Հասկանալի է որ թեման շատ բարդ և ժամանակատար և աշխատատար է, սակայն մենք արդեն իբր պետություն ենք արդեն 30 տարի, սակայն դեռ բարուրում ենք, դեռ կազմակերպված և հարահոսի տակ ոչինչ չունենք, ոչ մեծ ոչ փոքր չափերի….
Ցավալին այն է , որ ունեցած հիմնական հզոր գործարանները լեվոնի ու եղբոր կոտրված ձեռքով ու ուղեղով թալանվեցին, իսկ քոչի շնորհիվ մնացածն էլ հանձնվեց ռուսներին, ոչնչացնելով վերջին մնացորդները և այսօր ոչ մեկը վերականգնման ոչ մի շանս չունեն:Ցավոք այս 30 տարվա մեր ղեկավարներից ոչ մեկը տեխնիկական ոչ կրթություն ուներ, ոչ էլ տրամադրված էր որևէ նորություն մտցներ այդ բնագավառում, արդյունքում մոռացվեցին բոլոր այն միավորումները որոնք սովետի պարծանքն էին:
Հիմա հարցը հետևյալում է, այսօր մասնավոր փոքր կազմակերպություններ քայլեր են կատարում ինչ որ կերպ լցնել այդ վակումը և դուրս բերել երկիրը այս խորը թմբիրից, սակայն ես չեմ տեսնում պետության կողմից ակտիվ քայլերի, որի շնորհիվ հնարավոր կլինի օգնել և պայմաններ ստեղծել արագացնելու այդ գործնթացը: Ինչու մինչև հիմա պետականացված չեն այդ հրաշք ձեռնարկությունները, չէ որ դրանք լիարժեք անգործության են մատնված և թալանված, հզոր անուններ–հրազդանմեքենա, սիրիուս, հրազդան, էլեկտրոն և այլն, քանակը և անվանումները բազմաթիվ են, այդ հաստատություններում կար պատրաստի ստրուկտուրա, կար համակարգված կառավարելու պատրաստի համակարգ և շատ ավելի հեշտ կլինի դրանք վերականգնելը քան նորը ստեղծելը…Ինչքան պետք է այսպես մեռելի դերում հանդես գա կառավարությունը, ինչու չեն աշխատում նախկին ղեկավարների հետ, նախկին այդ կազմակերպությունների աշխատակիցների հետ, չէ որ այդ մարդկանց մի մասը դեռ կենդանի են հաճույքով կհամաձայնվեն և համագործակցել և սովորեցնել և ուղղություն տալ երիտասարդ անփորձ սերնդին…Հարցերը ֆանտաստիկ շատ են սակայն այսօր պատասխաներ չեմ գտնում,,,,Ինչու մինչև այսօր արտասահմանյան որևէ նորագույն տեխնոլոգիա չեն ներմուծել և համատեղ արտադրություն սկսել ռազմակաան բնագավառում: Բազմաթիվ հայ հայրենասերներ որոնք այսօր ապրում են արտասահմանում ցանկանում են իրենց երկրի համար ստեղծել նորություններով հարուստ համակարգեր և ամիսներով սպասում են թե երբ կբարեհաճեն չինովնիկները մի քանի մետր տարածք հատկացնեն որ գործեն, չէ որ այդ հին արտադրությունները անտերության մատնված են կարելի է վերցնել նախկին վայ տիրոջից որ միայն թալանի է ենթարկել և հանձնել այդ մակերեսների ցանկացողներին: Ինչու չեն խորանում հարցերի մեջ, էլի ամբիցաներն են խանգառում, էլի քաշքշուկներ???Մոռանում եք որ ամեն օր երկիրը կրակի հետ է խաղում և օրահասական վիճակում ենք, գիշերն անգամ քուններտ չպետք է տանի և աշխատել է պետք, ինչպես էին սովետի ժամանակ աշխատում առավոտյան 9- երեկոյան 12, և ոչ ոք չէր տրտնջում երբեք…Ոզում եք աթոռ զբաղեցնեք, ուրեմն իմացեք այն շատ դառն է ու տանջալի, միայն թալանի մար չէ ու վաելքի…Երկիր ենք կորցնում….
Մենք մինչև հային չսկսենք տարբերակել,պիտակավորել մեկին քոչ,լեվոն,Նիկոլ, ռուսամոլ ,թալանչի չգիտեմ էլ ինչ, այլ հաշվի առնենք,որ բոլորս նախ եվ առաջ հայ ենք,ոչ մի բան չի ստացվի։Այս աշխարհում բոլորս ենք մեղավոր բացի մանուկներից,բոլորս ենք սխալներ գործում եվ բոլորս էլ պիտի հնարավորություն ստանանք մեր սխալները շտկելու։Մեղադրանք հնչեցնելը ամենահեշտ բանն է, պատասխանատվությունից խուսափելու եղանակ է։Այլ բան եթե պայքարը ոչ թե միմյանց դեմ,այլ բացասական երևույթների դեմ պայքար։
Ընդհանուր առմամբ ես սովորություն չունեմ որևէ մեկին վատաբանելու, հայհոյելու և առավել ևս նեղացնելու, երբեք նման բան ինձ հետ չի պատահել տարիների ընթացքում, սակայն այն ինչ ես գրել եմ դա իմ ներքին ձայնն է գոռում գոչում, քանի որ առայժմ այդ ամենի պատասխանը չեմ ստացել, ոչ հանրության կողմից, ոչ իրավական դաշտի կողմից, հիմնական պատճառը դա է,իսկ կատարվածը ոչ թե հասարակ անձնական հարց է այլ ազգի ու երկրի ավերման մասին է խոսքը, որը երբեք մոռանալ չի լինի նորմալ մարդկանց մոտ ով մոտ է եղել այդ ամենին, ով իր կյանքի ու առողջության հաշվին է ստեղծել մի մեծ բանակի հետ միասին:Իսկ նորը ստեղծել անհրաժեշտ է հաշվի առնելով կատարվածը, գնահատելով և պայքարելով նորի համար…
Եթե համեմատենք 30 տարի առաջվա եվ այսօրվա հայի միջև հայաստանցի նկատի ունենալով մեծ տարբերություն կտեսնենք բացասական իմաստով։Ընտանիք,ընկեր,բարեկամ, հարեվան,պատիվ,հարգանք,որ մեկն ասեմ այնքան սուտ է դարձել,կեղծ,որ մենք ենք մեզանից զզվում արդեն։Բարոյական անկումն է մեր պարտության,ստորացման պատճառը։Եթե մի հրաշքով ձեր կողմից նշված գործարանները, արտադրությունները աշխատեն,մեր ազգի օգտին չեն աշխատի անգամ։Հիվանդ հասարակությունը բուժման կարիք ունի։