Youry Guinossian
Օգոստոս 2, 2024
Հայաստան

Ամենամյա Հայ ազգային Կոնգրես հայաստանցի և սփյուռքահայության ներկայացուցիչների մասնակցությամբ

Անհրաժեշտ է ստեղծել ամենամյա Հայ ազգային կոնգրես՝ Հայաստանի տարածքում բնակվող տիտղոսավոր և այլ ազգությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտար երկրներում հայկական սփյուռքի յուրաքանչյուր համայնքի պատվիրակների համամասնական մասնակցությամբ։

Նպատակը՛ներկա միջազգային իրավիճակը հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում և սձյուռքում տիրող իրավիճակի ամենամյա քննարկումն է՝ հանրապետության բնիկ բնակիչների և սփյուռքի համայնքների ներկայացուցիչների տեսանկյունից,ամրագրելով հայ ժողովրդի վիճակի մակարդակը, նրա զարգացման ռազմավարական և մարտավարական հեռանկարներն ու առանձնահատկությունները, ՀՀտնտեսության և պաշտպանական հզորության ներուժի բարելավման կոնկրետ առաջարկները։

Տարեկան համագումարի արդյունքներն ու եզրակացությունները կարող են օգնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու իշխանության այլ թեւերին, ինչպես նաև սփյուռքի համայնքներին, հայ ազգի տնտեսական, ռազմական, գիտա-տեխնիկական և սոցիալական ներուժի աճի երկարաժամկետ ծրագրերի մշակման և ուղղման գործում։.

Մեկնաբանություններ

4 Comments
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Artur Aristakesyan

Հետարքիր գաղափար է Յուրի ջան, նմանատիպ միջոցառումների մի շարք փորձեր եղել են, եթե չեմ սխալվում։
Կասեք իսկ ինչպիսի արդյունքներ եք դուք ակնկալում նման միջոցառման ավարտին։
Այսպես օրինակ՝ ծրագրային առաջարկները, գործող աշխատանքային խմբեր, կամ գուցե վերլուծական թղթեր։ Հետարքիր է ինչպես եք դուք դա տեսնում։

Artur Aristakesyan

Հետարքիր է նաև թե ինչպես եք դուք տեսնում կոնգրեսի աշխատանքը կառավարության հետ և արդյոք հենց կառավարության կողմից է այն կազմակերպված լինելու, ընդգրկված է լինելու արդյոք ընդիմադիր ուժերը և ինչ սկզբունքով է ընտրանքը կատարվելու։

Valeri Mirzoyan

Ավելի լավ է կենտրոնանալ առկա ձևաչափերի զարգացման ու առաջխաղացման վրա։ Անընդհատ նոր բան հնարելով բոլորիս ջանքերը հազար կտոր-կտոր են լինում։ Մեր ռեսուրսներն անսպառ չեն։

Davit Akelyan

Համանման «կոնգրեսի/համագումարի» փորձառություն արդեն կա հայկական իրականությունում՝ ի դեմս 2023 թ. մարտի 10-12-ը «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության կողմից կազմակերպված Ապագա Հայկականի Համաժողովի։ Ընդ որում դա Հայաստանում ու, ընդհանրապես, հետխորհրդային տարածքում արևմուտքի բազմաթիվ երկրներում հաջողությամբ կիրառված քաղաքացիական ասամբլեայի առաջին կիրառման փորձն էր, որը բավականին լավ արձագանքներ է ստացել ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից՝ https://futurearmenian.com/hy/convention/

Վերջին զրույցները

Eduard Abrahamyan

Ողջույն, ես Էդուարդ Աբրահամյանն եմ, ԱՀԻ ավագ գիտաշխատող (Հայաստան), UCL համալսարանի դասախոս (Մեծ Բրիտանիա):

0 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Armagora

Անվտանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն

0 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Դավիթ Ավետիսյան

ՀԱՅԱՍՏԱՆ Ե ՍՓՅՈՒՌՔ

1 մեկնաբանություն

Հասարակություն

Armagora

Հայաստան-Սփյուռք. առանցքային հիմնախնդիրներ

0 մեկնաբանություն

Սփյուռքի համայնքներ

Karine Sargsyan

Ողջույն, ես Կարինե Սարգսյանն եմ՝ բժիշկ-գենետիկ, գիտնական, ֆուտուրիստ։

22 մեկնաբանություն
1 հավանում

Առողջապահություն և ժողովրդագրություն

Armagora

5 հարց առողջապահության վերաբերյալ

0 մեկնաբանություն

Առողջապահություն և ժողովրդագրություն

Էրիկ Շահնազարյան

Հայկական ինքնության առանձնահատկությունները

0 մեկնաբանություն
1 հավանում

Մշակույթ և ինքնություն