Եթե ենթադրում ենք, որ մշակույթը կառուցված է ստրատեգրաֆիկ շերտերից, որոնք ներառում են 1) սիմվոլներ, 2) ավանդապատումներ ու հերոսներ, 3) ծեսեր ու արարողակարգեր, և 4) արժեքներ, ապա արդյոք կարող ենք համարել, որ հայկական մշակույթը կառուցվածքային առանձնահատկություն ունի՝ կենտրոնանալով սիմվոլների վրա՝ փոխարինելով արժեքները սիմվոլներով, հերոսներով և ծեսերով: Համաձայն այս մոտեցման՝ մշակույթի ամենախորը շերտը՝ արժեքները, համարվում են […]
Կրթությունը պետության ապագան է, անվտանգությունը։Ցավոք սրտի այս 30 տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները այդպես էլ չհասկացան կրթության կարևորությունը։Զարմանալի էլ չէ, որովհետև չորս ղեկավարներից երեքը չունեն անգամ բարձրագույն կրթություն։ Կրթությունը ամենահեռանկարային ,եկամտաբեր բիզնես է նաև։Այբ -ի,Արմաթի, ԹՈւմ ո-ի,Դիլիջանի դպրոցի եվ նմանատիպ այլ կրթօջախների հիմքի վրա փոքրիկ Հայաստանում ամբողջ կրթական համակարգը կարճ ժամանակահատվածում գրեթե նույն հիմքի վրա կարելի է դնել,որ Հայաստանում միայն լավագույն կրթություն ստանա մարդը ։Բոլոր ռեսուրսները կան,իսկ ճիշտ,եկամտաբեր բիզնեսի համար ցանկացած գումար ճարվում է։21-րդ դարում մարդը չունենալով կրթություն, հմտություններ որոշակի անօգնական է,բեռ նույնիսկ։Իսկ մարդը բանական էակ է, որովհետև արարող,ստեղծող է։