Հինգշաբթի, փետրվարի 3-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին Armagora.am-ի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմությանը, Ղարաբաղյան հակամարտության տարբեր ասպեկտներին, Armagora.am հարթակում այս խնդիրների վերաբերյալ ընթացող հարցման արդյունքներին:
Հարց տալու համար գրանցում չի պահանջվում:
Տո՛ւր քո հարցը
Արի՛ խոսենք:
Մեր տարածքային խնդիրները պետք է լուծվի ըստ Վուդրո Վիլսոնի “Իրավարար վճռի” և Ազգերի լիգայի 1920 թվականի դեկտեմբերի 10-ի փաստաթղթի․․․
Բավական է միֆերին հավատալ։Վիլսոնի քարտեզը չի նշանակում պետություն։Ոչ էլ պետությունը նվիրում են։
Արցախը ինչ է ձեզ համար այսօր, և ինչ դեր ունի Ռուսաստանը նոր համաշխարհային քաղաքականության գործում
Ռուսաստանը հարյուր տարուց ավել համաշխարհային քաղաքականության գործում հսկայական դեր ունի եվ չի պատրաստվում հրաժարվել դրանից
Ադրբեջանական զավթիչների կողմից Արցախի Հանրապետության զավթման հետևանքով ՀՀ-ում ապաստանած արցախցիներին ըստ համայնքների միավորելու գաղափարը հնարավո՞ր է իրականացնել արցախաֆոբիայով ղեկավարվող ՀՀ ղեկավարության պայմաններում
Ոչ
1. Ինչպե՞ս և ի՞նչ հանգամանքներում ձևավորվեց Ղարաբաղյան հիմնախնդիրը և որո՞նք էին Հայ-ադրբեջանական ընդհարումների պատմական նախադրյալները։
2. Եթե Արցախի հայությունը նախորդ դարում մի քանի անգամ ինքնորոշվել է իրենից բացի միջազգային իրավունքով որևէ մեկին չպատկանող տարածքում, ապա ինչպե՞ս կոնֆլիկտը զարգացավ խորհրդային ժամանակաշրջանում և հասավ մեր ժամանակներ:
3. Ի՞նչ մեխանիզմներով և ինչպե՞ս էին նախաձեռնվում ու իրագործվում հայերի դեմ զանգվածային բռնություններն ու ջարդերը Սումգայիթում, Բաքվում: Ի՞նչ խնդիր էր իրագործում Ադրբեջանի իշխանությունը և հնարավո՞ր էր կանխել ջարդերը:
Իմ կարծիքով Արցախյան հիմնախնդիրը ձեվավորվեց Արեվմւտքի կողմից կոնֆլիկտ,պատերազմ հրահրելու նպատակով փլուզվող ԽՍՀՄ-Ից հետո Անդրկովկասում լծակներին տիրապետելու, Ռուսաստանին դուրս մղելու համար։Պատահական չէր Լ,ՏՊ-ին Փարիզի պատվավոր քաղաքացի ընդունելը,ով ոչ մի կապ չուներ Փարիզի հետ։Միաժամանակ Խորհրդային Հայաստանը լուրջ , մրցունակ տնտեսություն կարող էր ստեղծել,որի հիմքերը կային։ Հատուկ հրահրվեց դա Ադրբեջանի հետ,որի հետ պատմական խնդիրներ կային,այլ ոչ թե Վրաստանի հետ։
Միջազգային հիմնական ուժային կենտրոնների (ԱՄՆ, Եվրամիություն, Ռուսաստան) դերակատարությունը որքանո՞վ է եղել հետևողական կամ ազդեցիկ հայկական շահերի պաշտպանության կամ գոնե հակամարտության խաղաղ կարգավորման առումով։ Որտե՞ղ եք տեսնում նրանց պատասխանատվության կամ բացթողումների առանցքը:
Պատասխանատվությունը մերն է եվ միայն մերը։Մենք չենք ունեցել քաղաքականություն
Արցախի վերջին նախագահի կողմից Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագրի ստորագրումը արդյո՞ք նշանակում է, որ Արցախը որպես ինքնուրույն կազմավորում նաև դե յուրե դադարել է գոյություն ունենալ:
Ոչ
Այո պիտի 94 թվ ճանաչեր։Սակայն ԼՏՊ-ն վախեցած միջազգային արձագանքից։Հաղթանակը չկարողացանք ամրագրել ։Տեսեք հիմա Ալիեվին չի էլ հետաքրքրում միջազգային արձագանք, ճնշում։Այդպիսին է աշխարհի կարգը
Պարոն Մանասյան, տեսնո՞ւմ եք զուգահեռներ Նախիջևանի հայաթափման և Արցախում տեղի ունեցածի միջև:
Արդյո՞ք կարելի է պնդել, որ ՀՀ բոլոր ղեկավարներն այս երեք տասնամյակի ընթացքում ունեցել են հակամարտության ողջամիտ կարգավորման հնարավորություն: Ձեր կարծիքով ե՞րբ մենք հատեցինք լուծումների անընդունելիության անջրպետը: Արդյո՞ք այդ ընտրությունը մենք երբևէ ունեցել ենք:
Մենք 30տարվա մեջ չստեղծեցինք ազգային պետություն,այլ սկզբում պետության ֆրանսիական տարբերակ,հետո իտալո-ֆրանսիական տարբերակ,ինչը հնարավորություն չի տալիս ազգային,հայեցի մտածողություն ձեվավորել,արդարացի լուծում գտնել
Եվս մեկ հարց։ Եթե համարենք, որ ֆինանսավորման հարցը լուծված է, ապա անձամբ Դուք հասարակական, իրավական կամ գիտական ի՞նչ նախաձեռնություն կսկսեիք Արցախյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ: