Ամսվա ամփոփում. Նոյեմբեր 2024
Ձեզ ենք ներկայացնում Armagora.am հարթակում նոյեմբերին անցկացված հարցումների և քննարկումների արդյունքները:
ՀԱՐՑՈՒՄՆԵՐ (բոլոր տվյալները դեկտեմբերի 2-ի դրությամբ)
Շարունակելով թեմատիկ հարցումները՝ նոյեմբերին կենտրոնացանք անվտանգային խնդիրների, Հայաստանի ու հայության վրա ԱՄՆ նախագահական ընտրությունների հնարավոր ազդեցության և առողջապահական հարցերի վրա: Ներկայացնում ենք նոյեմբերին անցկացված երեք հարցումների արդյունքները:
Հարցմանը մասնակցեց 282 մարդ: Մասնակիցների 38 տոկոսի կարծիքով
առողջապահական համակարգն ընդհանրապես չի բավարարում քաղաքացիների կարիքները:
Որքանո՞վ է Հայաստանի առողջապահական համակարգը բավարարում քաղաքացիների կարիքները:
2. Հայաստան-Սփյուռք. առանցքային հիմնախնդիրներ
Մասնակիցների թվով հարցումը դարձավ ռեկորդային՝ 1180 մարդ: Ամենասուր հարցին՝ Հայաստանը պե՞տք է հրաժարվի Ցեղասպանության միջազգային ճանաչումից, թե ոչ, 95 տոկոսը պատասխանեց՝ ոչ:
Հայաստանը պե՞տք է հրաժարվի Ցեղասպանության միջազգային ճանաչումից:
3. Անվտանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն
Անվտանգային թեմաների վերաբերյալ հարցումը դեռ շարունակվում է՝ գրանցելով նույնպիսի ակտիվություն, ինչ նախորդ հարցումը: Դեկտեմբերի 2-ի դրությամբ մասնակցել է 399 մարդ:
Ի թիվս այլնի, հարցերը վերաբերում են Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին: Մասնակիցների մոտ կեսը կարծում է, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից:
Արդյո՞ք Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից
ԶՐՈՒՅՑՆԵՐ
Քվեարկության արդյունքների շուրջ հանրային քննարկում խթանելու նպատակով հարցումներին զուգահեռ անցկացվեցին «Արի՛ խոսենք» (Ask Me Anything) ձևաչափով թեմատիկ հարց-պատասխաններ, որի ընթացքում փորձագետներն ուղիղ եթերում պատասխանեցին Armagora.am-ի օգտատերերի հարցերին:
• Առողջապահության վերաբերյալ հարցերին պատասխանեց բժիշկ-գենետիկ, գիտնական, ֆուտուրիստ Կարինե Սարգսյանը: Նա խոսեց բժշկագիտության ոլորտում գիտական առաջընթացի, Հայաստանում ոլորտի հետ կապված հարցերի մասին:
• Հայաստան-Սփյուռք թեմայի շրջանակում հաղորդաշարը հյուրընկալեց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Գլխավոր թեման ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներն էին ու հայ-ամերիկյան հարաբերությունների ապագան:
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Մեր հարցումներից ստացվող տվյալները մշակելու և վերլուծելու, դրանց շուրջ հանրային քննարկումներն ակտիվացնելու նպատակով մենք սկսել են հոդվածների շարք: Այս պահին մեր հոդվածագիրը կանադահայ լրագրող Րաֆֆի Էլիոթն է: Առաջին հոդվածը վերաբերում է էներգետիկ անվտանգության թեմայով հարցումների արդյունքներին:
Քննարկումների խթանմանը միտված Armagora.am հարթակն ունի մեկ նպատակ. մեկտեղելով ամբողջ հայության միտքը՝ փորձել միասին գտնել լուծումներ այսօրվա և վաղվա համար:
Միացե՛ք բովանդակային զրույցներին, որոնց արդեն մասնակցում են հարյուրավոր հայեր աշխարհի տասնյակ երկրներից, կիսվե՛ք Ձեր մտքերով և փորձով՝ միանալով ավելի լավ ապագա կառուցելու մեր ջանքերին:
Armagora
Արի՛ խոսենք: