
Hrachya Bakunts
Մարտ 9, 2025
Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն
Չորեքշաբթի, մարտի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին Armagora.am-ի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին՝ անդրադառնալով հայկական ազգային ինքնությանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող մարտահրավերներին, Armagora.am հարթակում այս խնդիրների վերաբերյալ ընթացող հարցման արդյունքներին: Հարց տալու համար գրանցում չի պահանջվում: Տո՛ւր քո հարցը Արի՛ խոսենք:
Armagora
Ողջույն, ես միջազգայնագետ Վիգէն Չըթըրեանն եմ Ժնևի համալսարանից:
Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն
Armagora
Ողջույն, ես Օքսֆորդի համալսարանի գիտաշխատող Սիմոն Մաղաքյանն եմ:
Մշակույթ և ինքնություն
Պատահական չէ,որ Բաքվում առանձին է ընթանում Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։Լավ գիտեն ով է Ռուբենը։Մենք հայերս չգիտենք։Բացառիկ մարդ, անհատականություն,ով իր ապրելով մի քանի 100000 մարդու գործ է անում եվ իր սկզբունքների համար կյանքը առանց վարանելու դրել է զոհասեղանին ։Մատերի վրա կարող ես հաշվել նման մարդկանց այս մոլորակի վրա։ Մարդկությունը նույնպես տեղյակ չէ նման մարդու գոյության մասին։ Ռուբենը հավատում է,վստահ է,որ տարբեր ազգության, ռասաների,կրոնների մարդիկ կարող են համերաշխ ապրեն կողք-կողքի։ Ռուբենը հավատում է,վստահ է,որ պետությունը կարող է դառնալ մի մեծ ընտանիք,որտեղ չկան խորթեր,բոլորը հարազատ են։ Ռուբենը հավատում է,որ այս աշխարհում հնարավոր է հարատև,արժանապատիվ խաղաղություն։Մի նոր աշխարհ,որտեղ ցանկացած մարդ կարող է խոսել,սովորել մայրենի լեզվով,որտեղ մարդը ժառանգն է,տերն է իր պատմության, մշակույթի,արժեքների,հայրենիքի, ունեցվածքի։ Ռուբենը վստահ է,որ աշխարհի ցանկացած անկյունում երեխաներին հնարավոր է ապահովել որակյալ կրթությամբ, դաստիարակությամբ,որ կայանա ապագայի սերունդը,որը կլինի քաղաքակիրթ մարդու տեսակը,ոչ թե անասնական բնազդներով առաջնորդվող։ Սերունդ կայացած մարդու,ով կապրի բարեկեցիկ ,արժանապատիվ կյանքով,կառաջնորդվի բարոյական արժեքներով։Այդ սերունդը այս ամենը իրականություն կդարձնի։ Ռուբենը մեզ սթափության կոչ է անում։Դա կոչ է մարդկությանը։ Արդարության կոչ է։Ինքը շարժվում է այդ ճանապարհով եվ կանգ չի առնելու նախ եվ առաջ հանուն իր երեխաների ապագայի։Մեղավորներ,թշնամիներ չի փնտրում։Որպես գործնական մարդ խնդիրներն է լուծում։Սա հայ-ադրբեջանական խնդրի երկուստեք արդարացի լուծման ճանապարհային քարտեզի նախագիծը թույլ կտա կայանա։Ոչ միայն ։Բոլոր պատերազմների, հակամարտությունների, ատելության,թշնամանքի վերացման։Լինի ռուս -ուկրաինական,արաբա-իսրայելական,կորեական,սիրիական։Նման մարդու մասին պիտի իմանա մարդկությունը։Մեր խնդիրն է աշխարհի բոլոր մարդկանց իրենց հասանելի լեզվով տեղեկացնել այս մասին։Բոլոր հանրահայտ,ազդեցիկ մարդկանց անխտիր։ Ռուբենի լավատեսությունը, վստահությունը թող օրինակ դառնա շատերի համար,որ իմանան հնարավոր է փոխել այս աշխարհը ։Թող մարդկությունը իր աջակցությունը հայտնի Ռուբենի գաղափարներին,նպատակներին։
Հարգելի պատմաբաններ, վերլուծաբաններ, քաղաքագետներ,քաղաքական գործիչներ, դոկտոր-պրոֆեսորներ աղաչում եմ ,նայեք սթափ աչքերով իրականությանը։Այսօր հակառակորդը ցանկացած պահի կարող է սկսել նոր պատերազմ։Ոչ ոք չի կարող խանգարել։Այսօր էլ աշխարհում ցեղասպանություն է տեղի ունենում,պատերազմներ, նույնիսկ եղբայրը եղբորն է սպանում։Ով է կանխում?Մենք չունենք պետություն, բանակ, սպառազինություն եվ դատապարտված ենք,այսինքն անդունդի եզրին ենք։Այո ,ոտքի կկանգնեն մի քանի տասնյակ հազար մահապարտներ,սակայն արդեն թիրախի տակ,անպաշտպան ժամանակակից զինատեսակներից։Այդպիսով կկորցնենք առանց այդ էլ ստվարացած ազգի սերուցքը։Այդ իսկ պատճառով էլ իշխանությունները բավարարում են հակառակորդի պահանջները,դառնալով կամակատարը,ճորտը,երկիրը տանելով թրքացման։Այսօր արդեն ազգի,հայի տեսակի փրկության խնդիրն է։ Պետականություն, անկախություն արդեն վատնել ենք ,մսխել։Ինչ եք առաջարկում?Ինչ անել?Ձեզանից ոմանք պատրանքներ մեջ են։ Հուսալով,որ 80-ականների նման ժողովուրդը ոտքի կկանգնի։ Սխալվում եք։Այն ժամանակ այլ հասարակություն էր,որտեղ գերիշխում էր աշխատասեր,խելացի,կրթված,արժանապատիվ,ընտանեկան,բարոյական նորմերով առաջնորդվող բարեկեցիկ հայի տեսակը։Այսօր հակառակն է։Անբան,հարբեցող,թմրամոլ, մուրացող, վարկերի տակ ճկռած,խաղամոլ,անպատասխանատու։Քրդերի գյուղերին հիշեցնող ավերակ գյուղեր,ինքնագոհ տղամարդ կոչեցյալներ,որոնց քույրը,կինը էսկորտով է զբաղվում։Որ մեկն ասեմ։Այսպիսի հասարակության ծնունդ համապատասխան իշխանություն։Ոմանք հույսը դնում են սփյուռքի վրա։Եթե մի հրաշքով սփյուռքի հանրահայտ,ազդեցիկ, հարուստ հայերը հավաքվեն,գան շենացնելու հայրենիքը,չի ընդունի այսպիսի հիվանդ հասարակությունը։Նրանց փող տվեք,խելք,աշխատել սովորեցնել չեն ուզում։Ձեզանից ոմանք դաշնակիցներ են փնտրում։Դաշնակիցը ընկեր է,բարեկամ,ովքեր միասին ճանապարհ են անցնում յուրաքանչյուրը կրելով պատասխանատվության բաժինը։Հակառակ դեպքում մեկը մյուսի համար ավելորդ բեռ է դառնում։Ձեզանից ոմանք ընկել են թշնամու միտումնավոր ծուղակը , անընդհատ ռուս-թուրքական դավադրությունների տեսությունը հնչեցնելով։Այո ,դավաճանել է մեզ ռուսը։Իր բազմադարյա պատմության մեջ դավաճանել է նաև սեփական ժողովրդին,շահերին,ինչպես բոլորը։Սակայն այսօր ինչ ճանապարհ է ընտրել, ապացուցում է պատերազմելով աշխարհի կեսի հետ։Ազգային ինքնություն,ավանդական արժեքներ,բարոյական արժեքներ,հայրենիք է պաշտպանում։Մի թե մեր ճանապարհները չեն համընկնում?Միթե մեր ազգակիր,հայրենասեր խավը չի նախընտրում այս ճանապարհը?Ասեք գնալ թրքացման,թե Ռուսաստանի հետ հետ հարաբերություններ կարգավորելու ճանապարհով։Առաջինը կործանում է,երկրորդը մեզանից է կախված կդառնանք ավելորդ բեռ,ճորտ,թե գործընկեր,եղբայր,դաշնակից։