Եկեք պատկերացնենք մի հիպոթետիկ սցենար, որտեղ Հայաստանի և Սփյուռքի ներկայիս հարաբերությունների դինամիկան շարունակում է մնալ նույնը իր բոլոր ձեռքբերումներով և թերություններով։ Արդյո՞ք այս սցենարը որևէ կերպ թույլ է տալիս կանխատեսել ապագայում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների որևէ դրական միտում կամ առնվազն առկա հարաբերությունների մակարդակի պահպանում։ Հնարավո՞ր է ապագայում Հայաստանի և Սփյուռքի փոխվստահության ավելացում, կողմերի միջև փոխգործակցային առողջ մթնոլորտի ձևավորում և առկա ներուժի լիարժեք իրացում առանց ներկայումս այս հարաբերությունների վերաիմաստավորման և վերարժևորման։ Պե՞տք է արդյոք թարմ միս ու արյուն հաղորդել ներկայիս հարաբերություններին ու դրանք հռչակել երկու կողմերի համար էլ գերակայություն։
Մեկնաբանություններ
Հարակից զրույցներ
Ողջույն, ես հոգեբան Նարինե Խաչատրյանն եմ։
Ուրբաթ, դեկտեմբերի 20-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին Armagora.am-ի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին՝ անդրադառնալով մեր հասարակության մեջ հոգեբանական խնդիրներին, սթրեսի հաղթահարմանը, հոգեբանական աջակցության կարևորությանը: Հարց տալու համար գրանցում չի պահանջվում, պետք է միայն նշել անուն և էլ.հասցե: Տո՛ւր քո հարցը Արի՛ խոսենք:
Ինքնագնահատական
Բարև ձեզ,ինչպես բարձրացնեմ ինքնագնահատականսս
Հայաստան,Սփիւռք
Հայաստան և սփյուռքի հայերի վիճակը խորը և բազմաշերտ հարց է, որըկապված է քաղաքական, տնտեսական, մշակութային, և ազգայինինքնության հետ: Ստորև մի քանի կարևոր կետեր, որոնք կարելի է քննարկելայս թեմայի շուրջ․ 1. Հայաստանի ներքին զարգացումը Հայաստանի կայուն և հզոր զարգացումը սփյուռքի հետհարաբերությունների հիմքն է։ Տնտեսություն․ Արդյունավետ տնտեսական քաղաքականություն, ներդրումներ և աշխատատեղերի ստեղծում կարող են ապահովել, որհայերը չհեռանան […]
Վերջին զրույցները
Narine Khachatryan
Ողջույն, ես հոգեբան Նարինե Խաչատրյանն եմ։
Առողջապահություն և ժողովրդագրություն
Դավիթ Ավետիսյան
Մի անիմաստ թեզ որը շրջանառվում է ՀՀ հասարակության մեջ
Հասարակություն
Armagora
Անվտանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն
Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն
Սպասվում է հայկական սփյուռքի քանակական ու որակական կտրուկ նվազում։ Ասիմիլացիայի տենդենցը հնարավոր չի կանգնեցնել, եթե չկա գոնե մասնակի հետևողական ռեպատրիացիա։ Միևնույն ժամանակ, Սփյուռքի նորովի մոբիլիզացիան համազգային նոր օրակարգերի և տեսլականի շուրջ հնարավոր է մասնակի փրկել և տալ ֆունկցիոնալ ազդեցիկ իմաստ։ Սակայն հայկական սփյուռքը Հայաստանի ուղիղ օգնությամբ պետք է էվոլուցիա ապրի՝ անցում կատարելով էթնո-մշակութային համայնքից սոցիալ-քաղաքական համայնքի իրենց երկրներում՝ օժտված հստակ քաղաքական ֆունկցիաներով և առաքելությամբ՝ կորդինացված Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերի հետ։
Պետություն-Սփյուռք համագործակցության ինչպիսի՞ արդյունավետ մոդելներ ու հաջող փորձառություններ կան, որտեղ Սփյուռքն ունի պետության կողմից պատվիրակված հստակ գործառույթներ, իսկ պետությունը՝ Սփյուռքի զարգացման, վերջինիս կարողությունների ու պոտենցիալի իրացման հստակ ռազմավարություն։
Ողջույն։
Կարծեմ հարցադրումը ինքնին մի փոքր ճիշտ չէ։ Մտածել որ սփյուռքը պիտի իրականացնի հայաստանի հանրապետության պատվերները (նախ այն դեպքում երբ հայաստանի հանրապետությունն ինքը իր ծրագրերը փոփոխում է ամեն նոր իշխանության հետ) նշանակում է ենթադրել որ սփյուռքը ոչ թե կենդանի մարմին է և ժողովուրդ, այլ լոբբիական կազմակերպություն։ Առավել ևս որ չկա ՄԻ տեսակ սփյուռք։ Իսկ մտածել որ պետությունը կարող է սփյուռքին աջակցել՝ դառնալով սփյուռքի զարգացման ու պոտենցիալի իրացման մեխանիզմ, նշանակում է մեր պետությունը պետք է չառաջնորդվի պետական շահերից այլ սփյուռքի շահերից։ Թեորիկ օրինակ; ամերիկյան ու ռուսական սփյուռքերի առաջնահերթությունները տարբերվում են, ի՞նչպես հայաստանի հանրապետությունը բավարարի երկու սփյուռքերին էլ։ Դե ենթադրենք որ սփյուռք ասածը ինչ-որ կազմակերպություն է ու ինչ-որ կոնկրետ հասցե ունի։
Այսօր թերևս սփյուռքն է մտահոգված որ Հայաստանը շեղվում է ազգային նպատակներից, միաժամանակ վստահ լինելով որ ինքը կգոյատևի, քանի որ այնուամենայնիվ գոյատևել է առանց Հայաստանի Հանրապետության, իսկ սփյուռքի կազմակերպությունները՝ տեղական համենայն դեպս,քիչ թե շատ կայուն են (դպրոց, եկեղեցի, մշակութային կենտրոններ…)։
Ի հարկ է, փողկ գործակցությունը և միմյանց աջակցելը պարտադիր է, բայց հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնահատկությունը, շահերի տարբերությունները , կազմվածքի բնույթը։
Իմ պատկերացմամբ խոսքն էդքան էլ զուտ «Հայաստան-Սփյուռքի ինստիտուտներ» փակ շղթայի ու դրա շրջանակում համագործակցության խթանման մասին չէ։ Այս առաջին տարբերակը ավանդական ու պատմականորեն ձևավորված մոդել է, որն իր բոլոր թերություններով որպես որոշակի երկկողմ շփման ու հարաբերությունների գործարկման մեխանիզմ հաստատվել և շարունակում է գործել։ Սակայն հենց Սփյուռքում (հասկանում ենք, որ ինքնին Սփյուռքն ըմբռնելի չէ, լայն իմաստով խոսքը աշխարհով մեկ ցրված ու ապակենտրոնացված տարբեր համայնքների մասին է) այս կազմակերպությունների ու դրանց ներկայացուցչականության վերաբերյալ լուրջ հարցեր ու մտահոգություններ կան։ Խնդիրը հենց Հայաստանի ազգային նպատակի, տեսլականի ձևավորումից, սահմանումից ու գործակումից է բխում, որտեղ ինչ-որ կերպ պետք է սփյուռքը արժևորված ու ֆունկիցոնալ նշանակություն ստացած լինի։ Այս մակարդակում ազգային ծրագիրն ու նպատակը պետք է ենթադրի արտաքին քաղաքականության շրջանակում սփյուռքի կոնկրետ կառույցների կոնկրետ գործառույթներ, իսկ լայն սփյուռքի մակարդակում՝ ազգային նպատակի տարածում, իրացում և տեղայնացում։
Նախորդ օգտատերերի գրառումներն հենց նման փակ շղթայի տպավորություն էին ստեղծում, այն էլ վերադասի կարծես կարգավիճակով։ Որն ինչքան էլ արդարացված լինի թեորեապես, պրակտիկում անիրականանալ է ըստ իս։
Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության ազգային նպատակների ձևավորմանը և սփյուռքի ներգրավմանը այս ծրագրին, կարծում եմ ինքներդ եք հասկանում թե ինչքան հեռու ենք մենք դրանից։ Երեսուն տարի սփյուռքը ներգրավվեց ազգային ծրագրերին, արդյունքում հայաստանի հանրապետության քաղաքացիները իշխանության հրավիրեցին ուժեր որոնք գլխիվայր փոխեցին այդ տրամաբանության հիմքը։ (Չէի ուզի շատ քաղաքականացնել): Այսօր սփյուռքից խնդրվում է քիչ բարձրաձայնել ցեղասպանության հարցը թուրքիային չգրգռելու համար, իսկ արցախյան հիմնահարցի մասին խոսք այլևս չկա։ Հետևաբար ինչքան էլ տարօրինակ թվա, այսօր խնդիրը ոչ թե այդքան սփյուռքի այլ Հայաստանի Հանրապետության մեջ է։ Սփյուռքը չի ուզում հարմարվել մի օրակարգի որի հետևողականությունը ապահովված չէ։ Կարծում եմ այս պահին ամենաարդյունավետ միջոցը այն է որ Հայաստանի Հանրապետությունը բացարձակ ազնվորեն բարձրաձայնի նպատակները և անելիքները, իսկ սփյուռքի այն կառույցները որոնք ցանկություն կունենան աջակցել, այսպես թե այնպես կհայտնվեն։ Իսկ այն հոսանքները, ուժերը, կուսակցությունները որոնք աջակցության ցանկություն չունեն, չպետք է արգելափակվեն կամ մատնացույց արվեն։
Անհնարին եմ համարում նման մոտեցումը, բայց կարող եմ սխալվել։ Հետաքրքիր կլիներ իմանալ թե ինչպես եք դուք պատկերացնում որ Հայաստանի հանրապետությունը փոխակերպի սփյուռքի սոցիո-հոգեբանությունը, կամ արժեքաղաքական ԴՆԹ-ն։ Ի՞նչ մեխանիզմներով կամ որ կառույցների միջոցով։
Կա այլ տարբերակ, ավելի ռազմավարական բյույթի՝ պետություն-Սփյուռք պայմանագրային և համատեղ պլանավորման տարբերակ։ Առկա է գրականություն նման փորձերի, մոտեցումների և արդյունքների մասին։ Օրինակ` https://www.amazon.co.uk/Israel-Foreign-Mearsheimer-Hardcover-04-Sep-2007/dp/B005O6OTOS
Այդ գիրքն ընթերցել եմ էդուարդ ջան, տանն ունեմ։ Բայց չմոռանանք որ հրեական պետականությունը հրեական սփյուռքի ծնունդն է, ստեղծածն է։ Ուստի գրեթե յուրաքանչյուր հրեա սփյուռքում իսրայել պետությունը համարում է իր հայրենիքը։ Մեր պարագայում Հայաստանի Հանրապետություն, Արցախ, ադրբեջան և այլ խնդիրները սփյուռքահայության մի աստվար զանգվածի համար օտար են։ Չկա ոչ զգացմունքային, ոչ էլ օրգանական կապ։ Սփյուռքի հնարավորությունների առավելագույնը օգտագործելու համար պետք է լինեն շահերի, նպատակների համընկում։ Այնինչ սփյուռքին հուզող գլխավոր խնդիրներում, ՀՀ պաշտոնական դիրքորոշումը խորապես տարբերվում է։ Ցավալի է, բայց աշխատանքը շատ շատ ավելի հեռվից պետք է սկսել՝ համընդհանուր ազգային շահերի ընթերցելի և ընդունելի փաթեթ առաջարկելուց։
Համամիտ եմ բոլոր քո նշված խդիրների հետ հարգելի Նարեկ։ Բայց, այո, ինչպես ասում ես՝ պետք է սկսել ու սկսել ռազմավարական միտք ու նպատակ դնելով սկսածի հիմքում։ Կարծում եմ՝ Հայաստանից շատ բան պիտի գա, տեսլականի ձևավորում, որը կստեղծի Հայաստան—Սփյուռք այդ օրգանական կապը, Հայաստանի համար Սփյուռքի հստակ առաքելություն իր շոշափելի արդյունքներով, հստակ քաղաքական ֆունկցիաների համատեղ ձևավորում, եկկողմանի ներդրումներ, և այլն։ Հայաստանն այնքան սակավ է ռեսուրսի առումով, որ Սփյուքռը որպես ռազմավարական ռեսուրս չդիտարկելը ոչ միայն սխալ է, այլ ուղղակի հիմարություն։
Հարգելի Էդուարդ։ Այո քո առաջարկներին, ու կարևորը համատեղության սկզբունքով։ Հայաստանը / սփյուռք իրոք միասին ու համատեղ պիտի որոշեն մարտահրավերների առաջնահերթությունները, մարտավարությունը… ընդորում ոչ թե սփյուռքի մի կանի կազմակերպություններ ու ՀՀ իշխանամետ ուժեր, այլ հնարավորինս ներկայացուցչական մասնակցությամբ, ընդհուպ ամենա ոչ ստանդարտ ուժերի։