Հինգշաբթի, հոկտեմբերի 3-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Armagora.am -ի ուղիղ եթերում կպատասխանեմ հարթակի օգտատերերի հարցերին՝ անդրադառնալով ապագայի մասնագիտություններին, ժամանակակից աշխարհում մրցունակ և շարունակական կրթությանը, ոլորտի այսօրվա ու վաղվա խնդիրներին:
Արի՛ խոսենք:
Մեկնաբանություններում հարց տալու համար անհրաժեշտ է գրանցվել Armagora հարթակում: Դեռ չե՞ս գրանցվել: Գրանցվել այստեղ:
Hi, would you please tell what program do you have for kids that don’t speak Armenian well ?
Արամ ջան. Որո՞նք են արհեստական ինտելեկտի և նեյրոնային ցանցերի ուսումնասիրության ինտեգրման առավելությունները դպրոցական ուսումնական ծրագրում, և ինչպե՞ս դա կարող է օգնել բարելավել թվային գրագիտությունը, պատրաստել ուսանողներին ժամանակակից աշխատանքին և զարգացնել նրանց քննադատական մտածողությունը:
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=2119
Ձեզ նշանակել են ՀՀ Կրթության և Գիտության նախարար: Որո՞նք են 3 որոշումները, որ կկայացնեք հենց առաջին օրը:
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=199
Գիտահետազոտական կենտրոնները և բարձրագույն կրթական հաստատությունները պե՞տք է կենտրոնացնել աշխարհագրորեն միևնույն տարածքում, թե՞ այս հարցում ավելի լավ է որդեգրել ապակենտրոնացված մոտեցում։
Նշեք մի քանի անթույլատրելի գործողութուններ և մոտեցումներ, որոնք ուսուցիչը պետք է բացառի դասապրոցեսում։
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=1291
Ի՞նչ պետք է անենք մենք կամ ՀՀ-ն՝ լավ ուսուցիչներ պատրաստելու համար:
Որո՞նք են Հայաստանում բուհական կրթության հիմնական խնդիրները։
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=844
Կա՞ որևէ դպրոցական առարկա, որն այսօր կորցրել է իր արդիականությունը և պետք է լրջորեն վերանայել կամ փոխարինել։
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=996
Ինչպե՞ս սովորեցնել երեխային չվախենալ սխալվելուց և ընդունել սխալականությունը որպես մարդու անօտարելի ու կարևոր որակ։
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=1458
Հարգելի Արամ, եթե լինեիք 18 տարեկան, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք այսօր։
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=1566
Բարև ձեզ, արտերկներում ապրող հայությունը ազգային մտածողության խնդիրներում գտնվում է խորը ճգնաժամի մեջ։ Ձեր կրթական ծրագիրը կարող է մեծ փոփոխությունները բերել եթե գնաք համագործակցության նոր ձավորված հայկական կառույցների հետ։ Հարց, Դուք ձեր ծրագրերում ունեք արդյոք արտերկրներում գործող հայակական գիտա-կրթական կառույցների հետ համագործակցելու նպատակ։
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=1924
Ո՞րն է այսօր ինֆորմացիայի ու գիտելիքների ստացման ամենահեղինակավոր աղբյուրը երեխաների համար։ Արդյո՞ք դպրոցը և դասագրքերը արդեն չեն փոխարինվել համացանցով և սմարթֆոններով։
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=1152
Добрый день! Наша семья переехала а Армению примерно два года назад, нашему сыну скоро 4 года и мы постепенно присматриваемся к системе школьного образования в Армении, думаем какую школу ему выбрать. На Ваш взгляд, 1) какие есть преимущества и недостатки школьного образования в Армении по сравнению с Россией? 2) какие есть преимущества и недостатки школьного образования в Армении по сравнению с Европой? 3) насколько школа Ayb адаптирована для детей, у которых армянский язык не является первым языком? Благодарю заранее за ответ!
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=2217
Պե՞տք է ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդօրինակել համաշխարհային կրթական, օրինակ՝ ֆինլանդական, շվեդական, էստոնական մոդելները։
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=586
1. Հենց այս պահին ո՞ր երկրում, կամ ո՞ր կրթական համակարգում կուզեիք որ ձեր երեխաները ուսում ստանան։
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=1794
Ներկայիս աշխարհը հաճախ բնորոշվում է «Post-truth» (հետճշմարտություն) հասկացությամբ։ Ո՞րն է ուսումնառող մարդու տեղն ու դերը ժամանակակից հետճշմարտության աշխարհում։ Ի՞նչ կարող ենք մենք սովորացնել երեխաներին այսպիսի աշխարհում ապրելու համար։
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=798
Ի՞նչ հույս կա Երևանից դուրս ապրող և սովորող դպրոցականների համար: Արդյո՞ք նրանք հետ չեն մնում կրթական գնացքից, ի՞նչ է կարելի կամ ի՞նչ է պետք անել այս ուղղությամբ։
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=1825
Պրն Փախչանյան, ինչ եք կարծում՝ պե՞տք է հանրակրթությունը և հատկապես բուհական կրթությունը մասնավորեցնել ու պատվիրակել այն կազմակերպություններին և անհատ լուսավորիչներին։ Պետական ո՞ր ԲՈՒՀ-երը պետք է շարունակեն գոյություն ունենալ բյուջեի հաշվին: Ո՞ւր է մանկավարժական համալսարանը, կամ օրինակ կոնսերվատորիա մեզ պե՞տք է:
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=1590
Ու կուզեի, որ ասեիք, թե ինչո՞ւ չի կառուցվում Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքը, եթե նախագիծն արդեն մի քանի տարի է կա:
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=1750
Ողջույն Ձեզ պրն Փախչանյան։ Ինչպես գիտեք, շրջանառության մեջ է դրվել ՀՀ կրթության մասին օրենքի նոր նախագիծը: Դեռ դրական արձագանք չեմ լսել դրա մասին: Դուք ի՞նչ կասեք։
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=3147
Բարի օր, Արամ,
Ինչ է՞ կարելի անել Հայաստանում ուսուցիչների մասնագիտական մակարդակը բարձրացնելիւ համար:
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=2459
Բարև ձեզ,պարոն Փախչանյան✨
1.Պետք է հարցնել քեզ հուզող հարցը,եթե քեզ այն պարզունակ է թվում ,թե ճիշտ կլինի լռել?
2.Ինչպես ձեռք բերել ծնողների վստահությունը և ընկերական հարաբերություններ ունենալ նրանց հետ?
3.Եթե մասնակցում ես մրցույթի և մրցակցությունը շատ մեծ է,ընդ որում կան քեզնից մեծեր և խելացիներ ,ինչպես չհուսահատվել?
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=2556
Barev dzez, Aram!
1. How do you see the balance between raising children in challenging but kind environment? (Or to rephrase it: how to make them strong but not break).
2. What do you think is the best way (if any) to contribute to education in Armenia for people without a background in education?
Looking forward to the session!
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=2763
Ի՞նչ կարծիք ունեք համադպրոցական ստանդարտացված թեստային համակարգի մասին, որը թույլ կտա չափել երկրի բոլոր դպրոցների ու աշակերտերի կրթական մակարդակը: Արդյո՞ք այն, ինչ կա այսօր, բավարար է, եթե ոչ՝ ինչը կփոխեիք այս ոլորտում:
Հարցի պատասխանը՝ այստեղ https://youtu.be/XgT6sa9qtfA?t=1336