- Իրանահայ համայնքն իր բազմադարյա պատմությամբ և Իրանիմշակութային, կրոնական, հասարակական և արդյունաբերականներուժով անկասկած մեծ դերակատարություն է ունեցել Իրանիմշակութային և հասարակական կյանքում, ինչպես նաևտեխնիկական ու առևտրական զարգացումների ոլորտներում։
Անկասկած, դա տեղի է ունեցել Իրանի հասարակության և հայքրիստոնյա համայնքի օրինակելի համակեցության ևհանդուրժողականության համատեքստում, որն բացառիկ երևույթ էՄերձավոր Արևելքի տարածաշրջանի անկայուն երկրներում: Հատկանշական է, որ Իրանը կրոնների ու ցեղերի խաչմերուկ էճանաչված: Շատ քիչ կրոններ կլինեն, որոնց հետքը Իրանում նկատելիչլինի: Իրանցի միաստված մարգարե Զրադաշտից բացի՝ Իրանումհետևորդներ են ունեցել Աբրահամյան կրոնները՝ հրեականությունը, քրիստոնեությունն ու իսլամը: Բնականաբար Իրանի ընդարձակտարածքում հիշատակություններ են մնացել մեծ կրոնների անցյալից, որոնք Իրանում կրոնների հետևորդների խաղաղ համակեցությանմասին են վկայում և մարդկային մշակութային ժառանգության միմասն են համարվում:
Իրանահայ համայնքը մի կողմից ունենալով ազգային, կրոնական, դավանական և մշակութային առանձնահատուկ ինքնություն ևպատմություն, իսկ մյուս կողմից՝ ազդվելով Իրանի քաղաքակրթականև տեղի մշակութային տարրերով ու պարսիկ ժողովրդիհոգեբանական հատկություններով, կարողացել է ազդելով ուազդվելով շրջապատի մշակույթից ու հասարակության ազգայինավանդույթներից ու սովորույթներից, նույնպես առանձնակի կարևորդերակատարություն ունենալ Իրանի մշակութային և սոցիալականկյանքում և իր դրոշմը կնքել Իրանի բազմադարյա փայլունպատմության վրա, միաժամանակ պատմության ընթացքում իրներդրումն ունենալ Իրանի մասով՝ հարևան իսկ մեզ համարհիմնական հայրենիք՝ Հայաստանի հետ սոցիալական, մշակութային ևանկախությունից հետո առևտրատնտեսական գործընթացների վրաև միևնույն ժամանակ խիստ ազդվելով Հայաստանում տեղի ունեցողսոցիալ–տնտեսական և քաղաքական զարգացումներից շարունակելիր հասարակական և մշակութային կյանքը՝ հարաբերաբարՀայաստանի հետ:
Կսակած չկա, որ հայկական Սփյուռքում ոչ մի համայնք այնքան չիազդվում Հայաստանում տեղի ունեցող սոցիալ, քաղաքական ևմշակութային զարգացումներից որքան՝ Իրանի հայ համայնքը, քանիոր Հայաստանն՝ Իրանի սահմանակից ու բարեկամ միակ քրիստոնյաերկիրն է, որն ունի պատմական, մշակութային և ինչու չե նաևտնտեսական աղերսներ Իրանի հետ: Մյուս կողմից Իրանի հայհամայնքը ավանդաբար խիստ կապված է Հայաստանի հետ ևցանկացած փոփոխություն և զարգացում անմիջականորեն ազդում էիրանահայ համայնքի հասարակական, կրոնական և մշակութայինկյանքի վրա։
Այս առումով, բնականաբար 2018 թվականի ապրիլին Հայաստանումտեղի ունեցած, ժողովրդական խաղաղ թավշյա հեղափոխությունը և2020 թվականին արցախյան 44 օրյա պատերազմը և դրան հաջորդողդեպքերն ու զարգացումները չեր կարող խորը ազդեցություն չթողնելիրանահայության սոցիալական մշակութային և ազգային կյանքում։
Մի խոսքով, այսօր գիտակցելով Հայ–իրանական բազմակողմանիհարաբերությունների ընդլայնման և խորացմանանհրաժեշտությունը, արտագաղթի վտանգից ժամանակավորապեսզերծ մնացած իրանահայությունն իր հայապահպանման խարիսխըգտնում է նոր ժողովրդավարական Հայաստանում և այն որ՝Հայաստանը կարող է խթանել իրանահայության նյութական ևբարոյական ռեսուրսների ներգրավմանը հայրենիք ևփոխադարձաբար օգնել երկկողմանի շահերի և արդարպայմաններում զարկ տալ, Հայ–իրանական և իրանահայ համայնքիբիզնեսի և ներդրումային համատեղ նախագծերի զարգացմանն ուիրականացմանը:
Սա մի բացառիկ առիթ է, որին պետք է գիտակցեն և հատուկուշադրություն դարձնեն Հայաստանի իշխանություններիպատասխանատու մարմինները, ինչպես նաև Իրանահայ համայնքիազգային և եկեղեցական մարմինները:
2018 թվականից ի վեր Հայաստանում տեղի է ունեցել ժողովրդականխաղաղ թավշյա հեղափոխություն և ժողովրդի մեծամասնությանկամքով ու կայացած ազատ ընտրությունների ժողովրդի ձայնովընտրվել է նոր վարչակազմ, որն ուղղված է մեր ժողովրդիհասարակական և քաղաքական և տնտեսական կայնքում լուրջբարեփոխումներ առաջացնել և դա բացառիկ առիթ է հայրենակարոտև Հայաստանից լուրջ ակնկալիքներ ունեցող սփյուռքահայությանհամար, որպեսզի մնալով այս համահայկական առաջադիմականհոսանքի կողքին, փորձել հիմքեր ստեղծել Հայաստանի հետհամագործակցություններն ընդլայնելու և առողջ մթնոլորտումմիմյանց զարգացման, առաջադիմության և անկասկած հայ ժողովրդիանվտանգությունը և միասնությունը պահպանելու համար քայլերձեռնարկել:
Իրանահայ համայնքն այսօր առավել քան երբևէ կարիք ունիՀայաստանի կրոնական, մշակութային և գործարարական՝ պետականև ոչ պետական ինստիտուտների հետ ուղղակի շփման ևհամագործակցության ընդլայնման անհրաժեշտությունն, իհարկեհարգելով Իրանի պետական համակարգի կողմից կրոնականփոքրամասնությունների համար սահմանված օրենքները և կարգերը: Անհրաժեշտ է, որ Հայաստանում ԻԻՀ դեսպանության հետհամադրաբար, մայրաքաղաք Երևանում ստեղծել Իրան–Հայաստանբարեկամական, մշակութային և տնտեսական համագործակցությանև խորհրդատվական առանձին վարչություն կամ գրասենյակ, որտեղկարող են դիմել ցանկացած իրանահայ, կամ իրանցի գործարար ևշահագրգռված քաղաքացի կամ ընկերություն իր մասնագիտությանոլորտում համագործակցության առաջարկներ կամ պլաններներկայացնեն Իրան–Հայաստան տնտեսական, տեխնիկական, մշակութային համատեղ գործակցության և բիզնեսի զարգացման ևայլ ոլորտներում: Դա անկասկած կհեշտացնի երկկողմհարաբերություններն ընդլայնել ուղղակիորեն և փոխհասկացությանհենքի վրա, առանց կողմնակի կամ խանգարիչ միջամտության ևճաշակային ազդեցություններից:
Գալով Իրան–Հայաստան միջպետական հարաբերություններիընդլայնման կարևորությանը և գործընթացներին, պետք է նշել, այդբնագավառում լուրջ աշխատանքներ պետք է կատարվեն ևարագորեն լրացնել անցյալից մնացած բացթողումներն ութերացումները և նոր թափ հաղորդել տնտեսական, առևտրական, մշակութային և եկեղեցական հարաբերություններին:
Իրանի պատժամիջոցների պայմաններում և երկու թշնամիհարևանների հետ Հայաստանի սահմանները փակ լինելուպատճառով անհրաժեշտ է ներկա իրավիճակում լրջորեն պլանավորելերկու հարևան և բարեկամ երկրների տնտեսությանն աջակցելուհետագա քայլերը։ Բացի այդ տարածաշրջանի հարցերիկարգավորման առումով խիստ մեծ է Իրան–Հայաստանհամագործակցությունների խորացումը և Լիբանանի ու Սիրիայիհայության աջակցություն հասցնելու և Մերձավոր Արևելքիտագնապալից շրջանների հայ փախստականներին Հայաստանումտեղափոխելու առումով ուղղված ջանքերում, օգտագործել Իրանիկառավարության համագործակցությունը։
Իրանում տիրող տնտեսական ծանր պայմանները և ԱՄՆ–ի կողմիցԻրանի դեմ սահմանված շրջափակումները խորը ազդեցություն ենթողել իրանցիների վրա: Հայ համայնքը փաստորեն հուսալքվածվիճակում է հայտնվել և արտադրամասերը մեծ վնասներ են կրումշրջափակումների հետևանքով: Ամեն օր Իրանում փակվում են միքանի արտադրամասեր, արհեստանոցներ և փոքր արդյունաբերականգործարաններ: Հայ արհեստավորների, գործարարների ևարտադրամասերի սեփականատերերի մի զգալի մասն իր հույսըկապել է հայերնադարձության հնարավորության և Հայաստանումսեփական բիզնեսը և աշխատանքը շարունակելու հեռանկարի վրա: Սակայն, ինֆորմացիայի և մասնագիտական խորհրդատվականինիստիտուտների բացակայության դեպքում նրանք չգիտենՀայաստանի ո՞ր քաղաքում կամ արդյունաբերական ի՞նչ բաժնումկարող են ներդրում անել և շարունակել իրենց աշխատանքը: Սաբացառիկ առիթ է Հայաստանի համար Իրանում ստեղծվածիրավիճակն օգտագործել իրանահայ համայնքի կապիտալը, մասնագիտական ուժը, արդյունաբերական հնարավորություններըներգրավելու՝ Հայաստանի տնտեսական և արդյունաբերական կյանքըզարգացնելու համար: Հայաստանի կառավարությունը պետք էօրենքով պաշտպանի սփյուռքահայ և իրանահայ գործարարներիֆինանսական անվտանգությունը և հնարավորություն ստեղծի նրանցհամար ազատ ու հուսալի գործունեությունը շարունակելհայրենիքում, կամ տեղեկությունների փոխանակման միջոցովհարմար միջավայր ստեղծել Իրանում հայ գործարարներիարևտրային պայմանների համար դեպի ԵԱՏՄ–ի շուկաները:
Այսօրվա աշխարհի պայմանները և ժամանակները փոխվել են ևհայության և առհասարակ ժողովուրդի պահանջները տարբերոլորտներում, ինչպես քաղաքական և հասարակական, այնպես էլսոցիալական, կրթական և մշակությաին և հոգևոր ոլորտներումենթակա են աշխարհի և մեր հայրենք Հայաստանի քաղաքական, սոցիալական իրավիճակի փոփոխության: Ժամանակն է՝ քայլ պահելօրվա հասարակական, քաղաքական և տնտեսական պահանջներիհետ և բավարարել սփյուռքահայության իրական կարիքներըկրթական, սոցիալական, տնտեսական և մշակությանին ոլորտներում:
Այս համատեքստում Իրանի հայ համայնքային կյանքում առկավարչական բազում թերությունները իրանահայ համայնքին հասցրելեն հուսալքման ու ինքնությունը կորցնելու վտանգի եզրին, սակայն դահնարավոր է ուղղել Հայաստանի հետ համայնքի կապերի և հարաբերությունների ամրագրման միջոցով, որն ահռելի աշխատանքու ներուժ է պահանջում: Սակայն, այդ առումով կա հոգեբանականմթնոլորտ, որի մասին պետք է մտածել երկուստեքխորհրդակցությամբ և համատեղ ջանքերով և հանգել ցանկացածարդյունքի, իսկ դա անկասկած կնպաստի Հայաստանի առևտրական, տնտեսական և արդյունաբերական զարգացման հեռահարնպատակների իրականացմանը հայրենադարձությանռազմավարության պլանի ձևավորմամբ: Այս ռազմավարությանմշակման խորքում պետք է նկատի առնել, որ Իրանի հայ համայնքըմարդկային ռեսուրսներով և կապիտալով ունի շատ մեծ պոտենցիալտնտեսական ներդրում անելու Հայաստանում:
Իրանի հարուստ մշակույթն ու քաղաքակրթությունը, այդ երկրիհանրային դիվանագիտության ուժի մի մասն է կազմում, որն Իրանիփափուկ դիվանագիտության կարեւորագույն բաղադրիչներից է: Հաշվի առնելով Իրանի հսկայական ներուժը միջազգային, տարածաշրջանային և հարևան երկրների հետ զբոսաշրջության ևմշակութային ոլորտում համագործակցություններն ընդլայնելուհամար, որոնք օգտագործվում են այդ ոլորտում աշխատողընկերությունների ու մասնագիտական կենտրոնների ևտուրիստական բաժնի զարգացման նպատակով, հնարավոր է այդոլորտում լուրջ քայլեր ձեռնարկել Իրանի և Հայաստանիտուրիստական ընկերությունների գործակցության և մշակութայինժառանգության և հուշակոթողների պահպանության գործում: Այստեղ նաև պետք է հաշվի առնել Իրանում բնակող հայ համայնքիմարդկային, մշակութային, կազմակերպչական և մասնագիտականպոտենցիալների անվերապահ օգտագործումը՝ Հայաստանի և Իրանիտուրիստական արդյունաբերության ոլորտի զարգացման գործում:
Մեկնաբանություններ