Eduard Abrahamyan
Դեկտեմբեր 3, 2024
Արի՛ խոսենք
Հինգշաբթի, դեկտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին Armagora.am-ի ուղիղ եթերում կպատասխանեմ հարթակի օգտատերերի հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի անվտանգային միջավայրին, Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, մեր անվտանգությանը սպառնացող գործոններին, արագ փոփոխվող աշխարհում փոքր պետությունների դերին ու մեր շուրջն ահագնացող հակամարտությունների հետևանքներին: Արի՛ խոսենք: Մեկնաբանություններում հարց տալու համար անհրաժեշտ է գրանցվել Armagora հարթակում: Դեռ չե՞ս գրանցվել: Գրանցվել այստեղ:
Վերջին 1000տարվա մեր պատմության մեջ չենք ունեցել Ռուսաստանից բացի այլ իրական դաշնակից։ Մյուսների պարագայում միայն գեղեցիկ խոսքեր։Դրա համար երկուստեք ջանքեր պիտի բանեցվեն ցանկացած առաջացած խնդիր համատեղ լուծելու համար,ոչ թե խռովել երեխայի նման։Ամենամեծ սփյուռքի համայնքը Ռուսաստանում է,աշխարհագրական տեսանկյունից մոտիկ,գրեթե հարեւան։Այդ իսկ պատճառով որպես պետական երկրորդ լեզու ընտրում եմ ռուսերենը
Մեկնաբանությունը պարունակում է սուտ, պարմագիտությանը հակասող տեղեկություններ:
Պարունակում է թշնամական, ահաբեկչական, նացիստական պետության հետ համագործակցելու կոչեր:
Կեղծ թեզ, որ սփյուռք կոչեցյալի քանակը որևէ երկրում կարող է հիմք հանդիսանալ քաղաքական որոշումների համար:
Կոչը հակասում է սահմանադրությանը. Հայաստանում չի կարող լինել երկրորդ պետական լեզու: Միակ պետական լեզուն հայարենն է ու այդպես էլ մնալու է:
Վերջին 1000տարվա մեր պատմության ընթացքում ինչքա՞ն տարածք ենք կորցրել, և օվքե՞ր են այդ տարածքների օգտատերերը հիմա, այս պահին։ Պատասխանեմ – մեր պատմական տարածքները տնօրինում են այն պետությունները և այն ազգերը, որոնց հետ Ռուսաստանն ավելի սերտ և բարեկամ դաշնակից է։ Ռուսաստանը մեր դաշնակիցը չի կարող լինել։ Դաշնակից կարող է լինել այն պետությունը, որի շահերի հետ ունենք համընկնող գեթ մեկ շահ։ Ռուսաստանի շահերը չեն համընկնում մեր պետության շահերի հետ։ Կհասկանանք սա ազգովի մի օր, երևի։
Այսօրվա Հայաստանը Ռուսաստանի շնորհիվ կայացավ։Որտեղ է Կիլիկյան Հայաստանը,որը ֆրանսիացիներն էին խոստացոշել Չթվարկեմ բոլորը։ Ռուսաստանը եվս իդեալական չէ եվ շատ սխալներ է գործել թե իր երկրի ներսում ,թե արտաքին աշխարհում։Սակայն մենք սովոր ենք մեղադրել եվ մեր իշխանությունների ապաշնորհ լինելը,այստեղից այնտեղ ցատկոտելը եվ այսօր եվ հարյուր տարի առաջ չընդունելու կարողությունը։աՀայաստանը չի եղել վստահելի գործընկեր
Ռուսաստանի շնորհիվ չեր որ կայացավ Հայաստանը; կար ԽՍՀՄ, որի կազմում իրոք կայացավ Հայաստանը։ Իսկ կայացման հարցերում՝ ղեկավար մարմիններում միայն հայերն էին, միևնույն ժամանակ, չմոռանանք որ, Ռուսաստանի, մանավանդ մշակութային, ռազմական և գիտատեխնիկական հզորության կայացման մեջ մեծ դեր են խաղացել ոչ ռուս գիտնականների մի ստվար բազմություն (ավելի շատ քան ռուսներ), որոնց թվում (հրեաների, վրացիների և այլ․,) նաև հայերն են եղել։ Ես չեմ ցանկանում մեղադրել կամ արդարացնել որևէ մի “դաշնակցի”, ես սթափ հասկանում եմ, որ մեր երկիրը քանդողը մենք ենք, մեր անցյալ և ներկա իշխանականներն են։ Ուղղակի մեզ հեշտ է “շառը” գցել ուրիշ երկրի վրա, չգիտակցելով, որ այդ երկիրը խորապես թքած ունի քո և քո երկրի վրա։
Նախորդ դարասկզբին էսէռների նախաձեռնությամդ հանդիպում է կայանում դաշնակցության հետ,որտեղ սկզբում բարեկամական մթնոլորտում է ընթանում զրույցը(երկուստեք հաշվի առնելով մեկ ընդհանուր թշնամին),հետո չգիտես ինչու դաշնակները սկսում են տարածքային պահանջներ ներկայացնեն Ռուսական կայսրությանը։Կադետների եվ հնչակների հանդիպում ն էլ նման ընթացքով է գնում։Մենք մեր սխալների մասին չենք էլ խոսում,միայն մեղադրում ենք։Ես Ռուսաստանի դատապաշտպանը չեմ, ապրում եմ Եվրոպայում։Փաստն եմ արձանագրում։Եվ այսօր,եվ 100տարի առաջ Ռուսաստանի դիրքորոշումը մեզ չվստահելն է։Որպես ազգեր,ամենալավ բարեկամ,ընկեր,իսկ պետությունների միջև այսպիսի իրավիճակ։
Իմ համար ընկալելի չէ մեկ նախադասության մեջ “պետական” և “երկրորդ լեզու” արտահայտությունները։ Պետական լեզուն մեկն է լինում և մեր դեպքում այն հայերենն է։ Տեսականորեն կարող ենք խոսել երկրորդ՝ միջազգային շփման համար լեզվի մասին, որը կարող է դասավանվել կրթարաններում։ Արտերկրում գեթ մեկ անգամ լինելուց հետո հասկանում էս, որ միջազգային շփման լեզուն անգլերենն է։ Այն սովորելով մենք օգնում ենք ինքներս մեզ օտարի հետ շփվելու հարցերում։ Մենք “լավություն” կամ “վատություն” չենք անում ուրիշ երկրին, նրա լեզուն սովորելով կամ չսովորելով։ Պիտի հասկանանք ում հետ ենք շփվում և ավելի շատ շփվելու, և նրա լեզուն սովորենք, ինչքան էլ որ զզվենք, նողկանք ու ատենք այդ պետությունը։
Համաձայն եմ ձեզ հետ լիովին։Սակայն այն քաղաքականությունը,որը վարում է Հայաստանի իշխանությունները դուրս մղելով ամեն ռուսականը կործանարար է։Իմ կարծիքով անգլերեն լեզվով այսքան հրապուրվելու ցանկություն ոչնչացնում է ամեն ազգային,ինչպես օրինակ Եվրոպայում,որը այլեվս նախկինը չէ,կորցրել է իր դեմքը։