Սարգսյան,
Եթե Հայաստանին տրվի բժշկագիտության ոլորտի զարգացման բոլոր այն հնարավորությունները, որոնք ունեն զարգացած երկրները, ապա պատրա՞ստ է արդյոք մեր առոջապահական համակարգը ընդունելու այդ մարտահրավերները եւ կիրառելու գործնականում, եւ եթե այո, ապա որքանով։
Շնորհակալություն։

Քրիստինե Աբազյան

Ո՞ր փուլում է գտնում Հայաստանի բժշկության թվայնացումը:

Քրիստինե Աբազյան

Ձեզ նշանակել են ՀՀ Առողջապահության նախարար: Որո՞նք կլինեն ձեր առաջին 3 որոշումները:

Մարգարիտա Բաբաջանյան

Որո՞նք են այն սխալները, որոնք թույլ տրվեցին Հայաստանում Covid-ի ճգնաժամի կառավարման ընթացքում և ի՞նչ է պետք անել ու բարելավել հաջորդ համավարակներին ու գլոբալ մարտահրավերներին պատրաստ լինելու համար: 

Վերջին զրույցները

Hrachya Bakunts

Հոգեվոր վերածնունդ

0 մեկնաբանություն

Հասարակություն

Narine Khachatryan

Ողջույն, ես հոգեբան Նարինե Խաչատրյանն եմ։

11 մեկնաբանություն
1 հավանում

Առողջապահություն և ժողովրդագրություն

Մագա Գալստյան

Ինքնագնահատական

0 մեկնաբանություն

Կրթություն

Zarik Avoian

Հայաստան,Սփիւռք

1 մեկնաբանություն

Սփյուռքի համայնքներ

Armagora

Հոգեկան առողջություն

3 մեկնաբանություն

Առողջապահություն և ժողովրդագրություն

Hrachya Bakunts

Ինքնություն

1 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Hrachya Bakunts

Ինքնություն

0 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն