Առողջապահություն և ժողովրդագրություն

Armagora
Մարտ 24, 2025
Արի՛ խոսենք

Ողջույն, ես Ռազմիկ Փանոսեանն եմ, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության Հայկական համայնքների բաժանմունքի տնօրենը:

Չորեքշաբթի, մարտի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին Armagora.am-ի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին՝ անդրադառնալով հայկական ազգային ինքնությանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող մարտահրավերներին, Armagora.am հարթակում այս խնդիրների վերաբերյալ ընթացող հարցման արդյունքներին: Հարց տալու համար գրանցում չի պահանջվում: Տո՛ւր քո հարցը Արի՛ խոսենք:

Narine Khachatryan
Դեկտեմբեր 16, 2024
Արի՛ խոսենք

Ողջույն, ես հոգեբան Նարինե Խաչատրյանն եմ։

Ուրբաթ, դեկտեմբերի 20-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին Armagora.am-ի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին՝ անդրադառնալով մեր հասարակության մեջ հոգեբանական խնդիրներին, սթրեսի հաղթահարմանը, հոգեբանական աջակցության կարևորությանը: Հարց տալու համար գրանցում չի պահանջվում, պետք է միայն նշել անուն և էլ.հասցե: Տո՛ւր քո հարցը Արի՛ խոսենք:

Armagora
Դեկտեմբեր 12, 2024
Առողջապահություն և ժողովրդագրություն

Հոգեկան առողջություն

Ինչպե՞ս եք գնահատում սթրեսի մակարդակը Ձեր առօրյա կյանքում։

Որքանո՞վ եք կարողանում կառավարել սթրեսը։

Առաջին հերթին ո՞ւմ օգնությանն եք դիմում սթրեսային իրավիճակներում։

Ինչպե՞ս եք վերաբերվում հոգեբանական աջակցություն ստանալու գաղափարին։

Որքա՞ն հաճախ եք օգտվում հոգեբանի ծառայություններից։

Ի՞նչն է խոչընդոտում օգտվել հոգեբանի ծառայությունից։

Հոգեբանի ծառայություններից օգտվող մարդու ճանաչու՞մ եք։

Ինչպե՞ս եք վերաբերվում հոգեբանի ծառայություններից օգտվող մարդկանց։


* Մեր հարցումների նպատակն է խթանել հանրային քննարկումներ և բարձրացնել հանրության իրազեկվածությունը: Սրանք ֆորմալ սոցհարցումներ չեն, գիտական բնույթ չեն կրում և վիճակագրորեն ներկայացուցչական չեն:

Հարցումը հասանելի է մինչև 30.12.2024
Karine Sargsyan
Նոյեմբեր 14, 2024
Արի՛ խոսենք

Ողջույն, ես Կարինե Սարգսյանն եմ՝ բժիշկ-գենետիկ, գիտնական, ֆուտուրիստ։

Ուրբաթ, նոյեմբերի 15-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին ուղիղ եթերում կպատասխանեմ Armagora.am հարթակի օգտատերերի հարցերին՝ անդրադառնալով աշխարհում բժշկագիտության վերջին միտումներին, ոլորտի վրա արհեստական բանականության ազդեցությանը, Հայաստանում գիտական այս ուղղության զարգացման հեռանկարներին ու խոչընդոտներին: Արի՛ խոսենք: Մեկնաբանություններում հարց տալու համար անհրաժեշտ է գրանցվել Armagora հարթակում: Դեռ չե՞ս գրանցվել: Գրանցվել այստեղ:

Armagora
Նոյեմբեր 11, 2024
Առողջապահություն և ժողովրդագրություն

5 հարց առողջապահության վերաբերյալ

Ձեր կարծիքով, որքանո՞վ է Հայաստանի առողջապահական համակարգը բավարարում քաղաքացիների կարիքները:

Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում առողջապահության ֆինանսավորման և ծախսերի թափանցիկությունը:

Առաջնահերթ ի՞նչ քայլեր պետք է կատարել Հայաստանի առողջապահական համակարգի և հիվանդների բուժման արդյունավետությունը բարելավելու համար (նշեք առավելագույնը 3 տարբերակ):

Առողջապահական ծառայությունների մոնիտորինգի և գնահատման համար անկախ մարմինների ստեղծումը կբարելավի՞ առողջապահական կառավարումը Հայաստանում:

Հայաստանը պե՞տք է ընդլայնի պետական-մասնավոր համագործակցությունն առողջապահական ենթակառուցվածքներն ու ծառայությունները բարելավելու համար, թե՞ ոչ:


* Մեր հարցումների նպատակն է խթանել հանրային քննարկումներ և բարձրացնել հանրության իրազեկվածությունը: Սրանք ֆորմալ սոցհարցումներ չեն, գիտական բնույթ չեն կրում և վիճակագրորեն ներկայացուցչական չեն:

Հարցումը հասանելի է մինչև 19.11.2024

Վերջին զրույցները

Armagora

Հայոց ցեղասպանություն | 110

0 մեկնաբանություն

Հայաստան

Armagora

Ազգային ինքնության ճգնաժամ

7 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Armagora

Ողջույն, ես միջազգայնագետ Վիգէն Չըթըրեանն եմ Ժնևի համալսարանից:

12 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Armagora

Պարտության պատճառները

0 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Hrachya Bakunts

Հասարակություն

2 մեկնաբանություն
1 հավանում

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Armagora

Ողջույն, ես Օքսֆորդի համալսարանի գիտաշխատող Սիմոն Մաղաքյանն եմ:

5 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Armagora

Հայկական ժառանգության պահպանություն

0 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն