Karine Sargsyan
Նոյեմբեր 14, 2024
Արի՛ խոսենք
Ուրբաթ, նոյեմբերի 15-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին ուղիղ եթերում կպատասխանեմ Armagora.am հարթակի օգտատերերի հարցերին՝ անդրադառնալով աշխարհում բժշկագիտության վերջին միտումներին, ոլորտի վրա արհեստական բանականության ազդեցությանը, Հայաստանում գիտական այս ուղղության զարգացման հեռանկարներին ու խոչընդոտներին: Արի՛ խոսենք: Մեկնաբանություններում հարց տալու համար անհրաժեշտ է գրանցվել Armagora հարթակում: Դեռ չե՞ս գրանցվել: Գրանցվել այստեղ:
Մենք մինչև մեր հարաբերությունները չկարգավորենք Թուրքիայի հետ, անվտանգության խնդիր ունենք։Դա պարզից էլ պարզ է։Առանց դրա Ադրբեջանի հետ էլ խաղաղություն չի լինի ։Այսինքն ինչ արվել է մեր կողմից կամ արդյունք չի տվել կամ էլ ինչ արվում է հիմա , անպատվություն է։Շատ կարեվոր թեմա է եվ կցանկանայի ձեր կարծիքները ասեիք,եթե գաղափարներ կան ինչ-որ փոփոխությունների, որը կտանի արժանապատիվ հարաբերությունների կարգավորման, որտեղ պարտվող կողմեր չեն լինի եվ վերջապես որպես հարեվաններ կսկսենք ապրել։
Ես գրեթե համոզված էի,որ իմ հրապարակումը կմնա անարձագանք։Չսխալվեցի։Կասեմ իմ կարծիքը,չնայած նրան,որ կարժանանամ խիստ քննադատման շատերի կողմից բռնած ուղուց շեղվելու համար ։Ինձ փոխհատուցում պետք չէ,իմ կորուստը այնքան մեծ է,որ փողով,հողով չեն կարող առնել ։Ոչ էլ կբավարարի ներողություն ը։ Զղջումը անկեղծ, գիտակցումը ոճիրի մեծության։Ինձ կբավարարի,երբ Թուրքիայում ապրող,դեռ իրենց հայկականությունը զգացող մարդիկ կարողանան խոսել,սովորել մայրենի լեզվով,դառնան մեր պատմության, մշակույթի ժառանգը։Մենք ոչ մեկից ոչ մի բան չպիտի պահանջենք, որովհետև մենք մերը ստեղծել գիտենք, միայնակ ոտքի կանգնել գիտենք։Թող Թուրքիան իր տարածքային ամբողջականությունը պահպանի,սակայն հայը լիարժեք մարդ իրեն զգա,հպարտանա իր հայ լինելով, այն ավերակները,որին վերածվել է մեր պատմա-մշակւթային ժառանգությունը հնարավորություն ստանանք վերականգնելու, զգալու լիարժեք տեր։ Թուրքիայի համար էլ ձեռնտու դառնա,որ հայը շարունակի արարել,ստեղծել իր պատմական հայրենիքում,ինչպես անում է եվ արել է միշտ ամբողջ աշխարհում։