Ամսվա ամփոփում. Հոկտեմբեր 2024
Ձեզ ենք ներկայացնում Armagora.am հարթակում հոկտեմբերին անցկացված հարցումների և քննարկումների արդյունքները:
ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ (բոլոր տվյալները` նոյեմբերի 7-ի դրությամբ)
Հարցումներն առավել բովանդակալից դարձնելու նպատակով հոկտեմբերից մենք փոխեցինք շաբաթական հարցումների տրամաբանությունը՝ մեկի փոխարեն տալով 5-6 հարց նույն թեմայի շրջանակում:
Ներկայացնում ենք հոկտեմբեր ամսվա թեմատիկ հարցումների արդյունքները
1. Կրթություն
Հարցմանը մասնակցեց 283 մարդ: Ամենաուշագրավը Ակադեմիական քաղաքի մասին հարցի պատասխանն էր: Մասնակիցների 64 տոկոսը համարում է, որ ռեսուրսները հարկ է ուղղել այս պահին ավելի հրատապ խնդիրների լուծմանը:
Արդարացվա՞ծ է այս պահին Ակադեմիական քաղաքի կառուցումը:
Մասնակցեց 402 մարդ: Այստեղ ամենատպավորիչը «Արդյո՞ք Հայաստանը պետք է հրաժարվի իր ատոմակայանից, եթե Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը կախված լինի այդ պայմանի բավարարումից» հարցի պատասխանն էր: Մասնակիցների 94 տոկոսը ընտրեց «Ոչ, Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար ատոմայականը հիմնարար նշանակություն ունի» տարբերակը:
Արդյո՞ք Հայաստանը պետք է հրաժարվի իր ատոմակայանից, եթե Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը կախված լինի այդ պայմանի բավարարումից:
Մեր անկախ պետության ձեռքբերումների ու ձախողումների մասին հարցմանը մասնակցեց 174 մարդ: Հարցերից մեկը ձևակերպված էր այսպես. «Ձեր կարծիքով, խաղաղության պայմանագիրը կկանխի՞ առաջիկա տարիներին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակումը»։ Մոտ 45 տոկոսն ընտրեց «Միանշանակ ոչ» տարբերակը, ևս 31 տոկոսը՝ «Հավանաբար ոչ»-ը:
Ձեր կարծիքով, խաղաղության պայմանագիրը կկանխի՞ առաջիկա տարիներին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակումը։
ԶՐՈՒՅՑՆԵՐ
Քվեարկության արդյունքների շուրջ հանրային քննարկում խթանելու նպատակով հարցումներին զուգահեռ անցկացվեցին «Արի՛ խոսենք» (Ask Me Anything) ձևաչափով թեմատիկ հարց-պատասխաններ, որի ընթացքում փորձագետներն ուղիղ եթերում պատասխանեցին Armagora.am-ի օգտատերերի հարցերին:
• Կրթության վերաբերյալ հարցերին պատասխանեց«Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը: Նա խոսեց ոլորտի խնդիրների մասին՝ տալով մասնագիտական խորհուրդներ:
• Էներգետիկ անվտանգության մասին խոսեց միջուկային ֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) դասախոս Արեգ Դանագուլյանը՝ անդրադառնալով Մեծամորի ատոմակայանին, վերջերս քննարկման առարկա դարձած մոդուլյար ռեակտորներին և միջուկային էներգիայի ապագային:
• Երրորդ հանրապետության, անվտանգության ու ինքնության թեմաներով հարցերին անդրադարձավ փիլիսոփա, դիվանագետ Աշոտ Ոսկանյանը՝ խոսելով հետպատերազմական ճգնաժամի, հանրային անառողջ տրամադրությունների, ինքնության խնդիրների մասին:
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Մեր հարցումներից ստացվող տվյալները մշակելու և վերլուծելու, դրանց շուրջ հանրային քննարկումներն ակտիվացնելու նպատակով առաջիկայում նախատեսում ենք հրապարակել հոդվածաշար՝ հիմնված յուրաքանչյուր թեմայով անցկացված հարցման, տվյալ թեմայով այլ հարցումների արդյունքների և համապատասխան ոլորտի փորձագետների մեկնաբանությունների ու գնահատականների վրա:
ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԱՐՇԱՎ ԵՎ ՍՊԱՍՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր հարցումներին այսուհետև կարող եք հանդիպել 10-ից ավելի լրատվակայքերում՝ համապատասխան պաստառների, քվեարկությանը միանալու կոչերի, այսպես կոչված Brand lift-երի տեսքով: Առաջիկայում կնկատեք նաև մեր X-ի (Twitter) օգտահաշվի ակտիվությունը: Բացի այդ, նոյեմբերին ունենալու ենք նոր հարցումներ առողջապահության, անվտանգության և սփյուռքի հիմնախնդիրների վերաբերյալ, որոնցից յուրաքանչյուրի շուրջ հյուրընկալելու ենք համապատասխան մասնագետների «Արի՛ խոսենք» հաղորդաշարի շրջանակում:
Քննարկումների խթանմանը միտված Armagora.am հարթակն ունի մեկ նպատակ. մեկտեղելով ամբողջ հայության միտքը՝ փորձել միասին գտնել լուծումներ այսօրվա և վաղվա համար:
Միացե՛ք բովանդակային զրույցներին, որոնց արդեն մասնակցում են հարյուրավոր հայեր աշխարհի տասնյակ երկրներից, կիսվե՛ք Ձեր մտքերով և փորձով՝ միանալով ավելի լավ ապագա կառուցելու մեր ջանքերին:
Armagora
Արի՛ խոսենք: