2024

ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ հիմնադրամն ազդարարում է նոր նախագծի մեկնարկը

Աշխարհասփյուռ հայության առջև ծառացած ծանր խնդիրների լուծման, բոլորիս պատուհասած խորը ճգնաժամերի հաղթահարման ուղիներ փնտրելու նպատակով ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամը գործարկել է Armagora.am առցանց հարթակը՝ ձգտելով խթանել բովանդակային, փաստերի ու վերլուծությունների հիման վրա քննարկումներ, որոնց կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք:

Armagora.am-ը պարբերաբար կհրապարակի բլից հարցեր առանցքային թեմաների վերաբերյալ, հարթակում գրանցված օգտատերերը կկարողանան ինքնուրույն սկսել քննարկում ցանկացած թեմայով:

Այսօր հանրային ու սոցցանցային հարթակները լի են մեղադրանքներով ու անհանդուրժողականությամբ: Սրա հետևանքով առողջ քննարկումները գնահատող և ծանրակշիռ ասելիք ունեցող մեր բազում հայրենակիցներ նախընտրում են լռել, ինչը հանգեցնում է ողջամիտ խոսքի զգալի պակասի. խոսքի, որի կարիքն ունենք հատկապես այսօր:

Այս իմաստով Armagora-ն բացի բովանդակային քննարկումների հարթակ լինելուց ունի նաև հանրային բանավեճի որակի բարձրացման, այլ կարծիքի նկատմամբ հանդուրժողականություն սերմանելու, քննարկումների նոր մշակույթ ձևավորելու նպատակ:

www.armagora.am-ի քննարկումների արդյունքների մասին պարբերաբար կհրապարակվեն հանրային ամփոփագրեր:

Հիմնադրամը հավատում է, որ ցանկացած ճգնաժամ հաղթահարելու համար իրար հետ խոսելն ու միմյանց լսելն այլընտրանք չունի:

Հարթակին միանալ կարող եք այստեղ:

Հարթակի մասին պատմող տեսանյութը՝ ստորև։

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» Նախաձեռնության մասին

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է, որը ջանում է խթանել մի երկխոսություն, որը կհանգեցնի փոխըմբռնման և Հայաստանի ու հայության ապագա տեսլականի ձևավորման: «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը համակարգվում է ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի կողմից, որի հիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, Արթուր Ալավերդյանը և Ռիչարդ Ազարնիան։ 2021թ. մայիսից «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությանը 100-ից ավելի երկրից միացել է ավելի քան 110 հազար մարդ: Միջազգային ու տեղական կազմակերպությունների ու փորձագետների աջակցությամբ նախաձեռնությունը սահմանել է 15 նպատակներ, որոնք ամփոփում են մեր առջև ծառացած մարտահրավերների ամբողջական շրջանակը:

Հոդվածի հեղինակ 2024

Վերջին զրույցները

Hrachya Bakunts

Հոգեվոր վերածնունդ

0 մեկնաբանություն

Հասարակություն

Armagora

ԱՄՆ նոր վարչակազմ

0 մեկնաբանություն

Քաղաքականություն

Narine Khachatryan

Ողջույն, ես հոգեբան Նարինե Խաչատրյանն եմ։

11 մեկնաբանություն
1 հավանում

Առողջապահություն և ժողովրդագրություն

Մագա Գալստյան

Ինքնագնահատական

0 մեկնաբանություն

Կրթություն

Zarik Avoian

Հայաստան,Սփիւռք

1 մեկնաբանություն

Սփյուռքի համայնքներ

Armagora

Հոգեկան առողջություն

3 մեկնաբանություն

Առողջապահություն և ժողովրդագրություն

Hrachya Bakunts

Ինքնություն

1 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն