Karine Sargsyan
Նոյեմբեր 14, 2024
Արի՛ խոսենք
Ուրբաթ, նոյեմբերի 15-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին ուղիղ եթերում կպատասխանեմ Armagora.am հարթակի օգտատերերի հարցերին՝ անդրադառնալով աշխարհում բժշկագիտության վերջին միտումներին, ոլորտի վրա արհեստական բանականության ազդեցությանը, Հայաստանում գիտական այս ուղղության զարգացման հեռանկարներին ու խոչընդոտներին: Արի՛ խոսենք: Մեկնաբանություններում հարց տալու համար անհրաժեշտ է գրանցվել Armagora հարթակում: Դեռ չե՞ս գրանցվել: Գրանցվել այստեղ:
Ես փնտրում եմ այնպիսի մարդկանց, որոնք ինձ պես հավատում են, որ հնարավոր է փոխել այս աշխարհը, հնարավոր է վերջապես հաստատել հարատեւ խաղաղություն։Ինչքան էլ կողքից ասեն ,թե հնարավոր չէ, նույնիսկ Հիսուսին, Մուհամեդին չի հաջողվել։ Այլևս անհնար է ապրել այս Սոդոմ-գոմորւմ եվ դա մեր հայերիս պատմական առաքելությունն է որպես Ավետյաց Երկիր, քաղաքակրթության օրրան ներկայացնող ազգ։
Նախ Մուհամեդը երբեք չի ձգտել խաղաղության, դեռ ընդհակառակը, Մուհամեդի ստեղծած կրոնի գաղափարախոսությունը պատերազմի գաղափարախոսություն է, ինչպես Աստվածաշնչի հին կտակարանը։ Դրանք ավելի շուտ պետություն ստեղծելու ինստրուկցիա են։ Մուհամեդը և իր հետնորդները հենց այդ կրոնի գաղափարախոսությամբ սկսեցին իրենց արշավանքները և ստեղծեցին մեծ կայսրություն։ Մովսես մարգարեն էլ պետություն ստեղծելու նպատակով հնարեց Աստվածաշունչը։ Եթե նա իր անունից գրեր Աստվածաշնչի օրենքները, նրա հետևից ոչ մի մարդ չեր գնա պետություն ստեղծելու, իսկ Աստծո անունից գրված օրենքներին ոչ մեկը իրավունք չուներ չենթարկվելու։ Իսկ չենթարկվելու արժեքը կյանքից զրկելն էր։
Լավ է որ Դուք հավատում եք հարատև խաղաղության հաստմանը երկրի վրա, բայց լավ չէ որ Դուք չգիտեք դրան հասնելու ճանապարհը։ Նախ հարատև խաղաղությունը պետք է լինի համաշխարհային։ Դրա համար մարդկությունը պետք է ունենա մեկ ընդհանուր նպատակ, ինչպես օրինակ բաբելոնի աշտարակաշինության ժամանակ։ (շարունակել)
Հասկանում եմ Ձեզ։3000 տարուց ավել մարդկությունը այսպիսի դաժան ճանապարհ անցնելով ձեռք է բերել այնպիսի գիտելիքներ,փորձ, հմտություններ,որ այսօր օգտագործելով միջուկային էներգիա ի վիճակի է արարել ինչպես Աստված,կյանք կարող է տալ այս անգամ այլ մոլորակի ։Սակայն այդ նույն գիտելիքով կործանման է տանում մարդկությանը։Ոչ միայն այդ մարտահրավերն ամենաահավորը։Մի ինչ-որ նոր համաճարակ, մեծ աղետ, Հոգևոր,բարոյական ,ընտանեկան արժեքների փլուզման հետևանքով մարդը դառնում է թույլ,միայնակ, վերածվում մի անտեր շան։Արհեստական բանականությունը եթե նորից ճիշտ չկիրառվի,կվերածվի մի այլ զենքի,որը կկառավարի մարդկային բանականությանը։ Չթվարկեմ առկա մարտահրավերները։Մեր ինքնությունը վերագտնելու համար ամենահին քաղաքակրթություններից թերևս միայն մենք ենք մնացել։Չկան այլեվս ոչ շումերները,ոչ փարավոնները։Անցյալի եվ ներկայի կապող օղակը մենք ենք։Նեյրոնային ցանցը։Ինչքան էլ անմխիթար վիճակում ենք գտնվում, միեւնույն ժամանակ այսօր էլ թե գիտության,թե տեխնոլոգիաների բնագավառում նորարարությունների մոտ տաս տոկոսի հեղինակ կամ համահեղինակները հայեր են։Այն մարդկային որակյալ,կատարյալ կամ չգիտեմ ինչպես անվանեմ ռեսուրսները,որ հայերն ւնեն, չունի ոչ մի այլ ազգ։Էլիտան մարդկության այսօր պիտի փոխվի առանց բռնության,սպառնալիքների,ոչ այն եղանակներով,որ գործել են մինչև հիմա ։ Խաղաղության բանաձևը նախ եվ առաջ բարոյական, հոգեվոր արժեքների փոփոխությունների շնորհիվ է հնարավոր իրականացնել։Իմ պատկերացումներն ունեմ, միգուցե սխալվում եմ,սակայն հավատում եմ,որ այդ ճշմարտության ճանապարհն է։
Հրաչյա ջան, մարդկությունը հիմա գնում է միջուկային զենքով ինքնակործանման ճանապարհով, քանի որ դեռևս չգիտի, որ այդ զենքը բնությունը տվել է իրեն այլ նպատակի համար։ Այ երբ որ գիտնականները կհասկանան և կնդունեն իմ գրածի ճշմարտացիությունը ու կհասցնեն այն քաղաքական գործիչների ուղեղներին, այն ժամանակ էլ ամեն ինչ կփոխվի և մարդը իրեն չի զգա որպես մի անտեր շուն։ Իսկ իմ գրած բացահայտումները առնվազն մի 80 տարի ուշացած է։ Այն պետք է գիտնականների կողմից բացահայտվեր միջուկային զենքի ստեղծումից անմիջապես հետո, քանի որ հենց միջուկային զենքի ստեղծումով նրանք բացահայտեցին մասայի ու էներգիայի կապը, որի շնորհիվ էլ հաշվարկեցին Արեգակի մասայի կորուստը ճառագայթման հաշվին։ Հաշվարկեցին ու այդքանով էլ սահմանափակվեցին։ Իսկ թե ինչ ազդեցություն է թողնում Արեգակի մասայի կորուստը համակարգի վրա, ոչ մեկի մտքով չանցավ հետազոտի, որի պատճառով էլ մարդկությունը հիմա կանգնած է ինքնակործանման վտանգի առաջ։
Սովորաբար նման բացահայտումները գիտական շրջանների կողմից ընդունվում է մի քանի սերունդ հետո, ինչպես որ Նիկոլայ Կոպերնիկոսի արևակենտրոն համակարգի բացահայտում էր։ Բայց այս դեպքում վախենամ որ այլևս այն պետք չգա մարդկությանը։
Մենք միասին երկխոսություն ենք անում ինչուների պատասխանը գտնելու համար ։Ձեր նշած խաղաղության բանաձևին ինձ թվում է,թե քաջատեղյակ են միջուկային գերտերությունների ղեկավարները,թե գիտական շրջանակները ։Մենք սթափ չենք նայում իրականությանը, յուրաքանչյուրս մեր տեսանկյունից։Աշխարհը քաոսի մեջ է։Չկա ոչ մի մարդ այս երկրագնդի վրա,որ չտուժի արդյունքում։Ցանկացած մարդ էլ պատերազմի,աղետի, հիվանդությունների զոհ կարող է դառնալ։Կապ չունի հարուստ ես,պրեզիդենտ,ամերիկացի,թե Վիետնամից ։Մարդիկ այնպիսի պայքարի մեջ են,որ նահանջ, զիջում հիմնականում նշանակում է ոչ միայն պարտություն,այլ նաև կործանում։ Պայքարում ենք ոչ թե երեվւյթի,այլ միմյանց դեմ ։Խնդիրն էլ չի լուծվում։Բերեմ օրինակ։Նիկոլին հեռացնելով ոչ մի բան չի փոխվի, որովհետև Հայաստանի բնակչության կեսից շատը Նիկոլ է իրականում։Ստիպված եմ այսքան երկար գրում,որ իմ միտքը հասանելի լինի ։Եթե մարդկությունը հարատեւ խաղաղության է ձգտում,պիտի ոչ մեկ իր անցյալի համար չպատժվի,ոչ մեկից չխլեն,ոչ մեկից չպահանջեն,այլ յուրաքանչյուրս ստանանք հնարավորություն նոր կյանք սկսելու։Մոլորս ենք մեղավոր այս մեղավոր աշխարհում,բացի մանուկներից։Միմյանց միջեվ հակասությունները,խնդիրը լուծելու համար հիմնվել դրականի վրա , թեկուզ աննշան եվ դա զարգացնել։Աշխարհի հետ խոսել ճշմարտության լեզվով միայն։Հայը ընտանիքը գերադասում է պետությունից։ Ինչի? Պետությունը Հայկ Նահապետի ժամանակ մի մեծ ընտանիք էր,որտեղ միմյանց չեն վնասում, նեղություն տալիս,բեռ չեն դառնում, աշխատում են, սովորում,երեխաները չափահաս արդարացնում ծնողների սպասումները։Սայթաքողներին էլ օգնում, բարձրացնում։Դա է հայի ինքնությունը։Աշխարհին տանք մեր պետության տեսլականը,հարեւանի,ընկերոջ,բարեկամի տեսակը։Իսկ թե ինչպես եթե ցանկանաք կասեմ։Իմ բանաձևը դառնալու է յուրաքանչյուրի խաղաղությունը։Աղանդի հետ կապ չունեմ։
Հրաչյա ջան, եթե գիտնականները կամ էլ քաղաքական գործիչները իմանային այն խաղաղության բանաձևի մասին որը ես եմ տալիս, նրանք այնքան միջոցներ չեին ծախսի Մարս մոլորակի վրա կյանքի հետքեր փնտրելու վրա, ոչ էլ ծրագրեր կկազմեին լուսնի ու Մարսի յուրացման ուղղությամբ, այլ ձեռնամուխ կլինեին Վեներայի ձևավորմանը։ Իսկ եթե կարողանաք պատկերացնել նոր մոլորակ ձևավորելու աշխատանքների ծավալը, կհասկանաք որ այդ գործը և հին մոլորակի վրա ջունգլիների օրենքով ապրելը անհամատեղելի են։ Եվ հետո այդպիսի բանը չես կարող երկար ժամանակ գաղտնի պահել, քանի որ իմաստ էլ չունի։ Իսկ եթե գիտնականները իմանային դրա մասին, նրանք չեին ասի, որ չգիտեն թե ինչպես կընթանա երրորդ համաշխարհային պատերազմը, բայց չորրորդը կընթանա նետ ու աղեղներով, այլ կկանխեին այս տարորինակ երրորդ համաշխարհայինը։
Հովհաննես ջան ձեր նշած բանաձևը ճիշտ է եվ արդարացված,սակայն իրականացման համար պահանջվում է տասնամյակներ։ Միգուցե չունենք նույնիսկ այդքան ժամանակ,այնքան օրհասական է իրավիճակը։Իմ կարծիքով մարդկության ապագայի տեսլականի բանաձևը պիտի որոշվի,որ այս ջունգլիների կանոնները,որով ապրում է մարդկությունը չգնա Վեներա կամ Մարս։21-րդ դարում այսպիսի գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում այս քաոսի պատճառը այն է ,որ չգիտենք մեր անելիքը, չունենք նպատակ։Ամեն մարդ իր տեսակետն ունի,սակայն մարդկության ընդհանրական նպատակ,իղձ ,ճանապարհային քարտեզ գոյություն չունի։Կան չաշխատող,կիսատ պռատ ինչ-որ բաներ։Այսինքն այն,ինչ յուրաքանչյուր մարդու երազանքն է։Այդ դեպքում էլ ավելի արդյունավետ,հնարավորինս սեղմ ժամանակահատվածում կարող ենք Վեներայի վրա մարդկային կյանք ստեղծել մոտենալով Աստծուն,արարելով իր պես։
Հրաչյա ջան կարծում եմ, որ Դուք ամբողջովին չեք ընկալել իմ կողմից տրված խաղաղության բանաձևի էությունը, որի պատճառով էլ ասում էք թե այն իրականացնելու համար տասնամյակներ են պետք։ Համընդհանուր խաղաղության հասնելու համար հարկավոր է ընդամենը հասկանալ, որ մենք այս մոլորակի վրա հավերժ չենք, որ այս մոլորակը հեռանալով Արեգակից սառելու է և դառնա ոչ պիտանի բնակության համար։ Աշխարհի վերջ ասածը հենց սա է։ Մարդկությունը այլ մոլորակ, տվյալ դեպքում Վեներա, տեղափոխելը ինքնանպատակ չէ, այլ բնական անհրաժեշտություն։ Իսկ նոր մոլորակի ձևավորման գործը ոչ թե տասնամյակների գործ է, այլ միլիոնավոր տարիների, իսկ պահանջվող ծախսերը աստղաբաշխական թվեր են։ Հիմա պատկերացու թե մարդկությունը ինչ խնդրի առաջ է կանգնած։ Մարդկության առաջ երեք ճանապարհ կա։ Առաջին ճանապարհը, դա նա է որ շարունակելով ապրել ջունգլիների օրենքով գնում է դեպի միջուկային աղետով ինքնակործանման, երկրորդը ինչ որ կերպ հասնում են խաղաղ գոյակցության սպասելով աշխարհի վերջին, մոլորակի սառեցման պատճառով, և երրորդը ձեռնամուխ են լինում կյանքը նոր մոլորակ տեղափոխելու գործին, թևահոխելով նոր դարաշրջան։
Միջուկային ֆիզիկոս Արեգ Ղարագուլյանի հետ ամսի 16-ին հանդիպում է այս հարթակում։Ինձ թվում է,ձեր բանաձևը իր հետ քննարկելը օգտակար կլինի
Հարգելի Գրաչյա. Եթե ոչ մենք, ապա ո՞վ։ Համբերություն և կրկին համբերություն։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։
Դրա ժամանակը արդեն անցել է իսկ մենք ուշացել ենք։
Ինչ համբերության մասին է խոսքը, եթե մենք միգուցե այդ ժամանակն էլ չունենք