Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2023. Հայաստանի առկա բնակչություն
Հարցումն անցկացվել է ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ։ Այն իրականացրել է Breavis հետազոտական և մարքեթինգային ընկերությունը 2023թ. հունվար-մարտին դեմ առ դեմ (CAPI) հարցման մեթոդով, որին մասնակցել են 18 տարին լրացած 1513 ՀՀ քաղաքացիներ։
Հարցման արդյունքները ներկայացնում են հանրային կարծիքն առանցքային մի շարք խնդիրների վերաբերյալ նշված ժամանակահատվածում: Հրապարակված պատկերը և կոնկրետ հարցերի պատասխանները կարելի է համեմատել Armagora-ում հրապարակված հարցումների ու բարձրացված բլից հարցերի հետ՝ տեսնելով այս ընթացքում հանրային կարծիքի փոփոխությունը:
Հարցումն ամբողջությամբ հասանելի է այստեղ։