Զրույցների կանոններ

1. Վիրավորանքն արգելվում է

Մասնակցիները պետք է վարեն հարգալից քննարկումներ՝ խուսափելով վիրավորանքներից և ապահովելով կառուցողական քննարկումների միջավայր:

 

2. Ռասիստական, ծայրահեղական և ատելություն սերմանող խոսքն արգելվում է

Ռասայական, էթնիկ, կրոնական կամ որևէ այլ բնույթի խտրական խոսքը կամ ատելության դրսևորումները խստիվ արգելված են:

 

3. Ծաղրելն արգելվում է

Քննարկումների որակը պահպանելու համար թույլ չի տրվում ծաղրել:

 

4. Բռնություն քարոզելը, այն արդարացնելը կամ փառաբանելն արգելվում է

Արգելվում է ցանկացած բովանդակություն, որը խթանում, արդարացնում կամ գովաբանում է բռնությունը:

 

5. Այլ հարթակներում հրապարակված ատելության խոսքի տարածումն արգելվում է

Արգելվում է տարածել ատելություն պարունակող կամ խրախուսող բովանդակություն տարբեր ֆորումներից, սոցցանցային խմբերից և այլ հարթակներից:

 

6. Կայքի վարման մասին քննարկումները չեն խրախուսվում

Կայքի կառավարման քաղաքականության կամ վարման մասին հրապարակային քննարկումներն արգելվում են: Ցանկության դեպքում կարելի է կապ հաստատել կայքի մոդերատորների հետ՝ մասնավոր կերպով:

 

7. Չեն խրախուսվում թեմայից դուրս քննարումները

Թեմաները պետք է համապատասխանեն ArmAGORA-ի հիմնական ուղղություններին քննարկումները կենտրոնացված և բովանդակալից պահելու համար: Թեմաներն են՝ Հայաստան, Սփյուռքի համայնքներ, Արցախ, Կրթություն, Քաղաքականություն, Մշակույթ և ինքնություն, Առողջապահություն, Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն, Տնտեսություն, ֆինանսներ և բիզնես, Գիտություն, տեխնոլոգիա և նորարարություն, Հասարակություն:

 

8. Այլ օրակարգ չի թելադրվում

Հավասարակշռված և անաչառ քննարկումներ ապահովելու համար արգելվում է այնպիսի բովանդակություն, որն ագրեսիվ կերպով առաջ է մղում կոնկրետ օրակարգ:

 

9. Հոդվածների, այլ հարթակներից բերվող գրառումների վերնագրերի կամ սոցիալական մեդիայի թույլատրելի բովանդակությունը չի խմբագրվում

Հրապարակվող նյութերի վերնագրերը պետք է մնան անփոփոխ ապատեղեկատվությունից խուսափելու համար:

 

10. Բովանդակությունը պետք է լինի արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն կամ ռուսերեն

Հայերեն տառադարձություն չի թույլատրվում։

 

11. Արվող պնդումը պետք է լինի փաստարկված

Հորդորում ենք զրույցի պնդումները հաստատել վստահելի աղբյուրների հղումներով:

 

12. Ապակողմնորոշող/ոչ ճշգրիտ/ստուգման ոչ ենթակա/աղբյուր չունեցող պնդումները ենթակա են հեռացման

Արգելվում են էական տեղեկություն բաց թողնող, կիսատ փաստերի վրա պնդումներ արվող գրառումները:

 

13. Ոչ լրատվական աղբյուրների վրա հղում անելով նորություններ տարածելը չի թույլատրվում

Տեղեկությունների արժանահավատությունն ապահովելու համար այս դեպքում թույլատրվում է միայն լրատվական հավաստի աղբյուրների օգտագործումը:

 

14. Գրառումների վերնագրերը մեծատառերով չենք գրում

Գրառումների վերնագրերում մեծատառերի օգտագործումը չի թույլատրվում, քանի որ դա կարող է դիտվել որպես բացականչություն և խաթարել սահուն ընթերցանությունը:

 

15. Քվեարկությունների մասնակիցներին վիրավորելն արգելված է

Գաղափարների քննադատությունն ընդունելի է, սակայն քվեարկողներին ընդհանրացնելն ու վիրավորելը արգելված է հարգալից քննարկումներ պահպանելու նպատակով:

 

16. Նորությունների բովանդակության սքրինշոթեր կամ պատկերներ չեն կիրառվում

Հեղինակային իրավունքը հարգելու համար նորությունների, հոդվածների սքրինշոթերը չեն հրապարակվում: Անհրաժեշտ է օգտագործել տվյալ նյութի բնօրինակի հղումը: