2024

Ամսվա ամփոփում. Սեպտեմբեր 2024

Ամփոփելով համահայկական առցանց քննարկումների Armagora.am հարթակի սեպտեմբեր ամսվա արդյունքները՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ գրանցված օգտատերերի թիվը մոտենում է 500-ի: Հարթակին արդեն միացել են 36 երկրից:

ՇԱԲԱԹՎԱ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ (բոլոր տվյալները սեպտեմբերի 26-ի դրությամբ)

Սեպտեմբերին մենք հրապարակել ենք հետևյալ Բլից հարցերը`

1.«Հայաստանն այսօր ընթանում է ճի՞շտ ուղղությամբ»: Քվեարկությանը մասնակցածներից յուրաքանչյուր 5-րդը չունի այս հարցի հստակ պատասխան: 02.09.2024։

Հայաստանն այսօր ընթանում է ճի՞շտ ուղղությամբ:

 

2.Ամենաբուռն քննարկումները ծավալվեցին «Ավելի ուժեղ Հայաստա՞ն, թե՞ ավելի ուժեղ Սփյուռք. ինչի՞ վրա պետք է կենտրոնանա հայությունն այս փուլում» հարցի շուրջ: Մասնակիցների ճնշող մեծամասնության՝ 93%-կարծիքով՝ Հայաստանի: 09.09.2024։

Ավելի ուժեղ Հայաստա՞ն, թե՞ ավելի ուժեղ Սփյուռք. ինչի՞ վրա պետք է կենտրոնանա հայությունն այս փուլում:

 

3. «Հայաստանի և Սփյուռքի միջև տարբերությունն արհեստական համարո՞ւմ եք»: Քվեարկության արդյունքներից պարզ է դառնում, որ քվեարկածների շրջանում այս հարցի շուրջ ընդհանուր ըմբռնում չկա: Այս հարցը Facebook-ում ունեցավ 100-ից ավելի մեկնաբանություն: 12.09.2024։

Հայաստանի և Սփյուռքի միջև տարբերությունն արհեստական համարո՞ւմ եք:

 

4. «Արդյո՞ք Հայաստանում կա պետական երկրորդ լեզու ընդունելու անհրաժեշտություն: Եթե այո, ապա ո՞ր լեզուն»: Այս զգայուն հարցի վերաբերյալ պատկերը ևս ուշագրավ է: Հարցման յուրաքանչյուր 4-րդ մասնակից կարծում է, որ անգլերենն արժե դարձնել պետական երկրորդ լեզու Հայաստանում: 16.09.2024։

Արդյո՞ք Հայաստանում կա պետական երկրորդ լեզու ընդունելու անհրաժեշտություն: Եթե այո, ապա ո՞ր լեզուն:

 

5. «Ի՞նչը պետք է լինի Հայաստանի զարգացման առաջնահերթությունն առաջիկա 10 տարում»: Քվեարկածների կեսից ավելին վստահ է, որ առաջիկա 10 տարում ամենակարևոր հարցը լինելու է ազգային անվտանգության ապահովումը: 23.09.2024։

Ի՞նչը պետք է լինի Հայաստանի զարգացման առաջնահերթությունն առաջիկա 10 տարում:

 

ԶՐՈՒՅՑՆԵՐ

Կայքի ամենաբուռն զարգացող բաժինը Զրույցներն են, որի շրջանակում սեպտեմբերից սկսեցինք «Արի՛ խոսենք» խորագրով զրույցների շարք մեր YouTube-յան ալիքի ուղիղ եթերում: Ամեն շաբաթ  որևէ ոլորտի փորձագետ պատասխանում է Armagora.am հարթակի օգտատերերի՝ նախապես տրված հարցերին:

Սեպտեմբերի «Արի՛ խոսենք» զրույցների մասնակիցներն էին՝

Գեղագիր Ռուբեն Մալայանը: Նա խոսեց մեր այբուբենի, հանրային կյանքում նկատվող բացասական երևույթների, դրանց հաղթահարման ուղիների մասին:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Պատասխանելով մեր հարթակի օգտատերերի հարցերին՝ նա անդրադարձավ ապագայի մասնագիտություններին և խորհուրդ տվեց լավ սովորել…սովորել:

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը: Նա բացատրեց, թե ինչպես է գրասենյակն աշխատում ԱՄՆ մայրաքաղաքում, ինչպես են իրենք առաջ տանում հայկական շահերը և ինչ դժվարությունների են բախվում լոբբիստական աշխատանքում:

Հոկտեմբերին սպասվում են նոր ուղիղ եթերներ հետաքրքիր մասնագետների հետ:


Քննարկումների խթանմանը միտված Armagora.am հարթակն ունի մեկ նպատակ. մեկտեղելով ամբողջ հայության միտքը՝ փորձել միասին գտնել լուծումներ այսօրվա և վաղվա համար:

Միացե՛ք բովանդակային զրույցներին, որոնց արդեն մասնակցում են հարյուրավոր հայեր աշխարհի տասնյակ երկրներից, կիսվեք Ձեր մտքերով և փորձով՝ միանալով ավելի լավ ապագա կառուցելու մեր ջանքերին:

Armagora
Արի՛ խոսենք

Հոդվածի հեղինակ 2024

Վերջին զրույցները

Armagora

Հայաստան-Սփյուռք. առանցքային հիմնախնդիրներ

0 մեկնաբանություն

Սփյուռքի համայնքներ

Armagora

5 հարց առողջապահության վերաբերյալ

0 մեկնաբանություն

Առողջապահություն և ժողովրդագրություն

Էրիկ Շահնազարյան

Հայկական ինքնության առանձնահատկությունները

0 մեկնաբանություն
1 հավանում

Մշակույթ և ինքնություն

Էրիկ Շահնազարյան

Հայկական ինքնության առանձնահատկությունները

0 մեկնաբանություն
1 հավանում

Մշակույթ և ինքնություն

Ashot Voskanyan

Ողջույն, ես փիլիսոփա, դիվանագետ Աշոտ Ոսկանյանն եմ:

22 մեկնաբանություն
1 հավանում

Հայաստան

Hrachya Bakunts

Ինքնություն

1 մեկնաբանություն

Հասարակություն

Hrachya Bakunts

Հայ-ռուսական հարաբերություններ

1 մեկնաբանություն

Հայաստան