Էրիկ Շահնազարյան
Հոկտեմբեր 30, 2024
Մշակույթ և ինքնություն

Հայկական ինքնության առանձնահատկությունները

Եթե ենթադրում ենք, որ մշակույթը կառուցված է ստրատեգրաֆիկ շերտերից, որոնք ներառում են 1) սիմվոլներ, 2) ավանդապատումներ ու հերոսներ, 3) ծեսեր ու արարողակարգեր, և 4) արժեքներ, ապա արդյոք կարող ենք համարել, որ հայկական մշակույթը կառուցվածքային առանձնահատկություն ունի՝ կենտրոնանալով սիմվոլների վրա՝ փոխարինելով արժեքները սիմվոլներով, հերոսներով և ծեսերով:

 

Համաձայն այս մոտեցման՝ մշակույթի ամենախորը շերտը՝ արժեքները, համարվում են ամենակայունը, մինչդեռ ամենամակերեսայինը՝ սիմվոլները, ենթակա են ամենաարագ փոփոխությունների: Կարծիք կա, որ սոցիալական նորմերը, ազգային վարքագիծը և մտածելակերպը պայմանավորված են արժեքային համակարգով, իսկ սիմվոլները, հերոսները և ծեսերը միջոցներ են, որոնց միջոցով այդ արժեքները արտահայտվում կամ ընկալվում են, ինչպես, օրինակ, լեզվի միջոցով հաղորդվում կամ ընկալվում են գաղափարները, մտքերը և արժեքները:

 

Հաշվի առնելով այս կառուցվածքը, արդյոք հայկական մշակույթում ազգային մտածելակերպը ձևավորվում է ոչ թե արժեքային հիմքի, այլ սիմվոլների, հերոսների ու ծեսերի համախմբի հիման վրա, ինչը կարող է ազդել սոցիալական նորմերի, վարքագծի և ազգային մտածելակերպի վրա: Այս դեպքում՝ արդյոք մարդկանց մոտ գերակշռում է սիմվոլների և ծեսերի վրա կենտրոնացված մոտեցումը՝ իրական արժեքներն ու նրանց ներկայացրած իմաստները մոռանալու հաշվին:

 

Օրինակ՝ կրթության ոլորտում, որտեղ կրթության հիմնական արժեքը գիտելիքի ձեռքբերումը և նոր գիտելիքի ստեղծումն է՝ մարդկության օգտին, սիմվոլները, հերոսները ու ծեսերն՝ (դպրոց, համալսարան, ավարտական վկայականներ, դիպլոմներ, ուսուցիչներ և գիտնականներ) երբեմն արժեքային մոտեցումների փոխարեն դառնում են նպատակներ, և կրթական նպատակին հասնելու փոխարեն կենտրոնացումը տեղափոխվում է կրթական սիմվոլիկ արժեքների վրա, ինչպիսիք են բարձր գնահատականներ ստանալը, դիպլոմ ձեռք բերելը կամ բարձր կարգի ուսումնական հաստատությունում ուսում ստանալը:

 

Հետևաբար՝ արդյոք նման մոտեցումը հայկական մշակույթում խորքային արժեքների փոխարինում է սիմվոլներով, և արդյոք ազգային մտածելակերպն այս պարագայում ձևավորվում է արժեքային համակարգից անկախ, ինչը կարող է հանգեցնել մշակութային, սոցիալական նորմերի, մարդկային վարքագծի և մտածելակերպի դեգրադացիա։

Մեկնաբանություններ

0 Comments
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments

Վերջին զրույցները

Armagora

5 հարց առողջապահության վերաբերյալ

0 մեկնաբանություն

Առողջապահություն և ժողովրդագրություն

Էրիկ Շահնազարյան

Հայկական ինքնության առանձնահատկությունները

0 մեկնաբանություն
1 հավանում

Մշակույթ և ինքնություն

Ashot Voskanyan

Ողջույն, ես փիլիսոփա, դիվանագետ Աշոտ Ոսկանյանն եմ:

22 մեկնաբանություն
1 հավանում

Հայաստան

Hrachya Bakunts

Ինքնություն

1 մեկնաբանություն

Հասարակություն

Hrachya Bakunts

Հայ-ռուսական հարաբերություններ

1 մեկնաբանություն

Հայաստան

Կարեն Դավթյան

Ռազմական Արդյունաբերության վերականգնման մասին…

3 մեկնաբանություն

Գիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն