Հինգշաբթի, դեկտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին Armagora.am-ի ուղիղ եթերում կպատասխանեմ հարթակի օգտատերերի հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի անվտանգային միջավայրին, Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, մեր անվտանգությանը սպառնացող գործոններին, արագ փոփոխվող աշխարհում փոքր պետությունների դերին ու մեր շուրջն ահագնացող հակամարտությունների հետևանքներին:
Արի՛ խոսենք:
Մեկնաբանություններում հարց տալու համար անհրաժեշտ է գրանցվել Armagora հարթակում: Դեռ չե՞ս գրանցվել: Գրանցվել այստեղ:
Հայաստան -ՀԱՊԿ համագործակցությունն է մեր շահերից բխում,թե Հայաստան-ՆԱՏՕ։Այսօրվա աշխարհում դրված է կամ այս կողմ կամ այն կողմ խնդիրը։Մենք որ կողմը պիտի ընտրենք?
Սիրիայում նորից թեժ մարտեր են: Թուրքամետ ահաբեկիչները գրավել են Հալեպը, մեր համայնքը այստեղ ևս սպառնալիքի տակ է: Ի՞նչ կարող է անել Հայաստանը համայնքին օգնելու համար, ու որքանո՞վ է սիրիական պատերազմն ազդում Հայաստանի անվտանգության վրա:
Ողջույն Ձեզ պրն Աբրահամյան, ուրախ եմ տեսնել Ձեզ այս ֆորմատի շրջանակում։
Հարցս հետևյալն է՝ Հայաստանը պե՞տք է ուղիղ բանակցի Ադրբեջանի հետ, թե՞ բացառապես միջնորդ երկրների հարթակներում և նրանց միջնորդությամբ։
Հայ դեսպաններից Վիգեն Չիտեչյանը ասում էր, որ եթե Ղարաբաղը և ատոմակայանը չլինեին, իրենց պետք կլիներ հնարել, քանի որ միջազգային ասպարեզում այս հարցերն են ՀՀ-ին կշիռ տալիս։ Այսօր միջազգային դիվանագիտությունում ի՞նչն է Հայաստանին կշիռ տալիս։ Ինչի՞ շուրջ ենք բանակցում մենք։
Ինչպե՞ս եք վերաբերվում բանակի բարեփոխման այս իշխանության ծրագրին:
Հայաստանն ակնհայտորեն չի կարող հավակնել տարածաշրջանում օրակարգ թելադրողի դերին։ Հետևաբար հարց է առաջանում՝ ո՞ւմ և ինչպիսի՞ օրակարգ պետք է սպասարկի ՀՀ-ն և արդյո՞ք Հայաստանն այս հարցում ունի ընտրության հնարավորություն։
Անկախության հռչակագրի շուրջ բանավեճին ինչպե՞ս եք վերաբերում։
Որքանո՞վ է Ուկրաինայում ընթացող պատերազմը ազդում մեր անվտանգության վրա։
Որքանո՞վ ենք մոտ պետականության կորստին:
Որքանո՞վ է իրատեսական Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ինչպե՞ս կարող են զարգանալ հայ-վրացական հարաբերությունները։
Հայաստանն այսօր իր ռազմական, տնտեսական, քաղաքական, սոցիալական ռեսուրսներով ի՞նչ կարող է առաջարկել միջազգային հանրությանը։ Ո՞րն է Հայաստանի տեղը այսօրվա աշխարհակարգում։
Ինչպե՞ս կարող է Հայաստանը համադրել իր շահերը մեծ պետությունների տարածաշրջանային ռազմավարությունների ու ծրագրերի հետ: