2025

Ամսվա ամփոփում. Փետրվար 2025

Հարգելի Նախաձեռնող,

Ձեզ ենք ներկայացնում Armagora.am հարթակում հունվար-փետրվար ամիսներին անցկացված հարցումների և քննարկումների արդյունքները:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ (բոլոր տվյալները փետրվարի 25-ի դրությամբ)

Շարունակելով թեմատիկ հարցումները՝ հունվարին և փետրվարին կենտրոնացանք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք հայ-ամերիկյան կապերի հեռանկարի, զինված ուժերի բարեփոխումների և հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: Ներկայացնում ենք հունվար-փետրվար ամիսներին անցկացված երեք հարցումների արդյունքները:

1. ԱՄՆ նոր վարչակազմ

Հարցմանը մասնակցեց 201 մարդ: Մասնակցիների 39 տոկոսի կարծիքով ԱՄՆ հետ հարաբերություններում առաջնահերթ պետք է լինի ռազմատեխնիկական ոլորտը:

Հայաստանն ի՞նչ առաջնահերթություններ պետք է ունենա ԱՄՆ հետ հարաբերություններում (կարող եք ընտրել 2 տարբերակ):

2. ՀՀ ԶՈՒ բարեփոխումներ

Հարցմանը մասնակցեց 421 մարդ: Մասնակիցների մոտ կեսը համարում է, որ բանակում առաջին հերթին պետք է լուծվի կառավարման որակի հարցը: Զենքի-զինամթերքի ձեռքբերումը երկրորդ տեղում է:

Ի՞նչ խնդիր պետք է լուծվի ՀՀ Զինված ուժերում առաջին հերթին։

3. Հայ-ադրբեջանական հարաբերություններ

Այս զգայուն թեմայով հարցմանը մասնակցեց 1153 մարդ: Ամենաուշագրավ պատասխանը՝ մասնակիցների 95 տոկոսը Ադրբեջանը համարում է ոչ թե հարևան, այլ թշնամի: Ճնշող մեծամասնությունը նաև անարդյունավետ է համարում միջազգային հանրության դերը հայերի նկատմամբ ատելությունը զսպելու հարցում:

Ինչպե՞ս եք ընկալում ժամանակակից Ադրբեջանը առաջին հերթին։

ԶՐՈՒՅՑՆԵՐ

Քվեարկության արդյունքների շուրջ հանրային քննարկում խթանելու նպատակով հարցումներին զուգահեռ անցկացվեցին «Արի՛ խոսենք» (Ask Me Anything) ձևաչափով թեմատիկ հարց-պատասխաններ, որի ընթացքում փորձագետներն ուղիղ եթերում պատասխանեցին Armagora.am-ի օգտատերերի հարցերին:

• ԱՄՆ նոր վարչակազմի վերաբերյալ հարցերին պատասխանեց ամերիկագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը

• ՀՀ ԶՈՒ բարեփոխումներ թեմայով հանրության հարցերին պատասխանեց ռազմական վերլուծաբան, APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը:

• Հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայով էլ հյուրընկալեցինք պրոֆեսոր, քաղաքագետ, փիլիսոփա Ալեքսանդր Մանասյանին:

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Մեր հարցումներից ստացվող տվյալները մշակելու և վերլուծելու, դրանց շուրջ հանրային քննարկումներն ակտիվացնելու նպատակով շարունակեցինք հրապարակել հոդվածների շարք (անգլերեն), որոնց հեղինակը կանադահայ լրագրող Րաֆֆի Էլիոթն է:

Քննարկումների խթանմանը միտված Armagora.am հարթակն ունի մեկ նպատակ. մեկտեղելով ամբողջ հայության միտքը՝ փորձել միասին գտնել լուծումներ այսօրվա և վաղվա համար:

Միացե՛ք բովանդակային զրույցներին, որոնց արդեն մասնակցում են հարյուրավոր հայեր աշխարհի տասնյակ երկրներից, կիսվե՛ք Ձեր մտքերով և փորձով՝ միանալով ավելի լավ ապագա կառուցելու մեր ջանքերին:

Armagora
Արի՛ խոսենք:

 

 

Հոդվածի հեղինակ 2025

Վերջին զրույցները

Armagora

Ազգային ինքնության ճգնաժամ

6 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Armagora

Ողջույն, ես միջազգայնագետ Վիգէն Չըթըրեանն եմ Ժնևի համալսարանից:

12 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Armagora

Պարտության պատճառները

0 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Hrachya Bakunts

Հասարակություն

2 մեկնաբանություն
1 հավանում

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Armagora

Ողջույն, ես Օքսֆորդի համալսարանի գիտաշխատող Սիմոն Մաղաքյանն եմ:

5 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Armagora

Հայկական ժառանգության պահպանություն

0 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն