Ուրբաթ, հոկտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին Armagora.am-ի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, Մեծամորի ատոմակայանի ապագային, միջուկային էներգիայի կարևորությանը:
Արի՛ խոսենք:
Մեկնաբանություններում հարց տալու համար անհրաժեշտ է գրանցվել Armagora հարթակում: Դեռ չե՞ս գրանցվել: Գրանցվել այստեղ:
Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է, թե որոնք են միջուկային էներգիայի մասին մեծագույն թյուրըմբռնումները կամ մոլորությունները և այլընտրանքային էներգիայի որ աղբյուրներին պետք է Հայաստանը ուշադրություն դարձնի: Իմաստ ունի՞ ամբողջությամբ հրաժարվել միջուկային էներգիայից: Շնորհակալություն
Ինժեներական որոշումները միշտ ենթադրում են trade-off ներ: Մոդուլային ռեակտորներ ձեռք բերելու դեպքում ի՞նչ off-երի ենք մենք համաձայնում և զարգացման ի՞նչ սցենարներից ենք զրկվում:
Ինչպե՞ս կարող է այս անցումը դեպի ԱՄՆ տեխնոլոգիաներ ազդել Հայաստանի աշխարհաքաղաքական հարաբերությունների վրա, հատկապես Ռուսաստանի և հարևան երկրների հետ: Ի՞նչ ռիսկեր եք տեսնում այստեղ:
Knowing that your insight could influence the Armenian Government’s policy in this regard, what would you recommend that they do? Name three key decisions you would urge them to make before implementing the modular NPP program.
Ի՞նչ են անում ՀՀ-ում գեներացվող միջուկային թափոնների հետ և արդյո՞ք դրանք կարող են ծառայել որպես վառելիք՝ նոր տեսակի ռեակտորների կառուցման դեպքում: Եվ ի՞նչ ենք անելու այս մոդուլային ռեակտորների հետ, երբ սպառվի դրանց կյանքի ցիկլը
Հաշվի առնելով մոդուլային ռեակտորների համար անհրաժեշտ ֆինանսական ներդրումները, ինչպե՞ս եք գնահատում այս որոշման cost-benefit հարաբերակցությունը:
Ձեր «Strange magnetism and the anapole structure of the proton» վերտառությամբ հոդվածը հղվել է ավելի քան 230 անգամ: Ի՞նչ նորարարական գաղափարներ կամ բացահայտումներ եք ներկայացրել այդ աշխատանքում։
Արդյո՞ք մոդուլային ռեակտորներն իսկապես առաջընթաց են միջուկային տեխնոլոգիաների ոլորտում, թե՞ կան ավելի լավ այլընտրանքներ, որոնք Հայաստանը պետք է դիտարկի: Ի՞նչու ենք այս լուծումը համարում լավագույնը:
Ի՞նչ է ողջամիտ կառավարումը, և արդյո՞ք կառավարությունը հետևում է դրան ռազմավարական որոշումներ ընդունելիս: Ինչպե՞ս կարելի է համոզվել, որ երկրի ամենակարևոր որոշումները կայացվում են ողջամտորեն, հիմնավորված և երկրի շահերից ելնելով:
Վարչապետը Ձեզ խոստացել է ընդունել Ձեր մեկ խորհուրդը: Ի՞նչ կասեիք նրան:
Բարև Ձեզ պրն Դանագուլյան,
ուրախ կլինեմ, եթե պատասխանեք հետևյալ հարցերիս՝
1. Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում STEM կրթության մասին և ի՞նչ պետք է անել դրա զարգացման համար։ Միևնույն ժամանակ ինչպե՞ս է հնարավոր ազդել աշակերտների մասնագիտական կողմնորոշման վրա և ուղղորդել նրանց դեպի STEM։
2. Ինչպես դուք եք նշել մեկ առիթով, «Կեղծ գիտնականի նպատակը իր դավանած «ճշմարտությունը» ամեն գնով «ապացուցելն» է»։ Ինչպե՞ս պայքարել ՀՀ-ում կեղծ գիտության և մոլորությունների դեմ։
Աշխարհի տարբեր երկրներ հրաժարվել են ատոմային էներգիայից, որոշ պետություններում ատոմային էներգիա ստանալն արգելված է օրենքով։ Հայաստանը պե՞տք է շարունակի զարգացնել միջուկային էներգիան։
Եվս մեկ հարց Արեգ Դանագուլյանին
Հայաստանը սեյսմիկ առումով բարձր ռիսկային գոտում է: Սա վտանգո՞ւմ է մեր ատոմակայանի գործունեությունը, մենք պաշտպանվա՞ծ ենք այս ռիսկերից:
Ի՞նչ դեր կարող են ունենալ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումները Հայաստանի էներգետիկ անվտանգության և միջուկային էներգիայի զարգացման համար:
Ի՞նչ ազդեցություն ունեցավ ՀՀ էներգետիկ համակարգի վրա Արցախի կորուստը, և առհասարակ ինչպե՞ս կգնահատեք արցախ էներգետիկ համակարգի կառավարումը։
Միջուկային զինաթափման բնագավառում այսօր կա՞ն շոշափելի հաջողություններ՝ հաշվի առնելով, որ մի շարք երկրներ շարունակում են բարելավել ու կատարելագործել իրենց միջուկային զինանոցը։
Որո՞նք են այն հիմնական դասերը, որոնք մենք պետք է քաղենք 2020թ. պատերազմից և Արցախի հայաթափումից։
Բարև Ձեզ, ես ունեմ երկու հարց․
1. Հայ գիտնականները Հայաստանում և Սփյուռքում ինչպե՞ս կարող են մեկտղել ջանքերը համահայկական նշանակության ու Հայաստանի համար կարևոր հիմնախնդիրների լուծման համար։
2. Այլ երկրներում Ֆիզկոսները, ինժեներները, IT մասնագետները և զինվորականները միասին են աշխատում ռազմավարական, անվտանգային նշանակության հարցերում։ Ինչո՞ւ մեզ մոտ չի ստացվում կազմակերպել պետության և գիտության արդյունավետ համագործակցությունը:
Ինչպիսի՞ կրթական բերափոխումներ են անհրաժեշտ Հայաստանի առջև ծառացած ռազմավարական և անվտանգային խնդիրներին դիմակայելու պատրաստ սերունդ պատրաստելու համար։
Ի՞նչ ապագա ունի ջերմամիջուկային կառավարվող սինթեզը՝ որպես անսահմանափակ և մաքուր էներգիայի աղբյուր: Կկարողանա՞ մարդկությունը երբևէ կիրառել այս տեխնոլոգիան էներգիայի արտադրության համար:
Բարև Ձեզ պրն Դանագուլյան,
Ինչպիսի՞զարգացման տեսլական ունի Մեծամորի ԱԷԿ-ը
Հարգանքներով ՝ Ալիկ Հակոբյան
Հայտնի է, որ Հայաստանը Մեծամորի ատոմակայանի ռեակտորների վառելիքը ավանդաբար գնում է Ռուսաստանից։ Այս պայմաններում ինչպե՞ս պետք է Հայաստանը դիվերսիֆիկացնի իր էներգետիկ ոլորտը և հատկապես ատոմային էներգիան։
Եթե լինեիք ԲՏԱ Նախարար, ո՞ր տեխնոլոգիաների և հետազոտությունների մեջ այսօր ներդրում կանեիք՝ 10-20 տարի անց շոշափելի արդյունքներ ունենալու համար։
Ի՞նչ դեր կարող է խաղալ արհեստական բանականությունը և մեծ տվյալների վերլուծությունը՝ միջուկային և էներգետիկ ռազմավարական որոշումներ կայացնելիս։
Ի՞նչ նոր վտանգներ են ի հայտ գալիս կապված միջուկային զենքերի օգտագործման կամ տարածման հետ, և միջազգային մակարդակում ինչպիսի՞ համագործակցություն է անհրաժեշտ դրանց կանխարգելման համար։
Dear Prof. Danagoulian,
Firstly, thank you so much for agreeing to answer our questions.
My question is probably 2 folds.
I elaborate a bit on my questions. Currently there are new nuclear power plant are build with a modern designs. Which if my understanding is correct are dramatically different to the ex-soviet plants. In addition there are research projects are happening to build nuclear reactor based on nuclear fusion (e.g the reactor being built in south of France). But those projects have a different scale. They require budgets reaching billions and proficiency of the highest level. My concern is that Armenia does not have the resources to take on project of such a scale.
Please forgive me if my understanding is wrong and/or incomplete.
Thank you
Metsamor is, overall, a safe plant. It’s not as safe as the western designs, as it has a weak containment building, however its core technology is the same as that of the most common nuclear reactors in the world.
Nuclear power is expensive, there is no question. Armenia needs to find financing for this project to succeed.
Ինչպես կարող է անդրադարնալ սահմանային վիճակը էներգետիկ անվտանգության վրա
Սրա համար բավական է նայել թե ինչ է կատարվում Ուկրաինայում: Ռուսաստանը ակտիվորեն ոչնչացնում է ուկրաինական էներգահամակարգը: Հայաստանի և Ադրբեջանի նոր առճակատման դեպքում Ադրբեջանը կարող է թիրախավորել ՀՀ էլեկտրացանցի կարևոր հանգույցներն ու ՋԷԿերը: Ուկրաինացիները այժմ ակտիվորեն ամրացնում են իրենց էլեկտրացանցի կարևոր հանգույցները: Հայաստանը նույնը պետք է անի:
Ինչ ներքին քաղաքական կոպիտ սխալներ կարող եք թվել,որը կարող է վատ ազդել էներգետիկ անվտանգության վրա։
Հնարավոր կոպիտ սխալները իհարկե շատ են: Դրա պատճառով է որ անհրաժեշտ է աշխարհի լավագույն մասնագետների խորհրդակցությունը այս հարցում:
Որ պետությունները կարող են մեզ աջակցել էներգետիկ անվտանգության գործում։
Հայաստանը մի շարք առաջարկներ է ստացել, այդ թվում ԱՄՆ-ից, հրվ. Կորեայից, Չինաստանից և Ռուսաստանից:
Ինչ եք կարծում գիտության ոլորտի առաջխաղացման միտումնավոր խոչընկոտ է արդյոք գիտաշխատողների չգնահատումը։
Գնահատումը վաստակվում է, այլ ոչ թե ակնկալվում է: Ես չեմ կարծում որ Հայաստանում կա գիտնականներին նսեմացնելու միտումնավոր դավադրություն: Ավելի ճիշտ կլինի հարցնել` ինչու՞ հայաստանցի գիտաշխատողները չեն գնահատվում հանրության կողմից: Գուցե դա կապված է գիտական համայնքի ընդհանուր անարդյունավետության հե՞տ: Պասիվության հե՞տ:
Ինչու Հայաստանը չունի էներգետիկ անվտանգության ապահովագրություն։
Հարցը պարզ չէ: Այդպիսի ապահովագրություն գոյություն ունի՞:
AI ոլորտի ընկերությունները սկսել են տասնյակ միջուկային կայաններ կառուցել datacenter-ների սնուցման համար։ Ինչպե՞ս այս զարգացումը կազդի էլեկտրականության շուկայի վրա ։
Այո, տվյալների կենտրոնները չափազանց էներգածախս են: Գուգլը, Ամազոնը, և մի շարք ուրիշ խոշոր ընկերություններ այժմ քննարկում են իրենց միջուկային էլեկտրակայանների կառուցումը: Սա ավելի բարդ է քան թվում է. հարկավոր կլինի հաղթահարել մի շարք բյուրոկրատական և պետական կարգավորման խոչընդոտներ: Այնուամենայնիվ եթե այս մոտեցումը հաջողվի, ապա այն կիջեցնի միջուկային էներգիայի ինքնարժեքը:
Գերազանց հարթակ է երկխոսության համար, և հարցերն էլ բավականին սուր ու բովանդակալից են։Իմ կարծիքով ատոմային էներգետիկան առաջնային է նման փոքր և էներգետիկ միջոցներ չունեցող երկրի համար և հարկավոր է զարգացնել այդ բնագավառը դպրոցից սկսած, ստեղծել նոր հնարավորություններ ու լաբորատորիաներ այդ բնագավառի կատարելագործման ասպարեզում։Այս բնագավառի գիտական միտքը տեղափոխել ավելի պրակտիկ, գործնական միջավայր և ներդնել երկրին ծառայելու համար։
Եվ ևս մեկ նկատառում, մենք ունեինք հզոր ռազմատեխնիկական արդյունաբերություն և ինչ եք կարծում արդյոք հնարավոր չէ գոնե ինչ որ կերպ վերականգնել գոնե մեկ, երկու նման տնտեսություն իհարկե ներգրավելով եվրոպական նոր տեխնոլոգիաներ։ (Ես 70 ականներից սկսել եմ Հրազդանմեքենա միավորման ստեղծման աշխատանքներին)։
Ես չէի անվանի ՀՀ ռազմատեխնիկական արդյունաբերությունը «հզոր»: Այն այժմ սաղմնային վիճակում է: Այո, պետք են լաբորատորիաներ և տարբեր ռեսուրսներ գիտնականների նոր սերունդ ստեղծելու համար: Բայց դա չէ գլխավոր դժվարությունը: Դժվարը դա աշխարհի լավագույն մասնագետների ներգրավումն է: Հայաստանում կան բազում բյուրոկրատական և մշակույթային խոչընդոտներ այս հարցում: